Monday, December 27, 2010

Դասախոսություն-քննարկում

2010թ. դեկտեմբերի 26-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց «Ինչո՞ւ ենք հայերս Սուրբ Ծնունդը նշում հուվարի 6-ին» խորագրով դասախոսություն-քննարկում: Դասախոսությունը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: Դասախոսության ընթացքում խոսվեց Սուրբ Ծննդյան տոնի էության և կարևորության մասին: Ի հավելում սրան` քննարկվեց նաև մի նշանակալի հարց. ինչու են տարբեր եկեղեցիներ այս տոնը նշում տարբեր օրերի:

Դասախոսության վերջում Հայր Շահեն պատասխանեց ներկանների հարցերին: Հարցերը վերաբերում էին թե բուն դասախոսությանը, թե առհասարակ, մեր կրոնին:

Saturday, December 25, 2010

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

2010թ. հոկտեմբերի 14-ին Գերմանիայի հայոց թեմի Քյոփինկեն քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Ծիրանի» ՀԿ անդամ Սերոբ սարկավագ Հովհաննիսյանը ստացավ իր քահանայական ձեռնադրությունն ու օծումը և անվանակոչվեց Տեր-Այգիկ քահանա Հովհաննիսյան: Դեկտեմբերի 26-ին Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունենալու Տեր-Այգիկի անդրանիկ պատարագը:

«Ծիրանի» ՀԿ-ն հանուն իր անդամների` իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է բերում նորոգ ձեռնադրյալ Տեր-Այգիկ քահանային:

Wednesday, December 15, 2010

Դասախոսություն-քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում. «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»


2010թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ արևելագիտության ՈՒԳ-ի և «Ծիրանի» ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր» խորագրով դասախոսություն-քննարկում: Միջոցառման ժամանակ դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը և Սոնա Նահապետյանը:

Sunday, December 12, 2010

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հարգելի հայրենակից,

Դեկտեմբերի 14-ը այն օրն է, երբ երկրի երեսից հավիտենապես ջնջվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը: Արդարության համար մեր պայքարը շարունակվում է և խորապես հավատում ենք, որ այս ողբերգության միջազգային դատապարտումը կկանխի հայոց այլ հուշարձանների նկատմամբ բարբարոսական ոտնձգությունները, այդուհանդերձ,

հարգելի եղբայրներ և քույրեր,

թող, որ ամեն հայ այդ օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար:

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ

Դասախոսություն «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» գրասենյակում



2010թ. դեկտեմբերի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» նախաձեռնությամբ «ՀԵԿԱ» գրասենյակում կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա ՆահապետյանիԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ:

Sunday, November 28, 2010

«ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»


2010թ. նոյոմբերի 28-ին «ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ: Ներկայացվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ, որոնցում քննարկվում էր ցայտաղբյուրների օրինակը:


Saturday, November 20, 2010

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմը «Կենաց տանը»


2010թ. նոյեմբորի 20-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Կենաց տուն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Կենաց տան» սրահում ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում Նարեկ Աշուղաթոյանը ներկայացրեց «Ծիրանիի» կատարած և դեռ սպասվելիք ծրագրերը ապա ֆիլմի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում:

Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում


Հարգելի հայրենակիցներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ծիրանի» ՀԿ-ի երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում տեղադրել նյութեր, որոնք ներկայացնում են Զուղայում կատարված մշակութային ցեղասպանությունը: Նշենք, որ այս ամենը կյանքի կոչվեց ի շնորհ մեր այն հայրենակիցների, ովքեր «Ծիրանի» ՀԿ-ին զուգահեռ այդ կառույցին պարբերաբար ուղղարկում էին բազմաթիվ նամակներ:


Մանրամասները տես այստեղ`
http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225

Sunday, November 14, 2010

Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ

2010թ. նոյեմբերի 14 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց դասախոսություն - քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ: «ԾԻՐԱՆԻԻ» հյուրն էր թուրքագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորտոշյանը: Հարգարժան բանախոսը արևմտյան Հայաստանում իր կատարած լուսանկարների հիման վրա ներկայացրեց ապատեղեկատվություն պարունակող մի շարք թուրքական ցուցանակներ` հիմնականում կենտրոնանալով Անի քաղաքի հուշարձանների թուրքական ցուցանակների շուրջ: Հանդիպման վերջում լսվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և պատասխաններ:

Monday, November 8, 2010

Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար


2010թ. նոյեմբերի 6-7 «Ծիրանի» ՀԿ-ն Վարուժան Գեղամյանի աջակցությամբ կազմակերպեց Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար: Դասախոսությունները տեղի ունեցան Բերձոր քաղաքի Համբարձում Գալստյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում: Դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը, Սոնա Նահապետյանը և «Ծիրանի»-ի բարեկամ Վարուժան Գեղամյանը:
Ծրագրի իրականացման համար մեզ մեծապես օգնեցին Վարուժան Գեղամյանը և դպրոցի տնօրեն` Անահիտ Քոսակյանը:

Wednesday, October 27, 2010

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


2010թ. հոկտեմբերի 27-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Երկիր և Մշակույթ» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Երկիր և Մշակույթ»-ի գրասենյակում ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց քննարկում:

Thursday, September 23, 2010

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


2010թ. սեպտեմբերի 22-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «ԺԱՌԱՆԳ» ՀԿ-ի նախաձեռնությամբ «ԺԱՌԱՆԳ»-ի գրասենյակում ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց քննարկում:

Monday, September 20, 2010

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՀ ՏԱՐԵԴԱՐՁԸ

















Պատկերի հեղինակ` Վ. Վարդումյան

Saturday, September 18, 2010

Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ


2010թ. սեպտեմբերի 18-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն և «Արամարա» ընկերությունը համատեղ կազմակերպեցին «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում:


Դասախոսությունը վարեց Համլետ Մելքումյանը (ԵՊՀ Մշակութաբանության ամբիոն, ասպիրանտ: ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի աշխատակից): Ներկայացվեց Հայաստանում ժամանակակից հուշանվերային մշակույթում ազգային խորհրդանշանների վերստեղծման, օգտագործման, մասայականացման - շուկայականացման գործընթացները (ըստ երևանյան Վերնիսաժների հետազոտության):

Thursday, September 16, 2010

«ԳՐԱԲԱՐ - ԼԵԶՈՒ ՆԱԽՆԵԱՑ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԵԿԱ»-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ


2010թ. սեպտեմբերի 16-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» նախաձեռնությամբ «ՀԵԿԱ» գրասենյակում ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց թեժ քննարկում:

Շնորհակալություն Վարուժան Գեղամյանին:

http://aywa.am/hy/view/445

Wednesday, September 15, 2010

AREVIK.INFO

http://arevelk.info/archives/888

Երիտասարդները, ֆիլմ դիտելով, սիրեցին մեր նախնյաց լեզուն

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ


2010թ. սեպտեմբերի 14-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ նախաձեռնությամբ, «Արևելագետների ակումբի» և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳ-ի օժանդակությամբ ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:

Հատուկ շնորհակալություն Վարուժան Գեղամյանին կազմակերպչական գործում մեծ աջակցության համար:

Wednesday, August 11, 2010

Ներկայացվեց «Գրաբար-լեզու նախնայց» ֆիլմը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Ներկայացվեց «Գրաբար-լեզու նախնայց» ֆիլմը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

ARMENPRESS











http://armenpress.am/news/more/id/615614/lang/am

PanARMENIAN.Net

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի մասին PanARMENIAN.Net

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ «ԱՐՄԱՏ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Slaq.am | Նորություններ | Նոր ֆիլմ. «ԳՐԱԲԱՐ-լեզու նախնեաց»

Slaq.am | Նորություններ | Նոր ֆիլմ. «ԳՐԱԲԱՐ-լեզու նախնեաց»

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի շնորհանդէսը

2010թ. օգոստոսի 10 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ՀԱՀ Մանուկեան սրահում կազմակերպեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը չորս ամսուա քրտնաջան աշխատանքի արդիւնք է, որը նպատակ ունի երիտասարդութեան մէջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սէրը եւ դրանով ցոյց տալու, որ գրաբարը հիմքն է, ինչպէս արդի հայերենի այնպէս էլ մեր` հայերիս ողջ

լեզուամտածողութեան:


ֆիլմը չի քարոզում վերադարձ դեպի գրաբար, այլ կարեւորում է մեզանում դրա իմացութիւնը, քանզի, փաստ է, որ գրաբարը մեր մշակոյթի, ասել է թէ` մեր ինքնութեան կարեւորագոյն մի մասն է:


«Ծիրանի» հկ-ն արդեն մեկ տարի է, ինչ նախաձեռնել եւ իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ, որոնց արդիւնքում շուրջ 200 հայորդիներ հնարաւորութիւն են ստացել առնչուելու մեր նախնիների կողմից մեզ աւանդուած ոսկեղենիկ գրաբարին: ՀԿ-ի այս փորձը ցոյց տուեց, որ գրաբարի նկատմամբ հետաքրքրութիւնը շատ մեծ է, պարզապէս մեզանում պէտք է փոխել այն կարծրատիպը, թէ գրաբարը դժուար է ու անմատչելի: Ահա, մեծաւ մասամբ հենց այս նպատակով է, որ ՀԿ-ն իրականացրեց սոյն ֆիլմի պատրաստութիւնը:


Ֆիլմի ռեժիսոր և յեղինակ - Նարեկ Աշուղաթոյեան

Օպերատոր և մոնտաժող - Լեւոն Առաքելեան

Պրոդիւսեր - Լիլիա Պետրոսեան


Տեւողութիւնը` 18 րոպե

Լեզուն` Հայերեն


Միջոցառման վերջում ազգային-հոգեւոր երգորով ծաղկացրեց Արարատեան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, գլխաւորութեամբ տիկին Լիլիթ Գրիգորյանի:


Saturday, July 31, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հուլիսի 28-ին Լիլիա Պետրոսյանը («ԾԻՐԱՆԻ» ՀԿ) դասախոսեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպված Միջազգային մարդասիրական իրավունքի ամառայաին դպրոցում: Նա ներկայացրեց «մշակութային արժեքների պաշտպանության հիմնախնդիրները միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների համատեքստում» զեկույցը:

Monday, July 12, 2010

ԳՐԱԲԱՐ/լեզու նախնեաց

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի «ԳՐԱԲԱՐ լեզու նախնեաց» փաստավավերագրական ֆիլմը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Շուտով կսկսվի մեր ֆիլմի ցուցադրությունների շարքը տարբեր ակումբներում:

Saturday, July 10, 2010

«ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ» ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2010թ. մայիսի 14-28 «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոցը: Այս դպրոցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակութային մի շարք խնդիրներին և դրանց համացանցային քարոզչության ներկա իրավիճակին: Դասընթացը բաժանված էր երկու խմբի` տեսական և գործնական: Գործնական մասը մասնակիցներին հնարավորություն ընձեռց հմտանալ ինքնուրույն բլոգ ստղծելու և աշխատեցնելու գործում:

Դպրոցում զեկույցներով հանդես եկան.

Նարեկ ԱշուղաթոյանԾԻՐԱՆԻ» ՀԿ ):

Սամվել Մարտիրոսյան (Նորավանք Գ/Կ հիմնադրամ):

Կարեն Վրթանեսյան («ԺԱՌԱՆԳ» ՀԿ):

Թոմ Սամուելյան («Առակ 29» Բարեգործական հիմնադրամ):

Լիլիա Պետրոսյան ԾԻՐԱՆԻ» ՀԿ):

Վահան Զաքարյան (lusamut.net):

Վահագն Վարդումյան

Արդյունքւոմ ստեղծվեցին հետևյալ բլոգերը, որոնք հիմնականում վերաբերում են Զուղայի կործանված գերեզմանատանը.

http://armartproject.blogspot.com/

http://culturalgenocide.blogspot.com/

http://culturalgenocide-julfa.blogspot.com/

http://jugha-fr.blogspot.com/

http://jughaculturalgenocide.blogspot.com

http://khachkar-khachkar.blogspot.com/

http://discorsiculturali.blogspot.com/

http://jugha.blogspot.com/

http://djulfa.blogspot.com/

armsymbol.blogspot.com

Monday, June 14, 2010

ԱՄՓՈՓԵՑԻՆՔ ԳՐԱԲԱՐԻ ՅՈԹՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2010թ. ապրիլի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն վերսկսեց ԳՐԱԲԱՐԻ (հին հայերեն) յոթշաբաթյա դասընթացները: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մեր հնագույն լեզվի քերականական և ոճաբանական սկզբունքներին: Գրաբարի իմացությունն իրապես շատ կարևոր է, որովհետև մեր ազգային գրավոր ժառանգության զգալի մասը դեռ թարգմանված չէ, բացի դրանից, գրաբարի իմացությունը կօգնի ժամանակակից հայերենի ճիշտ կիրառմանը: մասնակիցների աննախադեպ քանակի պատճառով ձևավորվեց երկու խումբ: Առաջին խմբին դասավանդեց Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդին` լեզվաբան Թովմաս Սամուելյանը: Ծրագիրը ամփոփվեց հունիսի 13-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, ուր դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան վկայականներ:


Saturday, May 29, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ ՀԵՏ

2010թ. մայիսի 29-ին «Ծիրանի» ՀԿ կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայտնի կանադացի բանաստեղծ Ալան Ուայթհորնի մասնակցությամբ:


Ալան Ուայթհորնը դասավանդում է Կանադայի թագավորական զինվորական քոլեջում: Նա բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դասախոսություններ կարդացել նույն թեմայով աշխարհի առաջատար համալսարաններում:


Նա հրապարակել է «Արդար պոեմներ» իր բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց ցեղասպանության խնդրի և դրա հաղթահարման, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների անձնական մշակութային արտացոլումն է:

Հանդիպման ժամանակ բանախոսը ներկայացրեց իր հեղինակած որոշ գրքեր ու նրանցում բարձրացվող խնդիրներ, ապա մեկնաբանեց իր անձնական դիտարկումները մեր այժմյան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:

«ԾԻՐԱՆԻՆ» իր խորին շնորհակալությունն է հայտնում բանախոսին, ով մեծ սիրով համաձայնվեց ներկա լինել մեր ակումբում:

Saturday, May 15, 2010

«Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոց

Մայիսի 14-ին մեկնարկեց Ծիրանիի կազմակերպած «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոցը: Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակութային մի շարք խնդիրներին և դրանց համացանցային քարոզչության ներկա իրավիճակին: Դասընթացը բաժանված է երկու խմբի` տեսական և գործնական: Գործնական մասը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հմտանալ ինքնուրույն բլոգ ստեղծելու և աշխատեցնելու գործում:

Դպրոցում առայսօր զեկուցել են Սամվել Մարտիրոսյանը, Նարեկ Աշուղաթոյանը և Կարեն Վրթանեսյանը:

Նշենք, որ գրանցման ժամանակ առավել ակտիվություն նկատվեց իգական սեռի ներկայացուցւչների կողմից:

Thursday, May 6, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մայիսի 6-ին Գլաձորի համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայոց մշակութային ցեղասպաության վերաբերյալ: Այն վարում էր Լիլիա Պետրոսյանը:


Լիլիա Պետրոսյանը ուսանողներին ներկայացրեց զեկույց, որում քննարկվում էր հայոց մշակութային ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Զեկույցում մանրամասն ներկայացվեց գոյություն ունեցող կոնվենցիաները և դրանց իրավական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության դեմ բարբարոսությունների կանխման գործում:


Լիլիա Պետրոսյանը «Ծիրանի» ՀԿ-ի շրջանակներում արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է այս խնդրով: Նա վերապատրաստվել է Զորյան ինստիտուտում (Կանադա) մասնագիտանալով` «ցեղասպանություն և մարդու իրավունքներ» ոլորտում և ներկայումս ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:


Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գլաձոր համալսարանի ղեկավարությանը, հանձին` Հասմիկ Վարդանյանի, ով ջանասիրաբար կազմակերպեց «Ծիրանիի» դասախոսությունը:



Tuesday, April 27, 2010

ՄԵՆՔ vs ՀԱՄԱՑԱՆՑ

Համացանցի ներկայությունը մեզանում մեծապես փոխում է զանազան մոտեցումներ: Փաստորեն, եթե առաջ գիտնականնեը պայքարում էին գրքեր, հոդվածներ հրատարակելով կամ պարզապես գիտաժողովներ հրավիրելով, ապա այժմ բացվել է նոր ճակատ, այն է` համացանցը: Համացանցում հայկական էլեմենտի ներկայությունը բավականին պասիվ է, չնայած որ մի խումբ մարդիկ արել են անհնարինը, որպեսզի այս ոլորտը ևս ետ չմնա: Այդուհանդերձ, սա մեկ մարդու խնդիր չէ, այլ ճիշտ համակարգելու դեպքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ այս գործում. հատկապես հայկական մշակույթի համացանցում ներկայացման գործում:


Ինչո՞ւ է սա կարևոր.


ա. որովհետև պետք է համացանցում ունենանք պատշաճ ներկայություն:

բ. որպեսզի թույլ չտանք, որ մեր թշնամինները, օգտագործելով մեր անունները, տարածեն մեր մասին ապատեղեկատվություն:

գ. որպեսզի հենց մեր հայկական լսարանի համար ստեղծենք հայերեն էլ. պաշարներ, որպեսզի գոնե տարրական նյութեր փնտրելիս ստիպված չլինենք գնալ այլ լեզուների ցանցեր:


Saturday, April 24, 2010

Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը,
որուն բոլոր պատերազմները կռված են եւ հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ կարդացուած, երաժշտութիւնը` չէ լսուած եւ աղօթքները` էլ չեն պատասխանուած: Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը: Տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք դէպի անապատները առանց հացի եւ ջուրի: Այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ: Որովհետև երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ, տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ:
Վիլեամ Սարոյեան

Tuesday, April 20, 2010

«ԾԻՐԱՆԻՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ...

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ 2010թ. ապրիլի 20-ին հրավիրվեց միջազգային գիտաժողով մշակութային ցեղասպանության հարցի վերաբերյալ: Այս գիտաժողովում «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ի դեմս Լիլիա Պետրոսյանի ներկայացրեց զեկույց, որում քննարկվում էր մշակութային ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Զեկույցում մանրամասն ներկայացվեց գոյություն ունեցող կոնվենցիաները և դրանց իրավական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության դեմ բարբարոսությունների կանխման գործում:

Ի դեպ, Լիլիա Պետրոսյանը «Ծիրանի» ՀԿ-ի շրջանակներում արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է այս խնդրով: Նա վերապատրաստվել է Զորյան ինստիտուտում (Կանադա) մասնագիտանալով` «ցեղասպանություն և մարդու իրավունքներ» ոլորտում և ներկայումս ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Thursday, April 15, 2010

ՆԿԱՏԵՑԻՆՔ...




Երևանի 13րդ դարին պատկանող Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու պատին ոմն չոբան իր ընկերոջ հետ այլանդակել է եկեղեցու հյուսիսային պատը` արևային հնագույն ժամացույցի ճիշտ վերևի մասում:

Wednesday, April 14, 2010

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԴԱՍԵՐԸ...

2010թ. ապրիլի 14-ին մեկնարկեց «ԾԻՐԱՆԻ» Հկ-ի կազմակերպած գրաբարի անվճար դասընթացների երկրորդ խմբի դասերը: Հիշեցնենք, որ առաջին խմբին դասավանդում է Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդ խմբին` լեզվաբան Թոմ Սամուելյանը: Երկու խմբերում էլ առաջին դասը նվիրված էր դասական ուղղագրության կանոններին, որոնց հիման վրա մասնակիցները սովորեցին ճիշտ ընթերցել գրաբարյան տեքստեր:

Monday, April 12, 2010

Հարգելի բլոգերներ,


Հավանաբար ձեզանից շատերը տեղյակ են Զուղայում կաարված մշակութային ցեղասպանության մասին: Համացանցում ճիշտ ինտերնետ քաղաքականության բացակայության պատճառով այս իրողությունները չեն ներկայացվում, որպես մշակութային ցեղասպանություն, այն ինչ, այն մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:


Խնդրում ենք Ձեզ հարմար առիթի դեպքում անդրդառնալ այս խնդրին` շեշտադրելով դրա հենց մշակութային ցեղասպանություն լինելը:


«ԾԻՐԱՆԻ» ՀԿ




Saturday, April 10, 2010

ԱՄՓՈՓԵՑԻՆՔ 2009թ. «ԾԻՐԱՆԻԻ» ԾՐԱԳՐԵՐԸ

Վարպետաց դաս ազգային երաժշտության վերաբերյալ. թեմա` «հորովել և բլուլ». բանախոսներ` Անդրանիկ Մանուկյան «Սասուն» համույթ, Սերոբ սարկավագ Հովհաննիսյան և Նորայր Քարտաշյան:


Դասախոսություն - քննարկում մահմեդական հայերի վերաբերյալ. բանախոս` Կարեն Խանլարյան:


Դասախոսություն - քննարկում «վաղագույն պետական կազմավորումները հայկական լեռնաշխարհում» խորագրով. բանախոս` ՀՀ ԳԱԱ հնագիտ. և ազգագր. ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան:


«Արարատ. հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի բացօթյա ցուցադրություն Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:


Զուղայի կործանված գերեզմանատան վերաբերյալ բացօթյա ֆոտո ցուցահանդես Առագաստ սրճարանի հարակից այգում:


ՀԱՀ «Հայրենասեր» ակումբի հետ համատեղ դասախոսություն Կիլկիա նավի ուխտագնացության մասին. բանախոս` նավապետ Կարեն Բալայան:


Դասախոսություն - քննարկում Զուղայի գերեզմանատան որոշ լուսանկարների վերաբերյալ. բանախոս` Զավեն Սարգսյան:


«Ճանաչի՛ր քո հուշարձանները» կրթական ակցիա Ավանի տաճարի շրջակայքում:


Դասախոսություն - քննարկում «Ուրարտական հուշարձանների պահպանության խնդիրներ» խորագրով. բանախոս` Աշոտ Փիլիպոսյան:


Երիտասարդական այցելություն Շենգավիթի հնավայր: Բացօթյա դասախոսություն կարդաց պատմ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բադալյանը:


Գրաբարի յոթ շաբաթյա անվճար ուսուցում: Մասնակցում էին ավելի քան 60 ուսանող: