Saturday, November 21, 2009

ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

2009թ. հոկտեմբեր ամսին «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց գրաբարի մեկամսյա անվճար դասընթացներ: Մեր պատրաստած հրավեր-նամակին արձագանքնեցին ավելի քան 70 հոգի, և արդյունքում կազմվեց երկու խումբ: Խմբերից մեկին դասավանդում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Հ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ մյուսին` լեզվաբան-իրավաբան Թոմ Սամուելյանը:

Դասավանդման հատվածում կազմվեց հիմական կորիզը, և այդ կորիզից շատերը կարողացան հաջողությամբ ավարտել ծրագրված դասընթացը: Սկզբում նախատեսվում էր ողջ դասընթացը տեղավորել չորս դասի մեջ (յուրաքանչյուրը երկու ժամ), սակայն, ուսանողների հետ փոխադարձ համաձայնությամբ դասաժամերը ավելացվեցին և, փաստորեն, մեկամսյա դասընթացը դարձավ երկամսյա:

Ուրախությամբ արձանագրեցինք, որ մի շարք ուսանողներ կարողացան հնագույն հայկական ձեռագրից կարդալ և վերլուծել գրաբարյան տեքստեր: Այդ փաստը, իրապես, շատ ոգևորիչ էր թե կազմակերպիչների և թե ուսանողների համար:

Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հին ճեմարանի շենքում տեղի ունեցավ դասընթացի ավարտական վկայականների հանձման արարողությունը, որից հետո ուսանողները գնացին Սբ. Գայանեի վանք, որտեղ էլ միմյանց հրաժեշտ տվեցին:

հուսով ենք, որ այս ծրագիրը կլինի շարունակական և էլ ավելի արդյունավետ:


Տես ավելին` Facebook group: TSIRANI VIRTUAL CLUB


Thursday, November 12, 2009

Սիրելի հայրենակիցներ,

Հրավիրում ենք ձեզ հանդիպման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանի հետ:

Հանդիպման թեման է`


Աղանդները և նրանց գործունեությունը Հայաստանում

Հանդիպումը կկայանա


Ոսկե Միջին գրասենյակում

/նախկին Common Ground, հասցեն`

Տպագրիչների 9, դեղատան հարևանությամբ/

Նոյեմբերի 16-ին /երկուշաբթի/

Ժամը 18.30



Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը պատասխանելով club_patriot@yahoo.com հասցեին:


Նվարդ Չալիկյան

Հայրենասեր ակումբ

Monday, November 9, 2009

Ուրախությամբ հայտնում ենք, որ «ԾԻՐԱՆԻ» բլոգը վերսկսում է իր աշխատանքները:

Շուտով ավարտին է մոտենում Գրաբարի ուսուցման մեր երկու խմբերի դասընթացները: Ավարտից հետո մասնակիցներն իրենց վկայականները կստանան Սբ. Գայանե եկեղեցու բակում: Դասընթացները համարում ենք կայացած, քանզի մասնակիցներից շատերը պահանջում են, որպեսզի դասերը տեղափոխվեն գիտական հարթություն և շարունակվեն, իսկ հատկանշականն այն է, որ արդեն Հայր Գարեգին Համբարձումյանի խմբի սանները գրաբարայան տեքստը կարդում են հնագույն ձեռագրերից, ապա վերլուծում և թարգմանում:

Sunday, October 4, 2009

ՏՈՆ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 10


Սբ. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: <<Թարգմանիչ>> ընդհանուր անվան տակ են հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց աշակերտած շուրջ հարյուր սաները: Հայտնի են նաև <<կրտսեր թարգմանիչները>>, որոնք արդեն երանելի երկու ամոլների աշակերտների աշակերտներն են: Հայ Աառաքելական Սբ. Եկեղեցին թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Այս լուսավոր այրերի փաղանգի մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի սրբազան գործն ու առաքելությունը շարունակող Սբ. Գրիգոր Նարեկացու և Սբ. Ներսես Շնորհալու անմոռանալի անունները: Թարգմանիչ նաև նշանակել է <<մեկնիչ, մեկնող>>:
Նրանք, գիտակցելով և ճիշտ ըմբռնելով ժամանակի թելադրած պահանջները, ձեռնամուխ եղան հայ գրի և գրականության ստեղծման սրբազան գործին: Սբ. Թարգմանիչներն իրենց անսահման ջերմությամբ և հավատքի լույսով ցրեցին տիրող խավարն ու ջերմացրեցին հայ մարդու հոգին: Նրանց շնորհիվ Աստվածաշունչ մատյանը հայերեն թարգմանվեց, և հայն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր մայրենի լեզվով կարդալու Աստծո կենդանի
խոսքը: Սրբազան թարգմանիչներն իրենց լայն գործունեությամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր-մշակութային զարթոնքին: Սբ. Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սբ. Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր, իրենց բնօրինակների կորստյան պատճառով, բնագրի արժեք են ստացել:

Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Այս տարի Հայ Եկեղեցին Սբ. Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 10-ին:

Արժեվորե’նք թարգմանչաց վաստակը մեր անձերից ներս:

Tuesday, September 29, 2009

Thursday, September 24, 2009

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳԻՐԸ

Tuesday, September 15, 2009



Մեր FaceBook-յան խմբի հասցեն հետևյալն է`
TSIRANI VIRTUAL CLUB
Միացե՛ք մեր խմբին!

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արժևորենք Թարգմանչաց վաստակը» քարոզարշավի շրջանակներում «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպում է ԳՐԱԲԱՐԻ (հին հայերեն) մեկամսյա դասընթացներ: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել մեր հնագույն լեզվի քերականական և ոճաբանական սկզբունքներին:

Գրաբարի իմացությունն իրապես շատ կարևոր է, որովհետև մեր ազգային գրավոր ժառանգության մեծ մասը դեռ թարգմանված չէ, բացի դրանից, գրաբարի իմացությունը կօգնի ժամանակակից հայերենի ճիշտ կիրառմանը:

Հիմնական դասընթացից հետո հնարավոր է նաև հավելյալ շրջան:


Ծրագրի մասնակիցները դասընթացի վերջում կստանան վկայականներ:


Տարիքային սահմանափակում - չկա

Վճար - չկա

Երբ - սեպ. 28 - հոկ. 30

Որտեղ - Տպագրիչների 9

Տևողությունը - երկու ժամ

Հաճախականությունը - շաբաթական մեկ անգամ


Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացներին ուղարկեք պատասխան նամակ (tsiranihk@gmail.com) մինչև սեպտեմբերի 26 (անուն, ազգանուն, մասնագիտություն/զբաղմունք, կոնտակտային հեռախոսահամար)


Monday, September 14, 2009

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է...


Saturday, September 12, 2009

Անկախության խրախճանք ՀԵՆՔ-ի հետ


Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 20:30, Aftershock Republic ակումբում ՀԵՆՔ Երիտասարդական Նախաձեռնությունն ու Aftershock Republic-ը կազմակերպում են Անկախության Խրախճանք:

Մասնակցելու համար պարզապես պետք է նախօրոք գրանցվել Մասնակիցների Ցուցակում: Դա անելու համար անհրաժեշտ է մասնակցի անուն-ազգանունով sms կամ էլ-փոստ ուղարկել Տաթեւիկին, (091) 36-47-85, tatev_m88@mail.ru.
Մասնակիցների Ցուցակում չգրանցված անձինք հնարավորություն չեն ունենա Խրախճանքի օրը մուտք գործել ակումբ. սա արվում է հիմնական անվտանգության նկատառումներից ելնելով եւ այդ օրը ակումբում ջերմ-ընկերական մթնոլորտն ապահովելու համար:

Հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել վերը նշված հեռախոսահամարով կամ էլ-փոստ հասցեով: Aftershock Republic-ը գտնվում է Տերյան 91 հասցեում (HSBC-ի դիմաց):
Մանրամասների համար կից տեսեք խրախճանքի նկարն ու հայտարարությունը:

Կհանդիպենք պարահրապարակում Եռագույնի ներքո`

ՀԵՆՔ Երիտասարդական Նախաձեռնություն
Սկսենք միասին, հենց ա´յս պահին:
Լինենք հենք...