Sunday, February 26, 2012

Կայքի մեկնարկում

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ծիրանի» ՀԿ-ին առնչվող նորություններին ու հայտարարություններին այսուհետ կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ www.tsirani.am :

Friday, February 17, 2012

Դասախոսություն-քննարկում «Հայ երաժշտությունը և նրա արդի աղավաղումները» խորագրով

2012թ. փետրվարի 17-ին «Ծիրանի» ՀԿ-ն և Երևանի ռուսական արվեստի թանգարանը կազմակերպեցին հանդիպում կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ:

Հարգարժան հյուրը հանդիպման ժամանակ խոսեց «Հայ երաժշտությունը և նրա արդի աղավաղումները» թեմայի շուրջ:

Դասախոսության ժամանակ հնչեցին հարցեր, որոնց պրն. Շահնազարյանը պատասխանեց ամենայն մանրամասնությամբ, ավելին` հավելեց կենդանի կատարումներով: