Sunday, May 31, 2009

«Ծիրանին» նկատում է...


Հայաստանից ամեն օր բազմաթիվ երիտասարդներ հեռանում են այլ երկրներ` կերտելու նոր ճակատագիր: Երիտասարդների մեկնելու պատճառաբանությունները բազմաթիվ են, սակայն, երբ խորությամբ ուսումնասիրում ես նման խնդիրների ակունքները, տեսնում ես շատ տարօրինակ երևույթներ: Պարզվում է, որ երիտասարդը իր կյանքի ամենաեռանդուն շրջանում ձգտում է դեպի իր ինքնությանը կամ հետաքրքրությանը համահունչ միջավայրեր կամ պարզապես գտնել զբաղմունքներ, սակայն երբ դրանք չեն իրագործվում, երիտասարդը հայտնվում է տարօրինակ ինքնավորոնման մեջ:

Մի քանի շաբաթ առաջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում կազմակերպվել էր ռոք համերգ, ապա Երևանի նորաբաց սիրահարների այգում «Ռեինկարնացիա» խմբի համերգ, որոնք իրենց յուրատիպությամբ տարբերվում էին հայտնի կոմերցիոն համերգներից:

Կարծում ենք, որ Երևանում և մարզերում մշակութային զանազան, տարօրինակ միջոցառումները կօգնեն երիտասարդներին կառչելու իրենց հայրենիքից, որն, իրականում, մեր կենսատու աղբյուրն է:

Thursday, May 28, 2009

Օրհան Փամուքի «Ձյունը»` հայերեն


«Կանայք իրենց սպանում են հաղթանակ տանելու հույսով, իսկ տղամարդիկ` եթե հաղթանակի հույս չի մնացել»: Այս տողը թուրք գրող Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի բնութագրությունը կարող է լինել, ուր Գերմանիայից Կարս եկած կրթված բանաստեղծը` Կան, պետք է պարզաբանի, թե ինչու են կանանց ինքնասպանություններն այդքան շատ քաղաքում: Վեպի գլուխներից մեկում Կան իրեն համեմատում է Տուրգենևի տխուր և ռոմանտիկ հերոսի հետ, ով, հոգնելով իր երկրի անվերջանալի խնդիրներից և նախապատմական վայրենությունից, արհամարհել ու լքել էր այն, բայց Եվրոպայում կարոտելով ու երազելով սիրում էր հենց Ռուսաստանը:
Օրերս «Նոյան տապան» գրախանութում աչքս ընկավ Փամուքի «Ձյունը» հայերեն թարգմանության վրա: Վեպի ռուսերեն թարգմանությունը վաղուց Հայաստան հասել էր, կարդացել էի, հիմա էլ հայերեն է թարգմանվել (թարգմանիչ` Հակոբ Սողոմոնյան): Գնեցի ու կրկին կարդացի: Իհարկե, լավ կլիներ` թարգմանությունն արվեր բնագրից` թուրքերենից, և թուրքագետներ ունեցող երկրի ու թուրք ամենամեծ գրողի հետ կապող օղակը երրորդ լեզուն` ռուսերենը չլիներ: Սա թարգմանական արվեստի արմատական թերություն է, երբ ճանաչված գրողի գործերը թարգմանելու համար ոչ թե մասնագետ է պատրաստվում, այլ հեշտ ճանապարհ է ընտրվում ու երրորդ լեզվից է այն թարգմանվում: Այսուհանդերձ, քանի դեռ Փամուքը թուրքերենից չի թարգմանվում, այս թարգմանությունը խորհուրդ կտայի կարդալ: 
Գրքում հետաքրքրությամբ են ընթերցվում եվրոպական Թուրքիայի, աշխարհիկ պետության կողմնակիցների և քաղաքական իսլամիստների միջև հակամարտության մասին էջերը: Այս թեման` արևմուտքարևելք հակասությունը, և այդ հակասության մեջ արևելքցու ինքնության փնտրտուքն ու արևելքցի մնալով` ձգտումը դեպի արևմուտք Փամուքի հիմնական թեման է, որ նրան սիրելի է դարձնում նույն փնտրտուքն ունեցող հայաստանցի ընթերցողին:


Սեդա Շեկոյան

Wednesday, May 27, 2009



















Երևանում շարունակում են վխտալ վայրագներ...

Friday, May 22, 2009

JETHRO TULL-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...

Իրապես հպարտանալու է, երբ քո երկիր ժամանում են համաշխարհային մեծ համբավ ունեցող աստղեր: Վերջապես կենդանի կատարումներ լսելուց հետո հասկանում և համոզվում  ես, թե ինչ է նշանակում լինել իրական աստղ:

Մայիսի 22-ին Համալիրի դահլիճը լեցուն էր հանդիսատեսով. բեմում հանրահայտ Jethro Tull ռոք խումբն էր:

Հավաքվել էին բազմաթիվ երիտասարդներ և ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր անհամբեր սպասում էին համերգի մեկնարկին: Այդ ընթացքում մի շատ տարօրինակ բան նկատեցինք. հավաքված երիտասարդությունը էապես տարբերվում էր մեր ամենօրյա տեսած շեմուշկա թքող, սև ու մութ դեմքերից: 

Ուրախ ենք, որ դեռ Հայաստանում գոյություն ունի քիչ բայց բավականին կուռ երիտասարդություն, ով իր մտավոր կարողություններով կարող է օրինակ լինել կողքի շեմուշկա դեմքերի համար:

Thursday, May 21, 2009

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Ճարտարապետական փորձի շարունակականության և ժառանգորդության ժամանակակից օրինակ է Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը, որ արվել էր դեռ 1987-88 թթ. «Հայարտնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանի  ղեկավարությամբ:

Շինարարությունը սկսվել էր 1988թ., բայց երկրաշարժից հետո ընդհատվել էր, իսկ 2006-ին վերսկսվել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Նախատեսվող մասնաշենքն  ավելի շատ ֆունցիոնալ, քան գեղագիտական խնդիրներ է լուծելու, չի դրվում ո´չ ճարտարապետական կոնտրաստի, ո´չ էլ նորարարության խնդիր: Մատենադարանի հետնամասում կառուցվող  նոր մասնաշենքը, ըստ ճարտարապետ Արթուր Մեսչյանի, իր ծավալատարածական լուծումներով պետք է գլխավոր մասնաշենքի հետ համահունչ լինի: Հին մասնաշենքին ծավալով 4 անգամ գերազանցող նորը պետք է դիտվի որպես դրա «չեզոք շարունակություն»: Հարավային ճակատը միակ դիտվող ճակատն է և երևում է միայն ճարտարագիտական համալսարանի բակից: Մյուս ճակատները հպվում են խիստ ռելիեֆին և այդպիսով թեթևացնում կառույցի դիտվող ծավալը

    Իրար հերթագայող կամարաշարքերով ձևավորված հարավային  ճակատի կոմպոզիցիայի հորիզոնականության  մեջ միակ ուղղահայաց շեշտարդումը կենտրոնական մասում  ճեմասրահների ծավալն է, որ տեսողական առումով բազմազանություն է մտցնում


Tuesday, May 19, 2009

Թանգարանների միջազգային օրը Դիլիջան քաղաքում...

Կիրակի` մայիսի 17-ին, Դիլիջանի «Հ. Շարամբեյան» փողոցում տոնական եռուզեռ էր: Ինչու՞: Բացվեցին Art Bridge գրախանութ - սրճարանն ու «Շարան արհեստների կենտրոնի»  հուշանվերների խանութը: 

Այս առիթով ամբողջ փողոցով հուշանվերներ պատրաստող տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ ցուցահանդես- տոնավաճառ:
Մի քանի ժամով փողոցը փոխակերպվեց իսկական մի հեքիաթի: Տիրող մշակութային մթնոլորտն իր կատարումներով զարդարում էր <<Բամբիռ>> ռոք խումբը:

Sunday, May 17, 2009

«Թաքուն հայեր»


2009թ. մայիս 16-ին «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում նվիրված «թաքուն հայերին»: Թեմային վերաբերող բազմաթիվ մանրամասներ ներկայացրեց «Ծիրանի» ՀԿ-ի պատվավոր հյուր պրն. Կարեն Խանլարյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում է կրոնափոխ եղած հայերի տարատեսակները, առանձնահատկությունները և խնդիրները:

«Ծիրանին» իր խորին շնորհակալությունն է հայտնում պրն. Կ. Խանլարյանին  հրավերը ընդունելու համար:

Friday, May 15, 2009

Բողոք...


Ընկերներով քայլում էինք «Կասկադ» մշակութային համալիրի տարածքով և հանկարծ տարօրինակ հնչյուններ զարնվեցին մեր ականջներին: Դա հանրահայտ Սպիտակցի Հայկի երգերի հերթական ռաբիս շարանն էր: Պարզվում է, որ մոտակա բարձունքում տեղակայված է մի «քեֆչի» ռեստորան, որի երաժշտությունը մեղմ ասած պարտադրվում է շատերին, այն էլ` լայն շառավիղով:


Մենք մտահոգված ենք և անտարբեր չենք լինելու: Կասկադը եզակի հուշարձանային համալիրներից  է, որին սազական է որակով երաժշտություն կամ պարզապես` լռություն:


Ն. Ա.

Thursday, May 14, 2009

Սասնոյ տարազ Երևանում...


Ի գիտություն բոլոր սասունցիներին և ժողովրդական արվեստով հետաքրքրվող մարդկանց. Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում (Աբովյան 64) պահպանվում է սասնո տարազի ամբողջական եզակի ցուցանմուշ:

Այցելեք...

Շատ հետաքրքիր է...

Tuesday, May 12, 2009

Կարծիք...


Մեկնարկեց 2009 Եվրատեսիլ երգի մրցույթը:  Առաջիկա օրերին Ռուսաստանը ջանք ու եռանդ (եւ գումար) չի խնայի իր հարեւանների բերանը բաց թողնելու համար:  Իսկ այդ ընթացքում մենք հայերով կհետեւենք, թե ինչպես են Ինգա եւ Անուշ Արշակյանները պարում ջան ջան:


Հենց նոր ավարտվեց Հայաստանի կիսաեզրափակիչ փուլի ելույթը. մի քանի դիտարկումներ` առաջին տպավորության վրա հիմնված:


Հիանալի ձայն. Քույրերի վոկալն անկրկնելի է:  Չէի կարողանում տարբերել` ձայնագրությո՞ւն եմ լսում, թե կենդանի երաժշտություն:  Կենդանի հնչյունով կատարումը նույնիսկ ավելի զորեղ ու հարուստ էր:


Մթագնած բեմ. Ավելի կենսառատ գույներ էի սպասում կատարման ժամանակ:  Երաժշտության ու խոսքերի ջերմությունը չէր համապատասխան ճառագայթվող (կամ, ավելի ճիշտ չճառագայթվող) լույսերին:  Մութ էր, մռայլ էր, եւ երգն ու քույրերը կորում էին այդ խավարի մեջ:


Հոգեհարազատ հագուստ. Քույրերի եւ պարուհիների զգեստերը հայկական էին եւ հոգեհարազատ:  Ավելին, այնպես չէր, որ նեղ ազգային էր հագուստը, այլ տրված էր տարազի ժամանակակից լուծում, չափազանց գրավիչ:  Ափսոս, որ այդ հայեցիությունը կորավ մթության մեջ:


Շպար. Ես շատ չեմ հասկանում կանացի շպարից, բայց ինչ-որ բան այն չէր...


Ամեն դեպքում, շատ հաջող մեկնարկ է տրվել:  Մի փոքր ավելի տաք գույներ եւ ջերմացնող լուսավորում ու էֆֆեկտներ, համատարած աջակցություն եվրոպաբնակ հայության (եւ այլ ազգության ներկայացուցիչների) կողմից, կատարելագործված կատարում եզրափակչին եւ... գուցե 2010-ին հանդիպենք Երեւանում :):



Ստեփան Խզրթյան

«ՀԵՆՔ» ԵՆ

«Սև Շենքի» ցուցանակները







ԵՊՀ Սև Շենքի ճակատային մաս... 
Երկու շատ հետաքրքիր գրություն...

Monday, May 11, 2009

«Ծիրանին» ցավակցում է...

77 տարեկան հասակում այսօր առավոտյան, ժամը 6.30-ին կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը:

Իրապես, մեծ է Հենրիկ Իգիթյանի վաստակը հայ մշակույթի զարգացման անդաստանում: Հատկապես անգնահատելի է նրա գործունեությունը երիտասարդ սերնդի գեղագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում արվեստի նկատմամբ սերը գնալով սկսեց աճել անգամ երիտասարդների շրջանակում:

«Ծիրանիի» բոլոր անդամները ցավակցում ենք Հենրիկ Իգիթյանի հարազատներին և գործընկերներին:

Ուրախ ենք, որ...


Մաշտոցի պողոտայով քայլելիս նկատեցինք մի նոր կառուցվող շենք, որն իր ճարարապետական ոճով, իրապես, զարմացնող էր: Երևանում եզակի երևույթ է, երբ նորակառույց շենքի ճարտարապետությունը հիշեցնում է մեր ազգային ճարտարապետական ավանդույթների մասին:

Կցանկանայինք, որ այս նորակառույց շենքի օրինակը վարակիչ դառնար շատ ճարտարապետ-շինարարների համար:

Sunday, May 10, 2009

Tsirani invites you...

Հարգելի ընկերներ, «Ծիրանի» հկ-ն սիրով հրավիրում է Ձեզ ներկա լինելու «Թաքուն հայեր» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում խոսվելու է մահմեդական հայերի մշակութային առանձնահատկությունների և խնդիրների մասին:

Մեր հյուրն է լինելու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ Կարեն Խանլարյանը:

 

Միջոցառումը տեղի կունենա` ք. Երևան, Տպագրիչների 9 հասցեում,

մայիս16-ին, ժամը` 18:00:


Dear friends,

“TSIRANI” NGO invites you to take part in a presentation on “Hidden Armenians.” During the presentation our guest speaker, Karen Khanlaryan, will talk about the cultural characteristics and problems of Muslim Armenians. 

Where: Tpagrichneri 9, Yerevan

When: 16 May, 6:00 p.m.

Հրավեր


«Շարան Արհեստների կենտրոնը» և «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը մայիսի 17-ին ժամը 14:00 - 17:00, սիրով հրավիրում են Ձեզ Դիլիջան` Թանգարանների Միջազգային օրվան նվիրված բացօթյա տոնակատարություններին մասնակցելու համար:


Հասցե` Շարամբեյան փողոց 1, Դիլիջան


Երևանից ավտոբուսներով ուղևորվել ցանկացողներին խնդրում ենք մինչև մայիսի 15-ը զանգահարել «Արտ Բրիջ»` 58 12 84 հեռախոսահամարով:

Saturday, May 9, 2009

Հաղթական Մայիս…


Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անսակարկ իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ` մարտ-ապրիլ ամիսներին:
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածքի բարդույթը:
Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը:

Friday, May 8, 2009

Տարօրինակ երևույթներ...





Մեկ-Մեկ Երևանում հանդիպում ենք շատ տարօրինակ երևույթների...

Դրանք դրական երևույթներ են...

Tsirani is observing...

When observing the web site (http://www.mct.gov.az/?/en/azerbaijan/2003/9) of the Ministry of Culture and Tourism of the Republic of Azerbaijan, we noticed  misrepresentation of certain facts concerning the history of Armenia.

The article, which is about the history of Azerbaijan, says, “In 1836 Russia liquidated free Albanian church, subordinated it to Armenian Grigorian church and thus created a favorable condition to grigorianization and armenianization of the ancient population of Azerbaijan--the Christian Albans. Armenians started claims to our lands.” To rebut this statement, we will introduce an argument, which shows that the azeries’ misrepresentation policy has a political contest. Azeries’ stating the term “grigorianization” per se means that they recognize the fact that the Armenian Church has some relations with St. Gregory who in reality was the first Catholicos of all Armenians (302-325 AD). Many foreign researchers of  armenology strongly claim that the religious mission of St. Gregory passed in the  historical and current territory of Armenia. It means that Armenians are not newcomers. Armenians are ancient population living in the territory, which is called the homeland of all Armenians.

Thus, the actions of azeries have an aim to misrepresent the real facts of our history. Doing this,  they create political grounds for their further territorial claims.  

Thursday, May 7, 2009

Հանգիստ թողե՛՛ք մեր մեծերին...

Ցավով արձանագրում ենք, որ մեր ազգի մեծերը գնալով դառնում են հումորի շահարկամ համար ակտուալ թեմաներ: Երեկ Շանթ ՀԸ-ի եթերով հեռարձակվող 32 Ատամ ակումբի հումորներից մեկը նվիրված էր հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանին և մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին: Ցավում ենք, որ հումորի թեմայի սպառման պարագայում, հիշատակվում են մեր մեծերը:

Հարգելինե՛ր, խնդրում ենք հանգիստ թողնել մեր ինքնությանը առնչվող մարդկանց և երևույթներին, քանզի նման հումորներից հետո դպրոցական երեխային դժվար է դառնում բացատրել նման մարդկանց մեծության խորհուրդը:

«Ծիրանին» նկատել է ճարտարապետական «կոնտրաստի» ադաթ Երևան քաղաքում...


Ձախ կողմի նկարում պատկերված են  ճարտարապետական տարբեր ոճերով կառուցված երկու երևանյան շենքեր: Մեր ուշադրությունը երկար ժամանակ այս տարօրինակ «կոնտրաստի» շուրջ է և փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ նորարարություն կա այս մոդեռն շենքի մեջ: Պատասխանը մեկն է` ոչ մի: Այս նկարի օրինակով կարող ենք պատկերացնել մեր Երևանի ճարտարապետական համահունչության ընդհանուր պատկերը, որը շատ հուսադրող չէ…

Մենք դեմ չենք ճարտարապետական նորամուծություններին, սակայն այն պիտի իրենից ներկայացնի գոնե ինչ որ արժեք, ինչպես օրինակ Փարիզի Պոմպիդուի կենտրոնի շենքը, որը շատ տարօրինակ և գեղեցիկ համադրությամբ կառուցված է մոդեռն եղանակով, սակայն գտնվում է դասական ճարտարապետական միջավայրում:

“Tsirani” informs about an interesting statue located in the city Yerevan...

Dear all, do you know that in Yerevan, especially in “Poplavok” park you can see a unique archeological statute of “grand fish”? The statute belongs to the 2nd millennium BC.

Go and see...


Examine very carefully, it is really very interesting...

Tuesday, May 5, 2009

Ողբ և կիչ

Այս պլակատային պատկերն արվեստի դաշտում հայտնվելու  հավակնություն չունի: Թեև այն խոսում է ողբերգության մասին, մասնավորապես` 1915 թ. տեղի ունեցած հայոց եղեռնի, բայց խոսում է   կիչի` զանգվածային մշակույթի լեզվով, ընդ որում` դրա ամենացածրորակ տեսակով: Այս ցածրորակ կիչն ունի մտածված հանգրվան, որը վերջին ժամանակներում Հայաստանում խիստ տարածված ռուսական odnoklassniki.ru ինտերնետային    կայքն է, որն այնքանով է հանրային ոլորտ, որքանով կայքի շրջանակներում համադասարանցիների և պարզապես ծանոթների որոնումը ընդհանուր նպատակ  է հանրային որոշակի  ոլորտի կայացման համար: Վերոհիշյալ կայքում համազգային ողբին հղող user-ների պատկերները չափից ավելի պաթետիկ են` վառվող մոմերով ուղեկցվող ողբերգական արտահայտություններ ու կոչեր, որբ երեխաների, գանգերի ու կմախքների պատկերներ և այլն: Կայքի այցելուների  շրջանակում ծավալվում է որոշակի ներքին մրցակցություն ողբի պատկերների միջև, որոնք հավակնում են մեկը մյուսից պատկերավոր ներկայացնել հայոց եղեռնի «եզակիությունը» և ողբերգականությունը: Այսպես, համահարթեցման սկզբունքով կողք կողքի հայտնվում են բարձր մշակույթին վերագրվող գործերը (Արշիլ Գորկու հայտնի դիմանկարը մոր հետ, Պ. Սևակի «Անլռելի զանգակատան»  խանջյանական պատկերազարդումները) և կայքի շարքային այցելուների` իրենց անվան և ազգանվան վերևում տեղադրված պլակատային պատկերները:

Ս.Շեկոյան

 Տես` http://prm.am/index.php?option=com_content&view=article&id=291:2009-03-27-12-17-45&catid=52:2009-02-16-15-34-10&Itemid=279

Led Zeppelin Երևանի փողոցներում...


Ուրախ ենք, որ մեր քաղաքամայր Երևանում կարող ենք մեկ-մեկ հանդիպել զարմանալի երևույթների: Շատ պատահականորեն նկատեցինք, որ բավականին պատրաստված մի երաժիշտ Հյուսիսային պողոտայում նվագում է Led Zeppelin-ի հայտնի գործերից: 

Ինչքան շատ նման երևույթներ, այնքան ավելի կոլորիտային քաղաք...