Sunday, May 31, 2009

«Ծիրանին» նկատում է...


Հայաստանից ամեն օր բազմաթիվ երիտասարդներ հեռանում են այլ երկրներ` կերտելու նոր ճակատագիր: Երիտասարդների մեկնելու պատճառաբանությունները բազմաթիվ են, սակայն, երբ խորությամբ ուսումնասիրում ես նման խնդիրների ակունքները, տեսնում ես շատ տարօրինակ երևույթներ: Պարզվում է, որ երիտասարդը իր կյանքի ամենաեռանդուն շրջանում ձգտում է դեպի իր ինքնությանը կամ հետաքրքրությանը համահունչ միջավայրեր կամ պարզապես գտնել զբաղմունքներ, սակայն երբ դրանք չեն իրագործվում, երիտասարդը հայտնվում է տարօրինակ ինքնավորոնման մեջ:

Մի քանի շաբաթ առաջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում կազմակերպվել էր ռոք համերգ, ապա Երևանի նորաբաց սիրահարների այգում «Ռեինկարնացիա» խմբի համերգ, որոնք իրենց յուրատիպությամբ տարբերվում էին հայտնի կոմերցիոն համերգներից:

Կարծում ենք, որ Երևանում և մարզերում մշակութային զանազան, տարօրինակ միջոցառումները կօգնեն երիտասարդներին կառչելու իրենց հայրենիքից, որն, իրականում, մեր կենսատու աղբյուրն է:

No comments: