
77 տարեկան հասակում այսօր առավոտյան, ժամը 6.30-ին կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը:
Իրապես, մեծ է Հենրիկ Իգիթյանի վաստակը հայ մշակույթի զարգացման անդաստանում: Հատկապես անգնահատելի է նրա գործունեությունը երիտասարդ սերնդի գեղագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում արվեստի նկատմամբ սերը գնալով սկսեց աճել անգամ երիտասարդների շրջանակում:
«Ծիրանիի» բոլոր անդամները ցավակցում ենք Հենրիկ Իգիթյանի հարազատներին և գործընկերներին:
No comments:
Post a Comment