Tuesday, May 19, 2009

Թանգարանների միջազգային օրը Դիլիջան քաղաքում...

Կիրակի` մայիսի 17-ին, Դիլիջանի «Հ. Շարամբեյան» փողոցում տոնական եռուզեռ էր: Ինչու՞: Բացվեցին Art Bridge գրախանութ - սրճարանն ու «Շարան արհեստների կենտրոնի»  հուշանվերների խանութը: 

Այս առիթով ամբողջ փողոցով հուշանվերներ պատրաստող տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ ցուցահանդես- տոնավաճառ:
Մի քանի ժամով փողոցը փոխակերպվեց իսկական մի հեքիաթի: Տիրող մշակութային մթնոլորտն իր կատարումներով զարդարում էր <<Բամբիռ>> ռոք խումբը:

No comments: