Saturday, February 19, 2011

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ


«Ծիրանի» ՀԿ անդամները բոլոր հետաքրքրվող մարդկանց հրավիրել էին հանդիպման: Հանդիպմանը «Ծիրանիի» անդամները ներկայացրին վերջին տարիներին Զուղայի գերեզմանատան ոչնչացման հիմնահարցի տեղեկատվական, իրավական և հասարակագիտական մի շարք հետաքրքրական հետազոտական արդյունքներ, որոնք միտված են գործանականում պաշտպանել մեր մշակութային մնացյալ հուշարձանները:

Միջոցառման ընթացքում ներակայացվեց
«Ծիրանիի» կողմից մշակված «Փրկենք հուշարձանները» նախագիծը, որը նպատակ ունի մեկ միասնական վիրտուալ հարթակում զետեղել հայկական հուշարձաններին վերաբերող տարաբնույթ հրատապ խնդիրներ և որպես վերջնարդյունք` ուղղորդել դեպի համապատասխան թիրախային լսարաններ:

Յուրաքանչյուր
անհատ կամ շահագրգիռ կառույց կարող է իր մասնակցությունն ունենալ այս ծրագրում հետևյալ կերպ. եթե նկատում եք հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ, ապա լուսանկարեք եւ ուղարկեք մեզ կամ, պարզապես, բանավոր կերպով տեղեկացրեք իրավիճակի մասին թեժ գծի միջոցով: Մանրամասները` sos.tsirani.am կայքում:

Sunday, February 13, 2011

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2011թ. փետրվարի 11-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «Հայկական հեքիաթներում եւ դիցավեպերում թաքնված օրացուցային եւ տիեզերագիտական գաղտնիքները» խորագրով դասախոսություն-քննարկում:

Դասախոսությունը վարեց աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Հարգարժան հյուրը ներկայացրեց հայկական հեքիաթներում եւ դիցավեպերում առկա կերպարների կապը աստղագիտական մի շարք երեւույթների հետ: