Friday, November 28, 2008

ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՇԻՆԱՆՅՈՒԹ ՉԷ

Ավերում ենք մեր ինքնությունը

Երևան մայրաքաղաքում գտնվող մի շարք հնատիպ բնակելի տներ քանդվեցին, իսկ որոշները  դեռ շարունակվում են քանդվել: 20րդ դարի ճարտարապետական դասական ոճով ստեղծված այդ կառույցները ունեին բավականին մեծ արժեք, քանզի ժամանակակից ճարտարապետությունը գերադասում է պարզ և էժան մոտեցումներով կառուցապատում: Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում դեռ կարելի է տեսնել մի քանի հնատիպ «հրաշքներ», սակայն, հասկանալի է, որ սև ամպերը հեռու չեն:
Պահպանե՛նք մեր դասական ճարտարապետական հուշարձանները....

Friday, November 21, 2008

«ԾԻՐԱՆԻ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ Է

2008թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Կառավարության որոշմամբ  ՀՀ Կառավարության 2002թ. Հունիսի 6-ի 886-Ն որոշման մեջ կատարվեց փոփոխություն, որը ներկայացվել էր ՀՀ Մշակույթի նախարար Տիկ. Հասմիկ Պողոսյանի կողմից: Արդյունքում կյանքի կոչվեց «Ծիրանի» հկ-ի նախաձեռնությունը. այսուհետ «Հայաստանի ժող. արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ը պիտի կոչվի անվանի մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի անունով:

«Ծիրանի»-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք աջակցեցին նշյալ ծրագրի իրականացմանը:

Ուզում ենք նշել նաև, որ այս ծրագիրն իր ամփոփիչ տեսքը կստանա մոտակա ամիսներին` վերանվանմանը նվիրված միջոցառման կայացմամբ:

Wednesday, November 19, 2008

ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՊՂԾՎՈՒՄ Է


Թբիլիսիում նոյեմբերի 16-ին վրացի բարբարոսները պղծեցին ավելի քան հարյուր տարի առաջ հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու պատերի մոտ թաղված երկու հայտնի հայերի` քաղաքի մեկենասների` Թամամշևների (Թամամշյանների) ընտանիքների ներկայացուցիչներ Միխաիլ Իվանի և Լիդիյա Պյոտրի շիրիմները:

Նյութը քաղված է.    http://www.natnews.info/index.php?news=941

Անպայման Այցելեք և հիացեք 5-7դդ-ի խաչքարերով

Սիրելի ընկերներ,

Պատիվ ունենք տեղեկացնելու ձեզ, որ Երևանի սրտում գտնվող Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցում (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ) տեղադրվել է երկու խաչքար, որոնք պատկանում են 5-7րդ դարերի: 

Այցելե՜ք և հիացե՜ք մշակութային բարձր արժեք ներկայացնող այդ գանձերով:


Dear friends,

We are pleased to announce that two 5-7th century cross-stones have been placed inside of Katoghike St. Astvadzatsin church (Abovyan-Sayat-Nova cross-street). The cross-stones are located on left-hand side once you enter the church.

Go and see for yourself the cultural treasures of our Armenian heritage.  

Tuesday, November 18, 2008

Հայկական մշակույթի դեմ բոլշևիկների կատարած դաժան գործողությունների հետքերը այսօր էլ շարունակում են երևան գալ: Վերջերս Գոշավանաքի տարածքում գտնվող մի բնակելի տան քանդումից հետո պատերի միջից դուրս են եկել բազմաթիվ միջնադարյան խաչքարերի բեկորներ, արձանագրությունների մնացորդներ: Հույսով ենք, որ մի օր կկարողանանք այդ արժեքավոր գտածոները հավաքել և արժանավայել ցուցադրել հենց Գոշավանքի տարածուքում` այլ արժեքավոր սրբությունների կողքին:

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՈՍԿԵ ՄԻՋԻՆՈՒՄ

2008թ. նոյեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն «Ոսկե միջին»-ում կազմակերպեց սեմինար-միջոցառում նվիրված նախաքրիստոնեական ուսմունքների քրիստոնեական ընկալումներին, որը վարում էր Թաթուլ սարկավագ Համբարձումյանը: Այս շարքի առաջին միջոցառումը նվիրված էր Տեառնընդառաջին` նրա նախաքրիստոնեական ընկալման և ներկայիս քրիստոնեական մեկնաբանության խնդիրներին: Միջոցառման վերջում ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության տրամադրած «Տեառնընդառաջ» ֆիլմը, որից հետո սկսվեց ակտիվ քննարկում:


Thursday, November 13, 2008

<<ՀԻՎԱՆԴԱՑ ԱՂՈԹԱԳԻՐՔԸ>> ԱՆՎՃԱՐ ԿԲԱԺԱՆՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ


Վերջերս 10000 օրինակով Մայր Աթոռում լույս տեսավ «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի «ՎԱԶԳԵՆ Ա» գիտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Սարկավագ Համբարձումյանի կազմած «Հիվանդաց Աղոթագիրք» վերնագրով գրքույկը: Աղոթքները քաղված են Հայոց Եկեղեցու հոգևոր գանձարանից` ծիսական գրքերից, Եկեղեցու հայրերի գործերից, մասնավորաբար` Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքից:
Այս գրքույկը նախատեսված է հիվանդանոցներում հիվանդներին և նրան հարազատներին անվճար բաժանելու համար:
«Վստահ ենք, որ այս գրքույկը կօգնի աղոթելու և Աստծուց խնդրելու ողորմություն ու մխիթարություն»:

Saturday, November 8, 2008

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ ԵՊՀ-Ի ԴԻՄԱՑ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է

Հայրենասեր ընկերներ,
ԾԻՐԱՆԻ” հկ-ն, “ՀԱՅ ԵՐԱԿ” հկ-ն և “ՀԵՆՔ” հն-ն նախաձեռնել են հայ հասարակության մեջ Եռագույն Դրոշի տարածման և նրա նկատմամբ հարգանքի բարձրացման համտեղ ծրագիր: Նախատեսվում է բոլոր կրթա-մշակութային օջախներում կամ դրանց դիմաց բարձրացնել մեր Եռագույն Դրոշը:
Իրապես, շատ ոգևորվեցինք, երբ տեսանք, որ մեր առաջին նամակ-խնդրանքի պաշտոնական դիմումից հինգ օր հետո եղավ շատ ոգևորիչ արձաքանք. այսօր մեր ազգային խորհրդանիշը ծածանվում է Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի դիմաց:
Այս առիթով մեր խորին շանորհակալությունն ենք բերում ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանին:
Սիրելիներ,
Եռագույն Դրոշը Մեզ համար լոկ գույների միացություն չէ, այլ մեր ինքնությունը բնութագրող վառ խորհրդանիշ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է Եռագույն Դրոշի հանդեպ հարգանքը պահել իր հոգում և այդ հարգանքը սերմանել մյուսների մեջ:

Friday, November 7, 2008

ԱՅՍ ԽԱՉՔԱՐԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է



Մի Քանի տարի առաջ այս հիասքանչ խաչքարի բեկորը գտնվում էր Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մոտ և մի զարմանալի օր այն անհետացավ: <<Ծիրանի>> ՀԿ-ն բազմիցս փորձել է ճշտել այս արժեքավոր խաչքարի ճակատագիրը, սակայն այն մեզ չի հաջողել:
Սիրելիներ,
Եթե առիթ կունենաք տեսնել այս խաչքարի բեկորը, խնդրում ենք դրա մասին մեզ տեղեկացրեք, գոնե մխիթարանքը այն կլինի, որ խաչքարը ջարդված չէ: