Sunday, November 28, 2010

«ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»


2010թ. նոյոմբերի 28-ին «ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ: Ներկայացվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ, որոնցում քննարկվում էր ցայտաղբյուրների օրինակը:


Saturday, November 20, 2010

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմը «Կենաց տանը»


2010թ. նոյեմբորի 20-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Կենաց տուն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Կենաց տան» սրահում ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում Նարեկ Աշուղաթոյանը ներկայացրեց «Ծիրանիի» կատարած և դեռ սպասվելիք ծրագրերը ապա ֆիլմի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում:

Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում


Հարգելի հայրենակիցներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ծիրանի» ՀԿ-ի երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում տեղադրել նյութեր, որոնք ներկայացնում են Զուղայում կատարված մշակութային ցեղասպանությունը: Նշենք, որ այս ամենը կյանքի կոչվեց ի շնորհ մեր այն հայրենակիցների, ովքեր «Ծիրանի» ՀԿ-ին զուգահեռ այդ կառույցին պարբերաբար ուղղարկում էին բազմաթիվ նամակներ:


Մանրամասները տես այստեղ`
http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225

Sunday, November 14, 2010

Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ

2010թ. նոյեմբերի 14 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց դասախոսություն - քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ: «ԾԻՐԱՆԻԻ» հյուրն էր թուրքագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորտոշյանը: Հարգարժան բանախոսը արևմտյան Հայաստանում իր կատարած լուսանկարների հիման վրա ներկայացրեց ապատեղեկատվություն պարունակող մի շարք թուրքական ցուցանակներ` հիմնականում կենտրոնանալով Անի քաղաքի հուշարձանների թուրքական ցուցանակների շուրջ: Հանդիպման վերջում լսվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և պատասխաններ:

Monday, November 8, 2010

Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար


2010թ. նոյեմբերի 6-7 «Ծիրանի» ՀԿ-ն Վարուժան Գեղամյանի աջակցությամբ կազմակերպեց Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար: Դասախոսությունները տեղի ունեցան Բերձոր քաղաքի Համբարձում Գալստյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում: Դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը, Սոնա Նահապետյանը և «Ծիրանի»-ի բարեկամ Վարուժան Գեղամյանը:
Ծրագրի իրականացման համար մեզ մեծապես օգնեցին Վարուժան Գեղամյանը և դպրոցի տնօրեն` Անահիտ Քոսակյանը: