Monday, March 23, 2009

«ԾԻՐԱՆԻՆ» քարոզում է ազգային երաժշտություն...

Մարտի 21-ին «Ծիրանի» հկ-ն կազմակերպել էր միջոցառում` նվիրված Ազգային երաժշտությանը` մասնավորապես հայոց հորովելներին և ազգային նվագարաններից Բլուլին: Հանդիպումը բացվեց բանախոսությամբ, «Ծիրանի» հկ-ի անդամ Սերոբ սրկ. Հովհաննիսյանը ներկայացրեց հորովելների ներկայությունը հայոց մեջ, նրանց պատմական զարգացումը, ծեսի խորհուրդն ու կիրառությունը: Այնուհետև «վարպետի դաս» անցկացրեց հայտնի սրնգահար Նորայր Քարտաշյանը: Խոսելով Բլուլի մասին` նա ներկայացրեց գործիքի ծագումը, զարգացումը, հնչեց գեղեցիկ հովվական երաժշտություն, այնուհետև ներկաներն իրենց հարցերն ուղղեցին վարպետին:

Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Անդրանիկ սրկ. Մանուկյանն ու Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի առաջին կուրսի ասպիրանտ Գարեգին Առաքելյանը:

Երեկոն անցավ բարձր մթնոլորտում, որի համար «Ծիրանին» իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր աջակիցներին ու մասնակիցներին: