Մեկնարկեց 2009 Եվրատեսիլ երգի մրցույթը: Առաջիկա օրերին Ռուսաստանը ջանք ու եռանդ (եւ գումար) չի խնայի իր հարեւանների բերանը բաց թողնելու համար: Իսկ այդ ընթացքում մենք հայերով կհետեւենք, թե ինչպես են Ինգա եւ Անուշ Արշակյանները պարում ջան ջան:
Հենց նոր ավարտվեց Հայաստանի կիսաեզրափակիչ փուլի ելույթը. մի քանի դիտարկումներ` առաջին տպավորության վրա հիմնված:
Հիանալի ձայն. Քույրերի վոկալն անկրկնելի է: Չէի կարողանում տարբերել` ձայնագրությո՞ւն եմ լսում, թե կենդանի երաժշտություն: Կենդանի հնչյունով կատարումը նույնիսկ ավելի զորեղ ու հարուստ էր:
Մթագնած բեմ. Ավելի կենսառատ գույներ էի սպասում կատարման ժամանակ: Երաժշտության ու խոսքերի ջերմությունը չէր համապատասխան ճառագայթվող (կամ, ավելի ճիշտ չճառագայթվող) լույսերին: Մութ էր, մռայլ էր, եւ երգն ու քույրերը կորում էին այդ խավարի մեջ:
Հոգեհարազատ հագուստ. Քույրերի եւ պարուհիների զգեստերը հայկական էին եւ հոգեհարազատ: Ավելին, այնպես չէր, որ նեղ ազգային էր հագուստը, այլ տրված էր տարազի ժամանակակից լուծում, չափազանց գրավիչ: Ափսոս, որ այդ հայեցիությունը կորավ մթության մեջ:
Շպար. Ես շատ չեմ հասկանում կանացի շպարից, բայց ինչ-որ բան այն չէր...
Ամեն դեպքում, շատ հաջող մեկնարկ է տրվել: Մի փոքր ավելի տաք գույներ եւ ջերմացնող լուսավորում ու էֆֆեկտներ, համատարած աջակցություն եվրոպաբնակ հայության (եւ այլ ազգության ներկայացուցիչների) կողմից, կատարելագործված կատարում եզրափակչին եւ... գուցե 2010-ին հանդիպենք Երեւանում :):
Ստեփան Խզրթյան
«ՀԵՆՔ» ԵՆ
No comments:
Post a Comment