Thursday, May 21, 2009

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Ճարտարապետական փորձի շարունակականության և ժառանգորդության ժամանակակից օրինակ է Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը, որ արվել էր դեռ 1987-88 թթ. «Հայարտնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանի  ղեկավարությամբ:

Շինարարությունը սկսվել էր 1988թ., բայց երկրաշարժից հետո ընդհատվել էր, իսկ 2006-ին վերսկսվել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Նախատեսվող մասնաշենքն  ավելի շատ ֆունցիոնալ, քան գեղագիտական խնդիրներ է լուծելու, չի դրվում ո´չ ճարտարապետական կոնտրաստի, ո´չ էլ նորարարության խնդիր: Մատենադարանի հետնամասում կառուցվող  նոր մասնաշենքը, ըստ ճարտարապետ Արթուր Մեսչյանի, իր ծավալատարածական լուծումներով պետք է գլխավոր մասնաշենքի հետ համահունչ լինի: Հին մասնաշենքին ծավալով 4 անգամ գերազանցող նորը պետք է դիտվի որպես դրա «չեզոք շարունակություն»: Հարավային ճակատը միակ դիտվող ճակատն է և երևում է միայն ճարտարագիտական համալսարանի բակից: Մյուս ճակատները հպվում են խիստ ռելիեֆին և այդպիսով թեթևացնում կառույցի դիտվող ծավալը

    Իրար հերթագայող կամարաշարքերով ձևավորված հարավային  ճակատի կոմպոզիցիայի հորիզոնականության  մեջ միակ ուղղահայաց շեշտարդումը կենտրոնական մասում  ճեմասրահների ծավալն է, որ տեսողական առումով բազմազանություն է մտցնում


No comments: