Wednesday, August 11, 2010

«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի շնորհանդէսը

2010թ. օգոստոսի 10 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ՀԱՀ Մանուկեան սրահում կազմակերպեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը չորս ամսուա քրտնաջան աշխատանքի արդիւնք է, որը նպատակ ունի երիտասարդութեան մէջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սէրը եւ դրանով ցոյց տալու, որ գրաբարը հիմքն է, ինչպէս արդի հայերենի այնպէս էլ մեր` հայերիս ողջ

լեզուամտածողութեան:


ֆիլմը չի քարոզում վերադարձ դեպի գրաբար, այլ կարեւորում է մեզանում դրա իմացութիւնը, քանզի, փաստ է, որ գրաբարը մեր մշակոյթի, ասել է թէ` մեր ինքնութեան կարեւորագոյն մի մասն է:


«Ծիրանի» հկ-ն արդեն մեկ տարի է, ինչ նախաձեռնել եւ իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ, որոնց արդիւնքում շուրջ 200 հայորդիներ հնարաւորութիւն են ստացել առնչուելու մեր նախնիների կողմից մեզ աւանդուած ոսկեղենիկ գրաբարին: ՀԿ-ի այս փորձը ցոյց տուեց, որ գրաբարի նկատմամբ հետաքրքրութիւնը շատ մեծ է, պարզապէս մեզանում պէտք է փոխել այն կարծրատիպը, թէ գրաբարը դժուար է ու անմատչելի: Ահա, մեծաւ մասամբ հենց այս նպատակով է, որ ՀԿ-ն իրականացրեց սոյն ֆիլմի պատրաստութիւնը:


Ֆիլմի ռեժիսոր և յեղինակ - Նարեկ Աշուղաթոյեան

Օպերատոր և մոնտաժող - Լեւոն Առաքելեան

Պրոդիւսեր - Լիլիա Պետրոսեան


Տեւողութիւնը` 18 րոպե

Լեզուն` Հայերեն


Միջոցառման վերջում ազգային-հոգեւոր երգորով ծաղկացրեց Արարատեան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, գլխաւորութեամբ տիկին Լիլիթ Գրիգորյանի:


No comments: