«Ծիրանի» ՀԿ-ն արդեն մի քանի շաբաթ է, ինչ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի զարգացմանը: Դրանց հիմնական նպատակն է դպրոցում մասնագիտական գրադարանի ձեւավորմանը եւ ոչ մի կերպ չի ենթադրում դպրոցի տեխնիկական հագեցվածության կամ պայմանների անբարենպաստություն:
Գրադարանը հնարավորություն է դպրոցի սաների մոտ բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը: Մյուս կողմից հնարավորություն է ընձեռում ձեւավորել Երեւանում այդ դպրոցի վերաբերյալ պատկերացումների ընդլայնման նախապայմաններ, քանի որ յուրաքանչյուր գրքի նվիրատու տեղեկանում է դպրոցի, վերջինիս փայլուն գործառնման եւ սաների հաջողության մասին:
Այսպիսով՝ «Ծիրանի» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Ապրիլի 26-ին «Առավոտ» թերթի էլեկտրոնային եւ տպագիր հոդվածներում առկա հոդվածը ոչ մի առնչություն չունի «Ծիրանի» ՀԿ-ի կողմից տրամադրվող տեղեկատվության հետ:
Ավելին, «Ծիրանի» ՀԿ-ն ներկա գտնվելով նկարչական դպրոցում կարող է փաստել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նախաձեռնությունը կրում է զուտ քաղաքացիական ներգրավվածության նպատակ:
No comments:
Post a Comment