«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մայիսի 6-ին Գլաձորի համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայոց մշակութային ցեղասպաության վերաբերյալ: Այն վարում էր Լիլիա Պետրոսյանը:
Լիլիա Պետրոսյանը ուսանողներին ներկայացրեց զեկույց, որում քննարկվում էր հայոց մշակութային ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Զեկույցում մանրամասն ներկայացվեց գոյություն ունեցող կոնվենցիաները և դրանց իրավական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության դեմ բարբարոսությունների կանխման գործում:
Լիլիա Պետրոսյանը «Ծիրանի» ՀԿ-ի շրջանակներում արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է այս խնդրով: Նա վերապատրաստվել է Զորյան ինստիտուտում (Կանադա) մասնագիտանալով` «ցեղասպանություն և մարդու իրավունքներ» ոլորտում և ներկայումս ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գլաձոր համալսարանի ղեկավարությանը, հանձին` Հասմիկ Վարդանյանի, ով ջանասիրաբար կազմակերպեց «Ծիրանիի» դասախոսությունը:
No comments:
Post a Comment