Saturday, May 29, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ ՀԵՏ

2010թ. մայիսի 29-ին «Ծիրանի» ՀԿ կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայտնի կանադացի բանաստեղծ Ալան Ուայթհորնի մասնակցությամբ:


Ալան Ուայթհորնը դասավանդում է Կանադայի թագավորական զինվորական քոլեջում: Նա բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դասախոսություններ կարդացել նույն թեմայով աշխարհի առաջատար համալսարաններում:


Նա հրապարակել է «Արդար պոեմներ» իր բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց ցեղասպանության խնդրի և դրա հաղթահարման, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների անձնական մշակութային արտացոլումն է:

Հանդիպման ժամանակ բանախոսը ներկայացրեց իր հեղինակած որոշ գրքեր ու նրանցում բարձրացվող խնդիրներ, ապա մեկնաբանեց իր անձնական դիտարկումները մեր այժմյան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:

«ԾԻՐԱՆԻՆ» իր խորին շնորհակալությունն է հայտնում բանախոսին, ով մեծ սիրով համաձայնվեց ներկա լինել մեր ակումբում:

No comments: