Մայիսի 14-ին մեկնարկեց Ծիրանիի կազմակերպած «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոցը: Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակութային մի շարք խնդիրներին և դրանց համացանցային քարոզչության ներկա իրավիճակին: Դասընթացը բաժանված է երկու խմբի` տեսական և գործնական: Գործնական մասը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հմտանալ ինքնուրույն բլոգ ստեղծելու և աշխատեցնելու գործում:
Դպրոցում առայսօր զեկուցել են Սամվել Մարտիրոսյանը, Նարեկ Աշուղաթոյանը և Կարեն Վրթանեսյանը:
Նշենք, որ գրանցման ժամանակ առավել ակտիվություն նկատվեց իգական սեռի ներկայացուցւչների կողմից:
2 comments:
Հրաշալի կազմակերպված, բովանդակությամբ շատ հարուսստ դասընթացներ էին, հստակ նպատակադրումով ու ազգանվեր աշխատանք: Որպես դրանցից հրաշալի արդյունք ստացած մասնակից, երախտիքիս խոսքն եմ ուղղում տնօրինությանը, համբերատար կազմակերպիչ-դասախոսներին եւ ողջունում այս մտահղացումը: Հուսամ, ըստ պատշաճի, ի կատար ածենք բոլոր ակնկալիքները:
Անչափ զգացված ենք:Ձեր խոսքերը մեզ ուժ ու եռանդ եմ փոխանցում:
Post a Comment