Wednesday, April 14, 2010

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԴԱՍԵՐԸ...

2010թ. ապրիլի 14-ին մեկնարկեց «ԾԻՐԱՆԻ» Հկ-ի կազմակերպած գրաբարի անվճար դասընթացների երկրորդ խմբի դասերը: Հիշեցնենք, որ առաջին խմբին դասավանդում է Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդ խմբին` լեզվաբան Թոմ Սամուելյանը: Երկու խմբերում էլ առաջին դասը նվիրված էր դասական ուղղագրության կանոններին, որոնց հիման վրա մասնակիցները սովորեցին ճիշտ ընթերցել գրաբարյան տեքստեր:

1 comment:

ARMENIA said...

Երախտիքիս խոսքերը Ձեզ այս հրաշալի ու արդյունավետ դասընթացների համար: Շատ ճիշտ մտածված մեթոդ եւ նպատակ. գրաբարի ուսուցումը իրոք նման նրբություններ էր պահանջում: Այնքան թարմ շունչ կար դասընթացներում, որ կարծես թէ գրաբարը դարձավ ժամանակակից լեզու բոլորիս համար:
Շնորհակալություն Ծիրանի կենտրոնին այս հրաշալի մտահղացման ու մեզ նման առիթ ընձեռելու համար: Նաեւ շնորհակալություն մեր հոգատար դասախոսին: