Դասախոսության վերջում Հայր Շահեն պատասխանեց ներկանների հարցերին: Հարցերը վերաբերում էին թե բուն դասախոսությանը, թե առհասարակ, մեր կրոնին:
Monday, December 27, 2010
Դասախոսություն-քննարկում
Դասախոսության վերջում Հայր Շահեն պատասխանեց ներկանների հարցերին: Հարցերը վերաբերում էին թե բուն դասախոսությանը, թե առհասարակ, մեր կրոնին:
Saturday, December 25, 2010
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
«Ծիրանի» ՀԿ-ն հանուն իր անդամների` իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է բերում նորոգ ձեռնադրյալ Տեր-Այգիկ քահանային:
Wednesday, December 15, 2010
Դասախոսություն-քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում. «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»
2010թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ արևելագիտության ՈՒԳ-ի և «Ծիրանի» ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր» խորագրով դասախոսություն-քննարկում: Միջոցառման ժամանակ դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը և Սոնա Նահապետյանը:
Sunday, December 12, 2010
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 14-ը այն օրն է, երբ երկրի երեսից հավիտենապես ջնջվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը: Արդարության համար մեր պայքարը շարունակվում է և խորապես հավատում ենք, որ այս ողբերգության միջազգային դատապարտումը կկանխի հայոց այլ հուշարձանների նկատմամբ բարբարոսական ոտնձգությունները, այդուհանդերձ,
հարգելի եղբայրներ և քույրեր,
թող, որ ամեն հայ այդ օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար:
Դասախոսություն «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» գրասենյակում
2010թ. դեկտեմբերի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» նախաձեռնությամբ «ՀԵԿԱ» գրասենյակում կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ:
Sunday, November 28, 2010
«ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»
2010թ. նոյոմբերի 28-ին «ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ: Ներկայացվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ, որոնցում քննարկվում էր ցայտաղբյուրների օրինակը:
Saturday, November 20, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմը «Կենաց տանը»
Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում
Հարգելի հայրենակիցներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ծիրանի» ՀԿ-ի երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում տեղադրել նյութեր, որոնք ներկայացնում են Զուղայում կատարված մշակութային ցեղասպանությունը: Նշենք, որ այս ամենը կյանքի կոչվեց ի շնորհ մեր այն հայրենակիցների, ովքեր «Ծիրանի» ՀԿ-ին զուգահեռ այդ կառույցին պարբերաբար ուղղարկում էին բազմաթիվ նամակներ:
Մանրամասները տես այստեղ`
http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225
Sunday, November 14, 2010
Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ
2010թ. նոյեմբերի 14 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց դասախոսություն - քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ: «ԾԻՐԱՆԻԻ» հյուրն էր թուրքագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորտոշյանը: Հարգարժան բանախոսը արևմտյան Հայաստանում իր կատարած լուսանկարների հիման վրա ներկայացրեց ապատեղեկատվություն պարունակող մի շարք թուրքական ցուցանակներ` հիմնականում կենտրոնանալով Անի քաղաքի հուշարձանների թուրքական ցուցանակների շուրջ: Հանդիպման վերջում լսվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և պատասխաններ:
Monday, November 8, 2010
Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար
2010թ. նոյեմբերի 6-7 «Ծիրանի» ՀԿ-ն Վարուժան Գեղամյանի աջակցությամբ կազմակերպեց Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար: Դասախոսությունները տեղի ունեցան Բերձոր քաղաքի Համբարձում Գալստյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում: Դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը, Սոնա Նահապետյանը և «Ծիրանի»-ի բարեկամ Վարուժան Գեղամյանը:
Ծրագրի իրականացման համար մեզ մեծապես օգնեցին Վարուժան Գեղամյանը և դպրոցի տնօրեն` Անահիտ Քոսակյանը:
Wednesday, October 27, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Thursday, September 23, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Monday, September 20, 2010
Saturday, September 18, 2010
Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ
2010թ. սեպտեմբերի 18-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն և «Արամարա» ընկերությունը համատեղ կազմակերպեցին «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում:
Դասախոսությունը վարեց Համլետ Մելքումյանը (ԵՊՀ Մշակութաբանության ամբիոն, ասպիրանտ: ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի աշխատակից): Ներկայացվեց Հայաստանում ժամանակակից հուշանվերային մշակույթում ազգային խորհրդանշանների վերստեղծման, օգտագործման, մասայականացման - շուկայականացման գործընթացները (ըստ երևանյան Վերնիսաժների հետազոտության):
Thursday, September 16, 2010
«ԳՐԱԲԱՐ - ԼԵԶՈՒ ՆԱԽՆԵԱՑ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԵԿԱ»-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Շնորհակալություն Վարուժան Գեղամյանին:
Wednesday, September 15, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
2010թ. սեպտեմբերի 14-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ նախաձեռնությամբ, «Արևելագետների ակումբի» և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳ-ի օժանդակությամբ ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
Հատուկ շնորհակալություն Վարուժան Գեղամյանին կազմակերպչական գործում մեծ աջակցության համար:
Sunday, August 15, 2010
Wednesday, August 11, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի շնորհանդէսը
2010թ. օգոստոսի 10 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ՀԱՀ Մանուկեան սրահում կազմակերպեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը չորս ամսուա քրտնաջան աշխատանքի արդիւնք է, որը նպատակ ունի երիտասարդութեան մէջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սէրը եւ դրանով ցոյց տալու, որ գրաբարը հիմքն է, ինչպէս արդի հայերենի այնպէս էլ մեր` հայերիս ողջ
լեզուամտածողութեան:
ֆիլմը չի քարոզում վերադարձ դեպի գրաբար, այլ կարեւորում է մեզանում դրա իմացութիւնը, քանզի, փաստ է, որ գրաբարը մեր մշակոյթի, ասել է թէ` մեր ինքնութեան կարեւորագոյն մի մասն է:
«Ծիրանի» հկ-ն արդեն մեկ տարի է, ինչ նախաձեռնել եւ իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ, որոնց արդիւնքում շուրջ 200 հայորդիներ հնարաւորութիւն են ստացել առնչուելու մեր նախնիների կողմից մեզ աւանդուած ոսկեղենիկ գրաբարին: ՀԿ-ի այս փորձը ցոյց տուեց, որ գրաբարի նկատմամբ հետաքրքրութիւնը շատ մեծ է, պարզապէս մեզանում պէտք է փոխել այն կարծրատիպը, թէ գրաբարը դժուար է ու անմատչելի: Ահա, մեծաւ մասամբ հենց այս նպատակով է, որ ՀԿ-ն իրականացրեց սոյն ֆիլմի պատրաստութիւնը:
Ֆիլմի ռեժիսոր և յեղինակ - Նարեկ Աշուղաթոյեան
Օպերատոր և մոնտաժող - Լեւոն Առաքելեան
Պրոդիւսեր - Լիլիա Պետրոսեան
Տեւողութիւնը` 18 րոպե
Լեզուն` Հայերեն
Միջոցառման վերջում ազգային-հոգեւոր երգորով ծաղկացրեց Արարատեան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, գլխաւորութեամբ տիկին Լիլիթ Գրիգորյանի:
Saturday, July 31, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Monday, July 12, 2010
ԳՐԱԲԱՐ/լեզու նախնեաց
Saturday, July 10, 2010
«ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ» ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
2010թ. մայիսի 14-28 «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոցը: Այս դպրոցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակութային մի շարք խնդիրներին և դրանց համացանցային քարոզչության ներկա իրավիճակին: Դասընթացը բաժանված էր երկու խմբի` տեսական և գործնական: Գործնական մասը մասնակիցներին հնարավորություն ընձեռց հմտանալ ինքնուրույն բլոգ ստղծելու և աշխատեցնելու գործում:
Դպրոցում զեկույցներով հանդես եկան.
Նարեկ Աշուղաթոյան («ԾԻՐԱՆԻ» ՀԿ ):
Սամվել Մարտիրոսյան (Նորավանք Գ/Կ հիմնադրամ):
Կարեն Վրթանեսյան («ԺԱՌԱՆԳ» ՀԿ):
Թոմ Սամուելյան («Առակ 29» Բարեգործական հիմնադրամ):
Լիլիա Պետրոսյան («ԾԻՐԱՆԻ» ՀԿ):
Վահան Զաքարյան (lusamut.net):
Վահագն Վարդումյան
Արդյունքւոմ ստեղծվեցին հետևյալ բլոգերը, որոնք հիմնականում վերաբերում են Զուղայի կործանված գերեզմանատանը.
http://armartproject.blogspot.com/
http://culturalgenocide.blogspot.com/
http://culturalgenocide-julfa.blogspot.com/
http://jughaculturalgenocide.blogspot.com
http://khachkar-khachkar.blogspot.com/
Monday, June 14, 2010
ԱՄՓՈՓԵՑԻՆՔ ԳՐԱԲԱՐԻ ՅՈԹՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2010թ. ապրիլի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն վերսկսեց ԳՐԱԲԱՐԻ (հին հայերեն) յոթշաբաթյա դասընթացները: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մեր հնագույն լեզվի քերականական և ոճաբանական սկզբունքներին: Գրաբարի իմացությունն իրապես շատ կարևոր է, որովհետև մեր ազգային գրավոր ժառանգության զգալի մասը դեռ թարգմանված չէ, բացի դրանից, գրաբարի իմացությունը կօգնի ժամանակակից հայերենի ճիշտ կիրառմանը: մասնակիցների աննախադեպ քանակի պատճառով ձևավորվեց երկու խումբ: Առաջին խմբին դասավանդեց Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդին` լեզվաբան Թովմաս Սամուելյանը: Ծրագիրը ամփոփվեց հունիսի 13-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, ուր դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան վկայականներ:
Sunday, May 30, 2010
Saturday, May 29, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ ՀԵՏ
2010թ. մայիսի 29-ին «Ծիրանի» ՀԿ կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայտնի կանադացի բանաստեղծ Ալան Ուայթհորնի մասնակցությամբ:
Ալան Ուայթհորնը դասավանդում է Կանադայի թագավորական զինվորական քոլեջում: Նա բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դասախոսություններ կարդացել նույն թեմայով աշխարհի առաջատար համալսարաններում:
Նա հրապարակել է «Արդար պոեմներ» իր բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց ցեղասպանության խնդրի և դրա հաղթահարման, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների անձնական մշակութային արտացոլումն է:
Հանդիպման ժամանակ բանախոսը ներկայացրեց իր հեղինակած որոշ գրքեր ու նրանցում բարձրացվող խնդիրներ, ապա մեկնաբանեց իր անձնական դիտարկումները մեր այժմյան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
«ԾԻՐԱՆԻՆ» իր խորին շնորհակալությունն է հայտնում բանախոսին, ով մեծ սիրով համաձայնվեց ներկա լինել մեր ակումբում:
Thursday, May 27, 2010
Saturday, May 15, 2010
«Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոց
Thursday, May 6, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մայիսի 6-ին Գլաձորի համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայոց մշակութային ցեղասպաության վերաբերյալ: Այն վարում էր Լիլիա Պետրոսյանը:
Լիլիա Պետրոսյանը ուսանողներին ներկայացրեց զեկույց, որում քննարկվում էր հայոց մշակութային ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Զեկույցում մանրամասն ներկայացվեց գոյություն ունեցող կոնվենցիաները և դրանց իրավական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության դեմ բարբարոսությունների կանխման գործում:
Լիլիա Պետրոսյանը «Ծիրանի» ՀԿ-ի շրջանակներում արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է այս խնդրով: Նա վերապատրաստվել է Զորյան ինստիտուտում (Կանադա) մասնագիտանալով` «ցեղասպանություն և մարդու իրավունքներ» ոլորտում և ներկայումս ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գլաձոր համալսարանի ղեկավարությանը, հանձին` Հասմիկ Վարդանյանի, ով ջանասիրաբար կազմակերպեց «Ծիրանիի» դասախոսությունը:
Tuesday, April 27, 2010
ՄԵՆՔ vs ՀԱՄԱՑԱՆՑ
Համացանցի ներկայությունը մեզանում մեծապես փոխում է զանազան մոտեցումներ: Փաստորեն, եթե առաջ գիտնականնեը պայքարում էին գրքեր, հոդվածներ հրատարակելով կամ պարզապես գիտաժողովներ հրավիրելով, ապա այժմ բացվել է նոր ճակատ, այն է` համացանցը: Համացանցում հայկական էլեմենտի ներկայությունը բավականին պասիվ է, չնայած որ մի խումբ մարդիկ արել են անհնարինը, որպեսզի այս ոլորտը ևս ետ չմնա: Այդուհանդերձ, սա մեկ մարդու խնդիր չէ, այլ ճիշտ համակարգելու դեպքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ այս գործում. հատկապես հայկական մշակույթի համացանցում ներկայացման գործում:
Ինչո՞ւ է սա կարևոր.
ա. որովհետև պետք է համացանցում ունենանք պատշաճ ներկայություն:
բ. որպեսզի թույլ չտանք, որ մեր թշնամինները, օգտագործելով մեր անունները, տարածեն մեր մասին ապատեղեկատվություն:
գ. որպեսզի հենց մեր հայկական լսարանի համար ստեղծենք հայերեն էլ. պաշարներ, որպեսզի գոնե տարրական նյութեր փնտրելիս ստիպված չլինենք գնալ այլ լեզուների ցանցեր: