Sunday, June 28, 2009

Նորություն «Ոսկե Ծիրան» կինոփառատոնից....

Հուլիսի 12-ին Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի Մերձավոր շրջապատ (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

95 րոպեանոց այս թրիլլերը հայազգի Մալաքյան հանցախմբի մասին է, որը իշխում է Ֆրանսիայի հարավում: Հանցախմբի ղեկավարը Միլո Մալաքյանն է, ով հայտնի է իր դաժանությամբ: Նրա համար Մերձավոր շրջապատ-ը իր ընտանիքն է, իր արմատները, որոնց դավաճանել չի կարելի: Միլոն պատրաստ է հանցախմբի ղեկավարությունը հանձնել իր ժառանգին` միակ որդի Անտոնին, սակայն վերջինս այլ կյանքի է ձգտում: Իր սիրուն հասնելու համար նա պետք է փախչի այդ շրջապատից:

Միլո Մալաքյանի դերը ստանձնել է Ժան Ռենոն: Ֆիլմը թողարկվել է 2009թ-ի մարտին:


No comments: