Monday, June 29, 2009

Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր Հայաստանի Հանրապետությունում


Ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 5-ը Երևանում և ՀՀ մարզերում անցկացվում են Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր: Սիրիայից ժամանած պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է ՍԱՀ մշակույթի նախարար Ռիադ Նա՝ասան Աղան, պատվիրակության
կազմում են ՍԱՀ մշակույթի նախարարի տեղակալ Մուհամադ Թուրքի ալ-Սայեդը, Սիրիայի հնագիտությունների և թանգարանների տնօրեն Բասսամ Ջամուսը, ՍԱՀ մշակութային կապերի տնօրեն, մշակույթի օրերի համակարգող Նազիհ Հուրին, Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Միսաք Պաղպուտարյանը:
Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թ. մարտի 30-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագրով:

No comments: