Saturday, June 27, 2009

«ԱՐԱՐԱՏ Հայոց Անմահության Խորհուրդը»

2009թ. հունիսի 27-ին Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն կազմակերպեց «ԱՐԱՐԱՏ Հայոց Անմահության Խորհուրդը» ֆիլմի բացօթյա ցուցադրությունը:


Ֆիլմում ներկայացվում էր Արարատ լեռան վերաբերյալ առասպելական պատմություններ, ինչպես նաև տարբեր արշավախմբերի փորձություններ, կապված գագաթի նվաճման հետ, ապա ներկայացվում էր գիտնականներից կազմված մի արշավախմբի պատմություն, որը վերջերս հաջողությամբ կարողացավ բարձրանալ Բիբլիական Արարատի գագաթը և հաղթական զգացումով վերադառնալ Երևան:


Պատվավոր հյուրն էր ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն պրն. Աշոտ Մելքոնյանը: Պրն. Մելքոնյանը անձամբ եղել էր գիտնականներից կազմված արշավախմբում և միջոցառման ժամանակ ներկաների հետ սիրով կիսվեց իր տպավորությունները:


«Ծիրանին» հատուկ շնորհակալություն է հայտնում Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, Կաթողիկե եկեղեցու հովիվ` Տեր-Ավետիս քահանա Դանելյանին, «Շողակաթ» ՀԸ տնօրեն` տիկ. Մանյա Ղազարյանին, «Խաչատրյան Շին» սպը տնօրեն` Միյասնիկ Խաչատրյանին, ինչպես նաև մեր բոլոր ընկերներին, ովքեր մեզ զորավիգ եղան:


No comments: