Saturday, June 13, 2009

«Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում` ըստ հնագիտական տվյալների»



2009թ. հունիսի 13-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպել էր միջոցառում-քննարկում «Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում` ըստ հնագիտական տվյալների» թեմայով: «Ծիրանիի» պատվավոր հյուրն էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտի տնօրեն պատմ. գիտ. թեկն. Պավել Ավետիսյանը, ով թեման մանրամասնորեն ներկայացրեց ներկա գտնվողներին, ապա սկսվեց ակտիվ քննարկում: Քննարկումը հիմնականում վերաբերում էր հնագիտական հուշարձանների պահպանության խնդիրներին: Հարգարժան հյուրը բազմաթիվ օրինակներով ներկայացրեց հնագիտական հուշարձանների պահպանության վերաբերյալ հասրակական մոտեցումները, խնդիրները և ներկա ծրագրերը: Լսվեցին բազմաթիվ հարցադրումներ և նոր առաջարկներ:

Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում:

«Ծիրանին» հատուկ շնորհակալություն է հայտնում Թ. Սամուելյանին` դահլիճը անշահախնդիր հատկացնելու համար:


No comments: