Tuesday, June 30, 2009
Monday, June 29, 2009
Մոռանում ենք...
Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր Հայաստանի Հանրապետությունում
Sunday, June 28, 2009
Նորություն «Ոսկե Ծիրան» կինոփառատոնից....
His Eminence Archbishop Nerses Pozapalian Enters Eternal Rest
It is with profound sorrow that the Mother See of Holy Etchmiadzin informs our faithful that on the morning of June 27, His Eminence Archbishop Nerses Pozapalian, entered his eternal rest. He was one of the senior members of the Brotherhood of Holy Etchmiadzin and a devoted servant of the Armenian Holy Apostolic Church. He was 72.
Archbishop Nerses was seriously injured as a result of a robbery attack committed by an acquaintance on February 18, 2009. The attack occurred in his home on the grounds of the Mother See. He was hospitalized in a coma at the Nairi Medical Center. The Archbishop had remained under the compassionate care of the Medical Center until the time of his death. The death of the Archbishop is a great loss for the Armenian Church and her faithful.
His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, the Supreme Spiritual Council of the Armenian Church and her clergy deeply mourn the loss of the Archbishop, offering their prayers for the repose of soul of the servant of the Armenian Church.
See more: http://www.etchmiadzin.com/
Saturday, June 27, 2009
«ԱՐԱՐԱՏ Հայոց Անմահության Խորհուրդը»
Ֆիլմում ներկայացվում էր Արարատ լեռան վերաբերյալ առասպելական պատմություններ, ինչպես նաև տարբեր արշավախմբերի փորձություններ, կապված գագաթի նվաճման հետ, ապա ներկայացվում էր գիտնականներից կազմված մի արշավախմբի պատմություն, որը վերջերս հաջողությամբ կարողացավ բարձրանալ Բիբլիական Արարատի գագաթը և հաղթական զգացումով վերադառնալ Երևան:
Պատվավոր հյուրն էր ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն պրն. Աշոտ Մելքոնյանը: Պրն. Մելքոնյանը անձամբ եղել էր գիտնականներից կազմված արշավախմբում և միջոցառման ժամանակ ներկաների հետ սիրով կիսվեց իր տպավորությունները:
«Ծիրանին» հատուկ շնորհակալություն է հայտնում Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, Կաթողիկե եկեղեցու հովիվ` Տեր-Ավետիս քահանա Դանելյանին, «Շողակաթ» ՀԸ տնօրեն` տիկ. Մանյա Ղազարյանին, «Խաչատրյան Շին» սպը տնօրեն` Միյասնիկ Խաչատրյանին, ինչպես նաև մեր բոլոր ընկերներին, ովքեր մեզ զորավիգ եղան:
Tuesday, June 23, 2009
Արծրունյաց մենաստան` Վարագ...
Saturday, June 20, 2009
Երաժշտության տոն Երևանում
Երանի Երևանը տեսնենք գունավոր, մշակութային մի քաղաք...
Friday, June 19, 2009
Հետեւաբար, իմ բանականության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում, թե կրթօջախի (չէ՞ որ դա նույնպես օջախ է) անմիջական հարեւանությամբ ի՞նչ գործ ունի գիշերային ակումբը գովազդող տարփատենչ դեմքով աղջկա նկարը` կիսամերկ կրծքերով: Կենսաբանություն, գրականություն, պատմություն հասկացանք, բայց կրծքաբանությունը ի՞նչ գործ ունի անկախ պետականության ապագա քաղաքացի դաստիարակելու գործում: Չէ, չի տեղավորվում...
Thursday, June 18, 2009
Երևի կպարտավորեցնի...
Wednesday, June 17, 2009
Թանգարանների ցուցադրության ժամերի կարգավորում
Իսկ ու՞մ համար...
Saturday, June 13, 2009
«Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում` ըստ հնագիտական տվյալների»
2009թ. հունիսի 13-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպել էր միջոցառում-քննարկում «Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում` ըստ հնագիտական տվյալների» թեմայով: «Ծիրանիի» պատվավոր հյուրն էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտի տնօրեն պատմ. գիտ. թեկն. Պավել Ավետիսյանը, ով թեման մանրամասնորեն ներկայացրեց ներկա գտնվողներին, ապա սկսվեց ակտիվ քննարկում: Քննարկումը հիմնականում վերաբերում էր հնագիտական հուշարձանների պահպանության խնդիրներին: Հարգարժան հյուրը բազմաթիվ օրինակներով ներկայացրեց հնագիտական հուշարձանների պահպանության վերաբերյալ հասրակական մոտեցումները, խնդիրները և ներկա ծրագրերը: Լսվեցին բազմաթիվ հարցադրումներ և նոր առաջարկներ:
Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում:
«Ծիրանին» հատուկ շնորհակալություն է հայտնում Թ. Սամուելյանին` դահլիճը անշահախնդիր հատկացնելու համար:
Friday, June 12, 2009
Նկարչուհին...
Հայաստանի երրորդ` ամենակրտսեր սերնդի սկսնակ ուշագրավ նկարիչներից է Օվսաննա Շեկոյանը («Մեկ քայլ առաջ» միջբուհական ուսանողական ցուցահանդես` Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահ, 2009, առաջին մրցանակ), ով իր առօրյա պատկերների համար («Լվացարան», «Կոշիկներ», «Նատյուրմորտ») բավարարվում է սև ու սպիտակ երանգների օգտագործումով, որոնք նրա կտավներում ներկայացնում են մարդու ապրած օրը, կրկնվող առօրյան ու դրա ինտերիերը: Այդ կոմպոզիցիաները նկարիչը ստվարաթղթով մշակման է ենթարկում` մասամբ հասնելով կտավի սպիտակ հյուսվածքին:
Գունային ու ֆակտուրային տարբեր գոտիներով մշակված մեկ այլ աշխատանքի` «1940թ., դպրոց» վերնագրով գեղանկարի ստեղծման հիմքում ընկած է խորհրդային տարիներին արված մի հին լուսանկար` ընտանեկան արխիվից: Կտավի մակերեսի մի մասն արված է ճմռթված թերթերի միջոցով, որոնք ծածկված են յուղաներկի շերտով, օգտագործված են նաև հավելյալ կարմիր կտորներ` որպես աշակերտների վզկապներ: Լուսանկարի տրամաբանությամբ գեղանկար ստեղծելով` նկարիչը նաև այն համոզումն է արտահայտում, թե գեղանկարչությունն իրեն չի սպառել, թե վերջինս այնքան էլ չի պարտվել ֆոտոյին, որ իրականության պատկերման ողջ բեռը թողնի լուսանկարի հնարավորությունների վրա: