Friday, December 18, 2009

Այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ «Հայ փոստի» նոր նամականիշերի շնորհանդեսը, որոնք կրում են կրոնական թեմաներ: «Հայ փոստի» այս նախաձեռնությունը միտված է հայ եկեղեցու դերի բարձրացմանը թե ազգային, թե միջազգային շրջանակներում, քանի որ «Հայ փոստի» նամականիշերը ճանապարհորդում են ողջ աշխարհում ու հանդիսանում են շատ դեպքերում Հայաստանի խորհրդանիշ և հուշանվեր: Կրոնական յուրօրինակ թեմաներով հարուստ նամականիշերը ևս մեկ անգամ կհիշեցնեն աշխարհին, որ Հայաստանը աշարհում առաջին երկիրն էր, որ ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն և մինչև այժմ էլ հավատարիմ է քրիստոնեական ուսմունքին:

Լիլիա Պետրոսյան

Tuesday, December 15, 2009


2005-ին ազերու բարբարոսությամբ ընկավ Ջուղայի վերջին խաչքարը: Մենք դատապարտում ենք մշակութային ջարդը: ՄԻՇՏ: Զի մենք Խաչքարի զավակներ ենք:

In 2005, the last Julfa khachkar fell victim to azeri barbarianism. We condemn cultural genocide. EVER. As we are Children of the Khachkar.


ՀԵՆՔ Երիտասարդական Նախաձեռնություն
HENQ Youth Initiative

Monday, December 14, 2009

Սիրելի հայրենակիցներ,

շուրջ հինգ տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել նորերը, և ոչնչացնել այն մարդասիրական արժեքները, որոնք համայն մարդկության համար դարձել են բացարձակ:

Հինգ տարի առաջ հազարավոր մեր հայրենակից նախնիներ զրկվեցին գերեզման ունենալու իրենց իրավունքից, իսկ բարբարոսությունը կատարվեց նրանց շիրիմների պղծման միջոցով:

Հարգելի եղբայրներ և քույրեր, թող, որ ամեն հայ այս օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար:


«ԾԻՐԱՆԻ» ՀԿ


Saturday, November 21, 2009

ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

2009թ. հոկտեմբեր ամսին «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց գրաբարի մեկամսյա անվճար դասընթացներ: Մեր պատրաստած հրավեր-նամակին արձագանքնեցին ավելի քան 70 հոգի, և արդյունքում կազմվեց երկու խումբ: Խմբերից մեկին դասավանդում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Հ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ մյուսին` լեզվաբան-իրավաբան Թոմ Սամուելյանը:

Դասավանդման հատվածում կազմվեց հիմական կորիզը, և այդ կորիզից շատերը կարողացան հաջողությամբ ավարտել ծրագրված դասընթացը: Սկզբում նախատեսվում էր ողջ դասընթացը տեղավորել չորս դասի մեջ (յուրաքանչյուրը երկու ժամ), սակայն, ուսանողների հետ փոխադարձ համաձայնությամբ դասաժամերը ավելացվեցին և, փաստորեն, մեկամսյա դասընթացը դարձավ երկամսյա:

Ուրախությամբ արձանագրեցինք, որ մի շարք ուսանողներ կարողացան հնագույն հայկական ձեռագրից կարդալ և վերլուծել գրաբարյան տեքստեր: Այդ փաստը, իրապես, շատ ոգևորիչ էր թե կազմակերպիչների և թե ուսանողների համար:

Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հին ճեմարանի շենքում տեղի ունեցավ դասընթացի ավարտական վկայականների հանձման արարողությունը, որից հետո ուսանողները գնացին Սբ. Գայանեի վանք, որտեղ էլ միմյանց հրաժեշտ տվեցին:

հուսով ենք, որ այս ծրագիրը կլինի շարունակական և էլ ավելի արդյունավետ:


Տես ավելին` Facebook group: TSIRANI VIRTUAL CLUB


Thursday, November 12, 2009

Սիրելի հայրենակիցներ,

Հրավիրում ենք ձեզ հանդիպման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանի հետ:

Հանդիպման թեման է`


Աղանդները և նրանց գործունեությունը Հայաստանում

Հանդիպումը կկայանա


Ոսկե Միջին գրասենյակում

/նախկին Common Ground, հասցեն`

Տպագրիչների 9, դեղատան հարևանությամբ/

Նոյեմբերի 16-ին /երկուշաբթի/

Ժամը 18.30



Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը պատասխանելով club_patriot@yahoo.com հասցեին:


Նվարդ Չալիկյան

Հայրենասեր ակումբ

Monday, November 9, 2009

Ուրախությամբ հայտնում ենք, որ «ԾԻՐԱՆԻ» բլոգը վերսկսում է իր աշխատանքները:

Շուտով ավարտին է մոտենում Գրաբարի ուսուցման մեր երկու խմբերի դասընթացները: Ավարտից հետո մասնակիցներն իրենց վկայականները կստանան Սբ. Գայանե եկեղեցու բակում: Դասընթացները համարում ենք կայացած, քանզի մասնակիցներից շատերը պահանջում են, որպեսզի դասերը տեղափոխվեն գիտական հարթություն և շարունակվեն, իսկ հատկանշականն այն է, որ արդեն Հայր Գարեգին Համբարձումյանի խմբի սանները գրաբարայան տեքստը կարդում են հնագույն ձեռագրերից, ապա վերլուծում և թարգմանում:

Sunday, October 4, 2009

ՏՈՆ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 10


Սբ. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: <<Թարգմանիչ>> ընդհանուր անվան տակ են հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց աշակերտած շուրջ հարյուր սաները: Հայտնի են նաև <<կրտսեր թարգմանիչները>>, որոնք արդեն երանելի երկու ամոլների աշակերտների աշակերտներն են: Հայ Աառաքելական Սբ. Եկեղեցին թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Այս լուսավոր այրերի փաղանգի մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի սրբազան գործն ու առաքելությունը շարունակող Սբ. Գրիգոր Նարեկացու և Սբ. Ներսես Շնորհալու անմոռանալի անունները: Թարգմանիչ նաև նշանակել է <<մեկնիչ, մեկնող>>:
Նրանք, գիտակցելով և ճիշտ ըմբռնելով ժամանակի թելադրած պահանջները, ձեռնամուխ եղան հայ գրի և գրականության ստեղծման սրբազան գործին: Սբ. Թարգմանիչներն իրենց անսահման ջերմությամբ և հավատքի լույսով ցրեցին տիրող խավարն ու ջերմացրեցին հայ մարդու հոգին: Նրանց շնորհիվ Աստվածաշունչ մատյանը հայերեն թարգմանվեց, և հայն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր մայրենի լեզվով կարդալու Աստծո կենդանի
խոսքը: Սրբազան թարգմանիչներն իրենց լայն գործունեությամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր-մշակութային զարթոնքին: Սբ. Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սբ. Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր, իրենց բնօրինակների կորստյան պատճառով, բնագրի արժեք են ստացել:

Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Այս տարի Հայ Եկեղեցին Սբ. Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 10-ին:

Արժեվորե’նք թարգմանչաց վաստակը մեր անձերից ներս:

Tuesday, September 29, 2009

Tuesday, September 15, 2009



Մեր FaceBook-յան խմբի հասցեն հետևյալն է`
TSIRANI VIRTUAL CLUB
Միացե՛ք մեր խմբին!

Saturday, September 12, 2009

Այցելություն Երևանի Շենգավիթ Հնավայր

2009թ. սեպտեմբերի 12-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց այցելություն Երևանի Շենգավիթ հնավայր: Ներկա երիտասարդներին ուղեկցում էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտ. աշխատող պատմ. գիտ. դոկտոր Ռուբեն Բադալյանը: Պրն. Բադալյանը խոսեց հնագիտության խնդիրների և սկզբունքների վերաբերյալ, ապա ներկայացրեց Շենգավիթ հուշարձանի առանձնահատկությունները` զուգահեռ պատմելով նմանատիպ այլ հուշարձանների մասին:

Այցելության նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել հուշարձանի պատմությանը, ապա ցույց տալ, որ նմանատիպ հնագիտական հուշարձանները թեև չունեն գեղագիտական ճոխ տեսք, այդուհանդերձ, դրանց` որպես հուշարձան նշանակությունը պակաս չէ այլ հուշարձաններից, որոնք ունեն ճարտարապետական գեղեցիկ հորինվածքներ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Պրն. Ռուբեն Բադալյանին` այցելությանը սիրով մասնակցելու համար:


Sunday, September 6, 2009

ՈԻՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

2009թ. սեպտեմբերի 6-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպել էր երիտասարդների հանդիպում Աշոտ Փիլիպոսյանի հետ: Աշոտ Փիլիպոսյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է և ղեկավարում է Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը:


Հանդիպման ժամանակ հարգարժան հյուրը խոսեց «ՈԻՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» թեմայի շուրջ, առանձին անդրադարձ կատարվեց Երևանի տարածքում գտնվող հայտնի ուրարտական հուշարձան` Կարմիր Բլուրի պահպանության խնդրահարույց մանրամասներին: Հյուրը իր հետ բերել էր Կարմիր բլուրին նվիրված ԱՐ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը, որն ամփոփեց բանախոսի մատուցած նյութը:


Հանդիպման ընթացքում հնչեցին բազում հարցեր, որից հետո սկվեց ակտիվ քննարկում, որը շարունակվեց անգամ միջացառման ավարտից հետո:


Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն Թովմաս Սամուելյանին` դահլիճն տրամադրելու համար:


«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի ակցիա / «Ճանաչենք մեր հուշարձանները»

2009թ. սեպտեմբերի 5-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն մի խումբ երիտասարդ կամավորների հետ կազմակերպել էր ակցիա, որը նպատակ ուներ նախևառաջ պարզել, թե որքանով են Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակիչները ճանաչում իրենց հուշարձանները, ապա տեղեկացնել մշակութային բացառիկ այն ժառանգության մասին, որ գտնվում է այդ թաղամասում: Այս պարագայում խոսքը վերաբերում է Ավանի 6րդ դարի Սբ. Հովհաննես կամ ինչպես տեղացիներն են անվանում Ծիրանավոր եկեղեցուն:

Եվ այսպես` մի խումբ երիտասարդներ իրենց ձեռքում ունենալով Ավանի եկեղեցու լուսանկարը մոտենում էին թաղամասի բնակիչներին և հարցնում, թե ինչպես կարող են գնալ այդ եկեղեցի, սակայն հարցի իմաստը այն էր, որ հարցնելու ժամանակ մասնակիցը շեշտում էր, որ եկեղեցին 6րդ դար է կամ 1400 տարեկան է: Այս իրողությունը մեծ զարմանք էր առաջացնում շատերի մոտ:

Ակցիան շարունակվեց Ավան-առինջում, ապա Օպերայի շրջակայքի կանգառներում:

Այս ճանապարհով շատերը տեղեկացան, որ Երևանում գոյություն ունի 1400 տարեկան հուշարձան, իսկ հուշարձանի հարևանությամբ ապրողները նոր մանրամասներ իմացան իրենց եկեղեցու վերաբերյալ:

Միջոցառումը կորդինացնում էր Սոնա Ղազազյանը: Նրա հավաստմամբ ակցիան ունի շարունակական բնույթ. «մեզ են սպասում Երևան քաղաքի մի շարք հուշարձաններ...»

Հարգելի անցորդնե՛ր, սպասեք մեր «դաժան» հարցերին:


Tuesday, September 1, 2009

18 տարի առաջ ճիշտ այս օրը` սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Monday, August 31, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ Աշոտ Փիլիպոսյանի հետ հանդիպման: Աշոտ Փիլիպոսյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է և ղեկավարում է Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը:


Հանդիպման ժամանակ հարգարժան հյուրը խոսելու է «ՈԻՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» թեմայի շուրջ, առանձին անդրադարձ է կատարվելու Երևանի տարածքում գտնվող հայտնի ուրարտական հուշարձան` Կարմիր Բլուրի պահպանության խնդրահարույց մանրամասներին:

Ակնկալվում է ակտիվ քննարկում:


Հանդիպումը տեղի կունենա`



ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6


ԿԻՐԱԿԻ

ԺԱՄԸ 18:00


ԵՐԵՎԱՆ, ՏՊԱԳՐԻՉՆԵՐԻ 9 ՀԱՍՑԵՈՒՄ

(Հանրապետության և Տպագրիչներ խաչմերուկ, դեղատան հարևանությամբ)


Saturday, August 29, 2009

Կարմիր բլուր.մշակութային հուշարձան, թե՞ աղբի կուտակման ու կենցաղային կարիքները հոգալու վայր

Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Կարմիր բլուր ամրոցը Հայաստանի այն հազվագյուտ հուշարձաններից է, որի պեղումները կարող են մեզ տեղեկություններ տալ մ.թ.ա. 15-րդ դարից մինչև 7-րդ դարի Հայաստանի պատմության մասին: Սակայն դեռևս լիովին չպեղված հուշարձանի տարածքում արդեն 25 տարի է կուտակված է մեծաքանակ շինարարական աղբ: Մինչ այսօր էլ պետության կողմից ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում տարածքը մաքրելու համար: Ավելին, աղբի կուտակման գործընթացն այսօր էլ ակտիվորեն շարունակվում է, քանի որ այս պահին որևէ իրական վերահսկողություն այնտեղ չկա:

“Գեոդեզիական տարածքը պահպանվում է պետության կողմից”,- ամրոցի մուտքի մի գունաթափված սյան վրա գրված այս խոսքերից բացի որևէ ապացույց չկա, որ ընդհանրապես այնտեղ ինչ-որ պահպանություն է իրականացվում: Անծանոթ մարդը որևէ կերպ չի էլ կարող գլխի ընկնել, թե ինչ մշակութային անգնահատելի արժեք է ներկայացնում այդ տարածքը: Շատերը Կարմիր բլուրը համարում են գիշերային հանդիպումների և հարաբերություններ պարզելու հրաշալի վայր, իսկ որոշ մարդիկ բլուրի Հրազդան գետին հարող հատվածը օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով:

Տարածքում վերահսկողություն հաստատելու համար առնվազն այն պետք է պարսպապատել, սակայն այդ խնդիրն էլ դեռ բաց է մնում, քանի որ տարածքով պետք է անցնի Արգավանդի խճուղուց դեպի ձիարշավարան տանող ճանապարհը: Ճանապարհի կառուցումը թույլ կտա բեռնափոխադրումներ անել օդանավակայանից ու մարզերից`շրջանցելով քաղաքի կենտրոնը: Սակայն պարզ չէ բլուրով անցնող հատվածը լինելու ճանապարհ, թե՞ էստակադա, և հետևաբար էլ ինչ կորուստներ է կրելու հուշարձանը այն կառուցելու պարագայում: Ճանապարհը անցնելու է բլուրի այն հատվածով, որ դեռևս պեղված չէ:

Այսքանով բլուրի հետ կապված խնդիրների շարքը չի ավարտվում: Արդեն 3 տարի է փակված է բլուրի հարևանությամբ գտնվող փոքրիկ թանգարանը: Դեռ 1930-ական թ-ին կառուցված և իրականում արտաքինից թանգարան չհիշեցնող հողաշեն այս կառույցի տանիքը փլուզվել է, և այնտեղ պահվող բոլոր նյութերը տեղափոխվել են Էրեբունի թանգարան:

Այսպիսով մեր պատմության շատ մանրամասներ իր մեջ ամփոփող այս հուշարձանը, որն ի դեպ նաև շատ տուրիստների ուշադրությունը կարող էր իր վրա բևեռել, անտարբերության է մատնված մեր բոլորի կողմից:

Սիրում ենք ամեն տեղ հայտարարել, որ մենք շատ հարուստ մշակույթի կրողներ ենք: Իսկ ի՞նչ պիտի պատասխանենք, եթե օտարերկրացին հարցնի, թե ինչ ենք անում պահպանելու մեր մշակութային արժեքները:

Աստղիկ Խաչատրյան


Monday, August 24, 2009

Տուշպա–Վան քաղաքի հիմնադրմանը նվիրված քննարկում

«Վասպուրական» հայրենակցական միության վարչության նախաձեռնությամբ ս/թ օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի թանգարանում տեղի ունեցավ Տուշպա–Վան քաղաքի հիմնադրման և մայրաքաղաք հռչակման խնդրին նվիրված քննարկում, որին մասնակցում էին՝ պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմական գիտությունների դոկտոր, բրոնզի դարի մասնագետ Հայկ Ավետիսյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից–անդամ Բաբկեն Հարությունյանը, պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Երվանդ Գրեկյանը, պատմական գիտությունների թեկնածու, մինչուրարտական և ուրարտական ժամանակաշրջանի մասնագետ Արտակ Մովսիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, բրոնզի շրջանի մասնագետ Աշոտ Փիլիպոսյանը, ինչպես նաև ԱՄՆ և ՀՀ «Վասպուրական» հայրենակցական միության նախագահներ Վարդան Թովմասյանը և Գագիկ Բաղդասարյանը, միության վարչության անդամ Նարեկ Աշուղաթոյանը։

Որոշվեց նույն թեմայով քննարկում կազմակերպել նաև օգոստոսի 29-ին, որին կմասնակցեն ուրարտական շրջանի ուսումնասիրությամբ զբաղվող այլ մասնագետներ։

Միության վարչություն


Friday, August 21, 2009

To Dzorap...

On august 19 2009, an EVS (European volunteer service) volunteer – Inga Butrimaite from Lithuania, and a local activist – Vahagn Vardumyan went to Dzorap early in the afternoon, with about 50 pictures exhibition in a big bag, something like 8 kilos of photos, cloth and hardboard paper, creativity and joy, a movie projector, to organize an exhib-action in a very historically significant place in Dzorap – the graveyard of the Armenian Kings from Arshakuni dynasty. The idea started from the photos that Inga used to take during her each visit to this village, but now this idea already started becoming big enough to be noticed by the whole village here, and other villages on Inga’s route. Children, teenagers and youth are always very fast to spread the news in villages, so they did a great job to announce the sudden appearance of an exhibition in their village, which brought many people out of their homes, to the shade of the trees which were holding the ropes for our pictures.

“Simple, cheap materials and ways we use for this kind of exhibitions are a big advantage in terms of mobility, and we thus combine our own joy with a kind of social and cultural activism, which makes us extremely happy” says Vahagn Vardumyan.


Why outdoor exhibition?

Because it is the easiest to organize, and it is summer time, nice to be outside, people love to be out. With an open air exhibition you can just come into the day and put something new in it.

Why screening?

It makes all the event more joyful, interesting and informative. It is also something that is lost in most of the communities – cultural socializing together in a common place. Although people play games outside in yards, they go to markets where they also talk etc, but there is something more that people need, and that is socializing in a more culturally rich way.

Why villages as a theme?

Because it is very interesting and alive part of the society in general, and is the main keeper of traditions, customs, lifestyle, mentality of the nation. Also – Armenia is a country where there are not many big cities, and agriculture dominates in the country, which is a typical feature of the village lifestyle.

Why cheap materials?

If you can still make it nice by not spending much on it, why not to give it a try? We forgot our cloth for screen in Yerevan, and had to find out another alternative for the screen, for which we decided to make a paper-screen, and kids helped us in it, right in the exhibition place. We told them our ambition is to make the cheapest but functional movie screen in the World, so maybe we even brake a Guiness record. Kids and everybody else were of course laughing, but the message of cheap stuff not being shameful to make and use was successfully passed to the villagers of Dzorap. It was also nice to see how people were coming, touching the exhibition pictures, not being afraid to damage anything, simply because it was not easy to do. In general this approach to materials created a more relaxed atmosphere and people felt very comfortable in that space.

Where were the previous exhibitions?

Once we organized an open air exhibition in Kond, one of the last surviving historian Yerevan pieces, a cute district in center of Yerevan. We were less lucky in Kond exhibition-action, as the rain didn’t let us finish the screening. Next event before this one was in Vahagni village of Lori region, where we exhibited about 70 pictures, the biggest amount so far. For the screening we were again unlucky, as the rain was in charge of the evening, and we were totally wet and happy anyway.

Where will be the next one and what will it be?

We plan to do the next exhibition-action (exhib-action) in Gilanlar village which also has kept a number of very cute features of village life, pieces of simplicity and cultural heritage of Armenians. I would mention lavash baking, traditional architecture, agricultural habits etc. All our exhib-actions have in general some similarities: in all of them we exhibit pictures from all the villages we visited and explored, we always try to be in a way sudden, without official announcement of the event, we try to involve local people in very simple stuff that they do with pleasure, we talk a bit about our ideas and concept, but we try not to bore them, and finally – we feel very happy to have the opportunity to connect cultures and to become bridge for mutual understanding, stimulation of healthy curiosity and appreciation of each other between our nations.

More?

We noticed that young people which are the main participants of our actions need much more than TV than the TV and their regular mainstream environment can give, and it’s a pity that the main cultural life is happening in and around the big cities, leaving villagers behind, forgotten and bored of their hard life. We feel like it should be done something to change this shameful situation world-wide, to combine fun, joy, awareness and education in big and small communities, and we believe we can do it, since we saw how simple it can be to make a smile on a face of a tired and bored villager. it is also amazing how quickly we can turn their boredom into curiosity, and it truly makes us feel useful, powerful and happy.


Wednesday, August 19, 2009

Հայտարարություն

Հարգելի ընկերներ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն սեպտեմբեր ամսին կազմակերպելու է այցելություն դեպի Շենգավիթի հնավայր: Այցելության ժամանակ մեզ ուղեկցելու է անվանի հնագետ, հնագիտության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող դոկ. Ռ. Բադալյանը:
Ցանկացողները կարող են մասնակցել շրջայցին, որի ընթացքում կարող են մոտիկից ծանոթանալ հնավայրի բացառիկ պատմությանը:
Մասնակցությա համար գրեք` tsiranihk@gmail.com

Sunday, August 16, 2009

Հանդիպում Զավեն Սարգսյանի հետ. թեմա` Զուղայի հայկական գերեզմանատան կործանումը


2009թ. օգոստոսի 15-ին "Ծիրանի" մշակութային, երիտասարդական ՀԿ-ն իր հերթական միջոցառման շրջանակում հյուրընկալել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին: Ինչպես գիտենք, անցյալ դարի 80-ականներին պրն Սարգսյանը մեծ ջանքերով հասել է Ջուղայի գերեզմանատուն և լուսանկարել հարյուրավոր խաչքարեր (մոտ 10.000 խաչքարեր արդեն չկան): Այսօր այդ լուսանկարներն անգնահատելի արժեք ունեն, քանի որ ինչ-որ իմաստով "փրկել" են արդեն կորստի գիրկն անցած ու պատմություն դարձած հուշարձանները: Խաչքարերի, բացառությամբ մի քանիզի, վկայողները դարձել են լուսանկարները:
Միջոցառումն իր տեսակի մեջ մշակութային աղետի հիշեցում էր: Հարգելի հյուրը ներկաների հետ կիսվեց Ջուղայի հուշարձանների հետ առնչվելու իր փորձառությամբ և իր հետ տեղի ունեցած դիպվածներով ու պատմություններով: Զավեն Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտում էր հասարակության մեջ այս խնդրի շուրջ իշխող լռությունն ու անտարբերությունը, և նաև այն, որ մենք մեզ մոտ էլ բազում նման մշակութային խնդիրներ ունենք (եկեղեցիների անպատեհ շահագործում, անմխիթար վիճակ և այլն), որոնք, իրականում, Ջուղայի հետ կատարվածի պես ողբերգությունների նկատմամբ անտարբերության հայելային արտացոլումն են:

Զավեն Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդեց Ջուղայի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, որից հետո երիտասարդների միջև ծավալվեց խնդրին վերաբերող կարծիքների փոխանակություն: