Sunday, September 6, 2009

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի ակցիա / «Ճանաչենք մեր հուշարձանները»

2009թ. սեպտեմբերի 5-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն մի խումբ երիտասարդ կամավորների հետ կազմակերպել էր ակցիա, որը նպատակ ուներ նախևառաջ պարզել, թե որքանով են Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակիչները ճանաչում իրենց հուշարձանները, ապա տեղեկացնել մշակութային բացառիկ այն ժառանգության մասին, որ գտնվում է այդ թաղամասում: Այս պարագայում խոսքը վերաբերում է Ավանի 6րդ դարի Սբ. Հովհաննես կամ ինչպես տեղացիներն են անվանում Ծիրանավոր եկեղեցուն:

Եվ այսպես` մի խումբ երիտասարդներ իրենց ձեռքում ունենալով Ավանի եկեղեցու լուսանկարը մոտենում էին թաղամասի բնակիչներին և հարցնում, թե ինչպես կարող են գնալ այդ եկեղեցի, սակայն հարցի իմաստը այն էր, որ հարցնելու ժամանակ մասնակիցը շեշտում էր, որ եկեղեցին 6րդ դար է կամ 1400 տարեկան է: Այս իրողությունը մեծ զարմանք էր առաջացնում շատերի մոտ:

Ակցիան շարունակվեց Ավան-առինջում, ապա Օպերայի շրջակայքի կանգառներում:

Այս ճանապարհով շատերը տեղեկացան, որ Երևանում գոյություն ունի 1400 տարեկան հուշարձան, իսկ հուշարձանի հարևանությամբ ապրողները նոր մանրամասներ իմացան իրենց եկեղեցու վերաբերյալ:

Միջոցառումը կորդինացնում էր Սոնա Ղազազյանը: Նրա հավաստմամբ ակցիան ունի շարունակական բնույթ. «մեզ են սպասում Երևան քաղաքի մի շարք հուշարձաններ...»

Հարգելի անցորդնե՛ր, սպասեք մեր «դաժան» հարցերին:


No comments: