Saturday, September 12, 2009

Այցելություն Երևանի Շենգավիթ Հնավայր

2009թ. սեպտեմբերի 12-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց այցելություն Երևանի Շենգավիթ հնավայր: Ներկա երիտասարդներին ուղեկցում էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտ. աշխատող պատմ. գիտ. դոկտոր Ռուբեն Բադալյանը: Պրն. Բադալյանը խոսեց հնագիտության խնդիրների և սկզբունքների վերաբերյալ, ապա ներկայացրեց Շենգավիթ հուշարձանի առանձնահատկությունները` զուգահեռ պատմելով նմանատիպ այլ հուշարձանների մասին:

Այցելության նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել հուշարձանի պատմությանը, ապա ցույց տալ, որ նմանատիպ հնագիտական հուշարձանները թեև չունեն գեղագիտական ճոխ տեսք, այդուհանդերձ, դրանց` որպես հուշարձան նշանակությունը պակաս չէ այլ հուշարձաններից, որոնք ունեն ճարտարապետական գեղեցիկ հորինվածքներ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Պրն. Ռուբեն Բադալյանին` այցելությանը սիրով մասնակցելու համար:


No comments: