2009թ. հոկտեմբեր ամսին «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց գրաբարի մեկամսյա անվճար դասընթացներ: Մեր պատրաստած հրավեր-նամակին արձագանքնեցին ավելի քան 70 հոգի, և արդյունքում կազմվեց երկու խումբ: Խմբերից մեկին դասավանդում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Հ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ մյուսին` լեզվաբան-իրավաբան Թոմ Սամուելյանը:
Դասավանդման հատվածում կազմվեց հիմական կորիզը, և այդ կորիզից շատերը կարողացան հաջողությամբ ավարտել ծրագրված դասընթացը: Սկզբում նախատեսվում էր ողջ դասընթացը տեղավորել չորս դասի մեջ (յուրաքանչյուրը երկու ժամ), սակայն, ուսանողների հետ փոխադարձ համաձայնությամբ դասաժամերը ավելացվեցին և, փաստորեն, մեկամսյա դասընթացը դարձավ երկամսյա:
Ուրախությամբ արձանագրեցինք, որ մի շարք ուսանողներ կարողացան հնագույն հայկական ձեռագրից կարդալ և վերլուծել գրաբարյան տեքստեր: Այդ փաստը, իրապես, շատ ոգևորիչ էր թե կազմակերպիչների և թե ուսանողների համար:
Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հին ճեմարանի շենքում տեղի ունեցավ դասընթացի ավարտական վկայականների հանձման արարողությունը, որից հետո ուսանողները գնացին Սբ. Գայանեի վանք, որտեղ էլ միմյանց հրաժեշտ տվեցին:
հուսով ենք, որ այս ծրագիրը կլինի շարունակական և էլ ավելի արդյունավետ:
Տես ավելին` Facebook group: TSIRANI VIRTUAL CLUB
No comments:
Post a Comment