Wednesday, December 17, 2008

ԶՈՒՂԱՅԻ ԿՈՐԾԱՆՎԱԾ ԽԱՉՔԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ




2008թ. դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն Հ. Շարամբեյանի անվան Ժող. արվեստի թանգարանում կազմակերպեց միջոցառում նվիրված Զուղայի կործանված գերեզմանատանը: Ցուցադրվեց Տիրան Կարապետյանի «Զուղա» ֆիլմը, որից հետո «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը ներկայացրեց մանրամասներ Զուղայում կատարված «հանցագործության» փուլերի հաջորդականությունը, ինչպես նաև պահանջատիրական գործունեության ներկա արդյունքները:

Friday, November 28, 2008

ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՇԻՆԱՆՅՈՒԹ ՉԷ

Ավերում ենք մեր ինքնությունը

Երևան մայրաքաղաքում գտնվող մի շարք հնատիպ բնակելի տներ քանդվեցին, իսկ որոշները  դեռ շարունակվում են քանդվել: 20րդ դարի ճարտարապետական դասական ոճով ստեղծված այդ կառույցները ունեին բավականին մեծ արժեք, քանզի ժամանակակից ճարտարապետությունը գերադասում է պարզ և էժան մոտեցումներով կառուցապատում: Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում դեռ կարելի է տեսնել մի քանի հնատիպ «հրաշքներ», սակայն, հասկանալի է, որ սև ամպերը հեռու չեն:
Պահպանե՛նք մեր դասական ճարտարապետական հուշարձանները....

Friday, November 21, 2008

«ԾԻՐԱՆԻ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ Է

2008թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Կառավարության որոշմամբ  ՀՀ Կառավարության 2002թ. Հունիսի 6-ի 886-Ն որոշման մեջ կատարվեց փոփոխություն, որը ներկայացվել էր ՀՀ Մշակույթի նախարար Տիկ. Հասմիկ Պողոսյանի կողմից: Արդյունքում կյանքի կոչվեց «Ծիրանի» հկ-ի նախաձեռնությունը. այսուհետ «Հայաստանի ժող. արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ը պիտի կոչվի անվանի մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի անունով:

«Ծիրանի»-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք աջակցեցին նշյալ ծրագրի իրականացմանը:

Ուզում ենք նշել նաև, որ այս ծրագիրն իր ամփոփիչ տեսքը կստանա մոտակա ամիսներին` վերանվանմանը նվիրված միջոցառման կայացմամբ:

Wednesday, November 19, 2008

ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՊՂԾՎՈՒՄ Է


Թբիլիսիում նոյեմբերի 16-ին վրացի բարբարոսները պղծեցին ավելի քան հարյուր տարի առաջ հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու պատերի մոտ թաղված երկու հայտնի հայերի` քաղաքի մեկենասների` Թամամշևների (Թամամշյանների) ընտանիքների ներկայացուցիչներ Միխաիլ Իվանի և Լիդիյա Պյոտրի շիրիմները:

Նյութը քաղված է.    http://www.natnews.info/index.php?news=941

Անպայման Այցելեք և հիացեք 5-7դդ-ի խաչքարերով

Սիրելի ընկերներ,

Պատիվ ունենք տեղեկացնելու ձեզ, որ Երևանի սրտում գտնվող Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցում (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ) տեղադրվել է երկու խաչքար, որոնք պատկանում են 5-7րդ դարերի: 

Այցելե՜ք և հիացե՜ք մշակութային բարձր արժեք ներկայացնող այդ գանձերով:


Dear friends,

We are pleased to announce that two 5-7th century cross-stones have been placed inside of Katoghike St. Astvadzatsin church (Abovyan-Sayat-Nova cross-street). The cross-stones are located on left-hand side once you enter the church.

Go and see for yourself the cultural treasures of our Armenian heritage.  

Tuesday, November 18, 2008

Հայկական մշակույթի դեմ բոլշևիկների կատարած դաժան գործողությունների հետքերը այսօր էլ շարունակում են երևան գալ: Վերջերս Գոշավանաքի տարածքում գտնվող մի բնակելի տան քանդումից հետո պատերի միջից դուրս են եկել բազմաթիվ միջնադարյան խաչքարերի բեկորներ, արձանագրությունների մնացորդներ: Հույսով ենք, որ մի օր կկարողանանք այդ արժեքավոր գտածոները հավաքել և արժանավայել ցուցադրել հենց Գոշավանքի տարածուքում` այլ արժեքավոր սրբությունների կողքին:

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՈՍԿԵ ՄԻՋԻՆՈՒՄ

2008թ. նոյեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն «Ոսկե միջին»-ում կազմակերպեց սեմինար-միջոցառում նվիրված նախաքրիստոնեական ուսմունքների քրիստոնեական ընկալումներին, որը վարում էր Թաթուլ սարկավագ Համբարձումյանը: Այս շարքի առաջին միջոցառումը նվիրված էր Տեառնընդառաջին` նրա նախաքրիստոնեական ընկալման և ներկայիս քրիստոնեական մեկնաբանության խնդիրներին: Միջոցառման վերջում ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության տրամադրած «Տեառնընդառաջ» ֆիլմը, որից հետո սկսվեց ակտիվ քննարկում:


Thursday, November 13, 2008

<<ՀԻՎԱՆԴԱՑ ԱՂՈԹԱԳԻՐՔԸ>> ԱՆՎՃԱՐ ԿԲԱԺԱՆՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ


Վերջերս 10000 օրինակով Մայր Աթոռում լույս տեսավ «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի «ՎԱԶԳԵՆ Ա» գիտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Սարկավագ Համբարձումյանի կազմած «Հիվանդաց Աղոթագիրք» վերնագրով գրքույկը: Աղոթքները քաղված են Հայոց Եկեղեցու հոգևոր գանձարանից` ծիսական գրքերից, Եկեղեցու հայրերի գործերից, մասնավորաբար` Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքից:
Այս գրքույկը նախատեսված է հիվանդանոցներում հիվանդներին և նրան հարազատներին անվճար բաժանելու համար:
«Վստահ ենք, որ այս գրքույկը կօգնի աղոթելու և Աստծուց խնդրելու ողորմություն ու մխիթարություն»:

Saturday, November 8, 2008

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ ԵՊՀ-Ի ԴԻՄԱՑ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է

Հայրենասեր ընկերներ,
ԾԻՐԱՆԻ” հկ-ն, “ՀԱՅ ԵՐԱԿ” հկ-ն և “ՀԵՆՔ” հն-ն նախաձեռնել են հայ հասարակության մեջ Եռագույն Դրոշի տարածման և նրա նկատմամբ հարգանքի բարձրացման համտեղ ծրագիր: Նախատեսվում է բոլոր կրթա-մշակութային օջախներում կամ դրանց դիմաց բարձրացնել մեր Եռագույն Դրոշը:
Իրապես, շատ ոգևորվեցինք, երբ տեսանք, որ մեր առաջին նամակ-խնդրանքի պաշտոնական դիմումից հինգ օր հետո եղավ շատ ոգևորիչ արձաքանք. այսօր մեր ազգային խորհրդանիշը ծածանվում է Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի դիմաց:
Այս առիթով մեր խորին շանորհակալությունն ենք բերում ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանին:
Սիրելիներ,
Եռագույն Դրոշը Մեզ համար լոկ գույների միացություն չէ, այլ մեր ինքնությունը բնութագրող վառ խորհրդանիշ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է Եռագույն Դրոշի հանդեպ հարգանքը պահել իր հոգում և այդ հարգանքը սերմանել մյուսների մեջ:

Friday, November 7, 2008

ԱՅՍ ԽԱՉՔԱՐԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է



Մի Քանի տարի առաջ այս հիասքանչ խաչքարի բեկորը գտնվում էր Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մոտ և մի զարմանալի օր այն անհետացավ: <<Ծիրանի>> ՀԿ-ն բազմիցս փորձել է ճշտել այս արժեքավոր խաչքարի ճակատագիրը, սակայն այն մեզ չի հաջողել:
Սիրելիներ,
Եթե առիթ կունենաք տեսնել այս խաչքարի բեկորը, խնդրում ենք դրա մասին մեզ տեղեկացրեք, գոնե մխիթարանքը այն կլինի, որ խաչքարը ջարդված չէ:

Friday, October 31, 2008

ՀԱՐԳԱՆՔ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ծիրանի ՀԿ-ն, Հայ Երակ ՀԿ-ն, ՀԵՆՔ ՀՆ-ն խնդրանքի կոչով դիմում են բոլոր կրթա-մշակութային օջախների ղեկավարներին իրենց հաստատություների դիմաց կամ ներսում տեղադրել մեր դարերի երազանք ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ, եթե իհարկե այն բացակայում է:

Կանխավ շնորհակալություն:

Saturday, October 25, 2008

GRIGOR KHANJYAN-REMEMBER!


GRIGOR KHANJYAN WAS A GREAT ARMENIAN ARTIST

In the galaxy of masters that have made the fine arts in Armenia what they are today a pride of place belongs to Grigor Khanjyan. The artist, a brilliant book illustrator, painter, tapestry designer, is well - known and his art is liked far beyond its borders. 
Reproducing in his creativity the best traditions of Armenian art and endowed with a wide scope of ideographic vision Khanjyan is able to address himself to a multinational viewing public. His art shows the best fine arts in our own days.

Friday, October 24, 2008

ԺՈՂԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


«Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնել է Երևանի Ժողարվեստի պետական թանգարան ՊՈԱԿ-ը վերանվանել իր իսկ հիմնադրի` Հովհաննես Շարամբեյանի անունով: Այս նախաձեռնությանն են միացել մի շարք կրթա-մշակութային, հոգևոր հաստատություններ և բազմաթիվ այլ կազմակերպություններ: Արվել է ստորագրահավաք, և 300 մտավորականների դիմումներ, այլ հաստատությունների հատուկ նամակներ ի մի բերված ներկայացվել են ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի ուշադրությանն այն ակնկալիքով, որ թանգարանի հիմնադրման 30 ամյակը պիտի արժևորվի արժանի անվանափոխությամբ:

ՀԻՇԵ՛ՆՔ

«Ծիրանի» ՀԿ-ի առաքելության կարևոր ճյուղերից մեկը մեր ազգի նշանավոր անձանց հիշելն ու մեծարելն է: Ե'վ մեզ ՀԿ-ի անադամներիս համար և մեզ նման մյուս երիտասարդների համար չափազանց կարևոր է արժևորելը այն, ինչ  մեզ թողել են մեր նախնիք: Ուստի մեր բլոգում պարբերաբար տեղ պիտի գտնեն հայոց երախտավորների մասին փոքրիկ ակնարկներ:

Sunday, October 19, 2008

ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ




2008թ. օգոստոսի 9-16-ը «Ծիրանի» ՀԿ-ն հայաստանի Ժող. արվեստի թանգարանում կազմակերպեց գյումրեցի երիտասարդ նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը: Նկարիչը հանրությանը ներկայացրեց իր Զաբրայիլյան թեմաներով նկարած գրաֆիկական և կոլաժային աշխատանքները:

Friday, October 17, 2008

ԵՐԵՎԱՆԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ


Ծիրանի ՀԿ-ն և Շողակաթ ՀԸ 2008թ. հունիսի 15-ին ձեռնամուխ եղան Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքին: Այս բարի նախաձեռնությանը միացել էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երտասարդաց միության անդամներ, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Երիտասարդաց շարժման անդամներ և պարզապես հոգացավ քաղաքացիններ: Ծրագրի արդյունքում կեղտից մաքրվեց եկեղեցու ողջ տարածքը, սակայն, հասկանալով մեր բնակչության բնավորությունը, որոշեցինք ծրագիրը դարձնել շարունակական: Սա պարզապես մի փոքրիկ ազդակ էր հայ բնակչությանը, որպեսզի պահպանեն տարրական մաքրության կանոնները գոնե հուշարձանների տարածքում:

Thursday, October 16, 2008

ԽԱՉԱՊՏՈՒՅՏ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ


2008թ. հուլիսի 20-ին «Ծիրանի» ՀԿ-ն և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդաց շարժումը համատեղ կազմակերպեցին խաչապտույտ Դիլիջան քաղաքում: Խաչապտույտի մասնակիցները սկզբում եղան Գոշավանքում, մասանակցեցին Սուրբ Պատարագի, ապա շարժվեցին դեպի Դիլիջան քաղաք: Խաչապտույտը գլխավորում էր Տեր-Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Երևանից ժամանած մասնակիցներին միացան նաև Դիլիջանի Գեղարվեստի դպրոցի սաները և ընդհանուր 200 երիտասարդ մասնակցեց ծրագրին:

Sunday, October 12, 2008

Wednesday, October 8, 2008

ԱՂՈԹԱՄԱՏՈՒՌ ՕՆԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

2008թ. Ապրիլի 15-ին Երևանի Օնկոլոգիայի ինստիտուտի շենքում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օծվեց Սուրբ Աստվածածնի անունը կրող մի աղոթասրահ, որը պիտի ծառայի հիվանդանոցի այցելուներին ու նրանց հարազատներին որպես մխիթարության միջոց: Ծրագիրն իրականացավ «Ծիրանի» ՀԿ-ի նախաձեռնությամբ,  ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ու Գևորգյան Ճեմարանի աջակցությամբ:
Աղոթասրահում հիվանդները կարող են Սուրբ Գիրք ընթերցել, մոմ վառել և իրենց աղոթքն ուղղել Աստծուն` հայցելով առողջություն ու հոգու հանգստություն:
Հետայսու Աղոթասրահում իր ծառայությունը կբերի Տ. Բաբկեն քհն. Հայրապետյանը, որը պիտի պարբերաբար հանդիպումներ ունենա հիվանդների հետ:

ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԶՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ում


Այս տարի փետրվարի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն Երևանի Պետական Համալսարանի Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դահլիճում կազմակերպեց Վազգեն Ա երջանկահիշատակ վեհափառ հայրապետին նվիրված միջոցառում: Միջոցառման կայացմանը մեծապես օժանդակեց «Շողակաթ» ՀԸ:
Միջոցառման սկզբում զեկույցներ կարդացին Նարեկ Աշուղաթոյանը, Թաթուլ Սրկ. Համբարձումյանը և Աննա Մարմարյանը: Զեկույցներից հետո ցուցադրվեց «Շողակաթ» ՀԸ-ի պատրաստած տեսաֆիլմը, որը, իրապես, շատ տպավորիչ էր: Միջոցառման վերջում Տեր Եղիշե ավագ քահանան ներկաների հետ կիսվեց իր անձնական հուշերով` պատմելով շատ յուրահատուկ պատմություններ կապված Վազգեն Ա-ի հետ:

Tuesday, October 7, 2008

ARMENIAN KHACHKARS IN DZJULFA



Attantion!

In December 2005 in Djulfa, the Azerbaijani military razed to the ground about 3,500 khachkars, gigantic carved stone cross headstones, dating from the 15th century.

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՄՈՒՄ


Մինչ Ծիրանի ՀԿ-ն պաշտոնապես գրանցման գործընթացի մեջ էր, նրա անդամները և ընկերները զբաղված էին մի քանի մշակութային ծրագրերի նախագծմամբ և իրագործմամբ: Այդ հերթական ծրագրերից էր 2008թ. դեկտեմբերի 26-ին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կազմակերպված հոգևոր երաժշտության համերգը: Երգեհոնի մենակատարն էր Հովհաննես Մանուկյանը, ով ներկաններին զարմացրեց հայկական և եվրոպական հոգևոր երժշտությամբ: Այս ծրագրի իրագործման համար Ծիրանի ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Անուշավան Եպս. Ժամկոչյանին: