Wednesday, October 8, 2008

ԱՂՈԹԱՄԱՏՈՒՌ ՕՆԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

2008թ. Ապրիլի 15-ին Երևանի Օնկոլոգիայի ինստիտուտի շենքում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օծվեց Սուրբ Աստվածածնի անունը կրող մի աղոթասրահ, որը պիտի ծառայի հիվանդանոցի այցելուներին ու նրանց հարազատներին որպես մխիթարության միջոց: Ծրագիրն իրականացավ «Ծիրանի» ՀԿ-ի նախաձեռնությամբ,  ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ու Գևորգյան Ճեմարանի աջակցությամբ:
Աղոթասրահում հիվանդները կարող են Սուրբ Գիրք ընթերցել, մոմ վառել և իրենց աղոթքն ուղղել Աստծուն` հայցելով առողջություն ու հոգու հանգստություն:
Հետայսու Աղոթասրահում իր ծառայությունը կբերի Տ. Բաբկեն քհն. Հայրապետյանը, որը պիտի պարբերաբար հանդիպումներ ունենա հիվանդների հետ:

No comments: