Համացանցի ներկայությունը մեզանում մեծապես փոխում է զանազան մոտեցումներ: Փաստորեն, եթե առաջ գիտնականնեը պայքարում էին գրքեր, հոդվածներ հրատարակելով կամ պարզապես գիտաժողովներ հրավիրելով, ապա այժմ բացվել է նոր ճակատ, այն է` համացանցը: Համացանցում հայկական էլեմենտի ներկայությունը բավականին պասիվ է, չնայած որ մի խումբ մարդիկ արել են անհնարինը, որպեսզի այս ոլորտը ևս ետ չմնա: Այդուհանդերձ, սա մեկ մարդու խնդիր չէ, այլ ճիշտ համակարգելու դեպքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ այս գործում. հատկապես հայկական մշակույթի համացանցում ներկայացման գործում:
Ինչո՞ւ է սա կարևոր.
ա. որովհետև պետք է համացանցում ունենանք պատշաճ ներկայություն:
բ. որպեսզի թույլ չտանք, որ մեր թշնամինները, օգտագործելով մեր անունները, տարածեն մեր մասին ապատեղեկատվություն:
գ. որպեսզի հենց մեր հայկական լսարանի համար ստեղծենք հայերեն էլ. պաշարներ, որպեսզի գոնե տարրական նյութեր փնտրելիս ստիպված չլինենք գնալ այլ լեզուների ցանցեր: