Friday, March 12, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մարտի 12-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների համար կազմակերպեց Զուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ դասախոսություն-քննարկում: Այն վարում էր Ն. Աշուղաթոյանը: Դասախոսության սկզբում ցուցադրվեց Տիրան Կարապետյանի «Զուղա» ֆիլմը, ապա ներկայացվեց դատապարտման ուղղությամբ առ այսօր կատարված ողջ գործընթացը, իսկ վերջում ուսանողներին առաջարկվեց ակտիվորեն մասնակցել այս քարոզարշավին: Քննարկվեց բլոգեր ստեղծելու և դրանք վարելու խնդիրները և հեռանկարները:

Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ի խորհին շնորհակալությունն է հայտնում տիկին Գ. Վարդումյանին, ով սիրով «Ծիրանիի» դասախոսության համար տրամադրեց իր դասաժամերը:


No comments: