Հարգելի հայրենակիցներ,
«Ծիրանի» ՀԿ-ն 2010թ. շարունակելու է ակտիվորեն պայքարել 2005թ. Զուղայի հայկական գերեզմանատան կործանաման ցավալի փաստի դատապարտման համար: Այս տարի կշարունակենք մեր ավանդական դարձած հանդիպումները և քննարկումները: Կփորձենք հասարակության ավելի լայն զանգվածների տեղեկացնել այս ոճրի մանրամասները և դրա դատապարտման կարևորությունը:
Մենք համոզված ենք, որ այս խնդրի քարոզման և պատապարտման գործում շատ երիտասարդներ կարող են ունենալ իրենց մասնակցությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք հայ երիտասարդությանը, որպեսզի այս հարցում մեզ աջակից լինեն:
Լրացուցիչ մանրամասնությունների համար խնդրում ենք գրեք tsiranihk@gmail.com
No comments:
Post a Comment