Saturday, March 27, 2010

Քաղկեդոնականության խնդիրներ...


«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն հետքրքրված է այն եկեղեցիների ճակատագրով, որոնք համարվում են հայկական, բայց իրեն քաղկեդոնական ոճի պատճառով դարձել են շահարկումների առարկա: Այդ եկեղեցիների շարքին է պատկանում Քոբայրի հայտնի եկեղեցին, ինչպես նաև Լոռու մարզում գտնվող բազում այլ եկեղեցիներ:

ՀԿ-ն շուտով պատրաստվում է հրավիրել դասախոսություն-քննարկում, որտեղ այս խնդիրը կքննարկվի հոգևոր-մշակութային տեսանկյունից:

Friday, March 26, 2010

Ինչու՞ է մեր քաղաքի որոշ հատվածներ շատ «գեշ»

Հավանաբար նկատած կլինեք, որ Երևանը իր քաղաքային գույներով էապես տարբերվում է Եվրոպական մի շարք քաղաքներից: Եթե ավելի խորապաես ուսումնասիրենք քաղաքային գույները, կտեսնենք, որ Երևանում գերակշռում են երեք հիմնական գույներ. վարդագույն, որ գալիս է դեռևս խորհրդային շրջանից, բաց դեղին, որը հիմնականում օգտագործվում է ժամանակակից շենքերում և, վերջապես, մոխրագույն, որն համարվում է մեր քաղաքի գերակշռող գույնը: Դրա հիմնական պատճառը մեր շատ սիրելի «ցեմենտ-բետոնն» է, որ շատերի կարծիքով համարվում է շինարարության վերջին շտրիխը:

Մեզանում պատ ներկելը շատ ընդունված չէ, և սա է այն հիմնական պատճառը, որ մեր քաղաքը նմանվում է մռայլ մի տարածության: Օրինակ` աշխարհի շատ քաղաքներում հաճելի գույներով շինություն ներկելը պարտադիր պայման է հենց քաղաքային իշխանությունների կողմից:

Առաջարկում ենք սկսել այս ավանդույթի ձևավորումը հենց մեր քաղաքում: Մի գուցէ մի բան փոխվի...


Ն. Աշուղաթոյան


Sunday, March 14, 2010

ARMAR.AM-ը մեր միջոցառման մասին...





ՆՈՐ ԲԼՈԳ: A new blog created by TSIRANI NGO

Սա «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի պատրաստած բլոգն է http://julfa.webs.com/, որտեղ դուք կարող եք գտնել Զուղայի կործանված գերեզմանատան վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութերի հղումներ:
Ի դեպ դուք ևս կարող եք այդ ցավալի թեմայի շուրջ ստեղծել բլոգ և ներկայացնել կատարված մշակութային ցեղասպանությունը:

This blog http://julfa.webs.com/ created by Tsirani NGO. Here you can find many photos and video links on destroyed cemetery of Jugha.
By the way, you can also create your own blog and introduce the facts of that tragedy (cultural genocide).

Հարցազրույց Պարգև Սրբազանի հետ


Սա «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի պատրաստած հարցազրույցն է Պարգև արք. Մարտիրոսյանի հետ: Սրբազանը խոսում է Եղիշե պատմիչի մասին` շեշտելով, որ ցանկացած հարված Եղիշեին և իր վաստակին ուղղված է հայ ժողովրդի դեմ:

This is an interview with Pargev archbishop Martirosyan prepared by TSIRANI NGO. Archbishop Martirosyan is talking about Yeghishe historiographer. He said that any word against Yeghishe considered to be an insult to Armenian nation.

Friday, March 12, 2010

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մարտի 12-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների համար կազմակերպեց Զուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ դասախոսություն-քննարկում: Այն վարում էր Ն. Աշուղաթոյանը: Դասախոսության սկզբում ցուցադրվեց Տիրան Կարապետյանի «Զուղա» ֆիլմը, ապա ներկայացվեց դատապարտման ուղղությամբ առ այսօր կատարված ողջ գործընթացը, իսկ վերջում ուսանողներին առաջարկվեց ակտիվորեն մասնակցել այս քարոզարշավին: Քննարկվեց բլոգեր ստեղծելու և դրանք վարելու խնդիրները և հեռանկարները:

Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ի խորհին շնորհակալությունն է հայտնում տիկին Գ. Վարդումյանին, ով սիրով «Ծիրանիի» դասախոսության համար տրամադրեց իր դասաժամերը:


Friday, March 5, 2010

ԱՅՍՕՐ


Այսօր «Ծիրանի» ՀԿ մի քանի անդամներ այցելեցին Ռաֆայել Համբարձումյանի աշխատավայր` (ՀՀ ԳԱԱ) շնորհավորելու պրն. Համաբարձումյանի «ՀԱՆԳԱՆԱԿ հայ ինքնության» աշխատության լույս ընծայման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ պրն Համաբարձումյանի այս և այլ աշխատություններ տպագրվել են դասական ուղղագրությամբ, որն իրապես ողջունելի քայլ է:

Wednesday, March 3, 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,

«Ծիրանի» ՀԿ-ն 2010թ. շարունակելու է ակտիվորեն պայքարել 2005թ. Զուղայի հայկական գերեզմանատան կործանաման ցավալի փաստի դատապարտման համար: Այս տարի կշարունակենք մեր ավանդական դարձած հանդիպումները և քննարկումները: Կփորձենք հասարակության ավելի լայն զանգվածների տեղեկացնել այս ոճրի մանրամասները և դրա դատապարտման կարևորությունը:

Մենք համոզված ենք, որ այս խնդրի քարոզման և պատապարտման գործում շատ երիտասարդներ կարող են ունենալ իրենց մասնակցությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք հայ երիտասարդությանը, որպեսզի այս հարցում մեզ աջակից լինեն:

Լրացուցիչ մանրամասնությունների համար խնդրում ենք գրեք tsiranihk@gmail.com