Քայլում էի Բաղրամյան փողոցով: Երբ մոտեցա ճարտարապետների միության շենքին, նկատեցի մի հայտարարություն: Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ շենքում բացվել է ցուցահանդես նվիրված հին հայկական գլխատներին: Մի պահ թեման շատ հետաքրքրեց և որոշեցի մտնել ներս և ծանոթանալ ցուցահանդեսին:
Օրը Կիրակի էր:
Աստտիճաններով բարձրացա երկրորդ հարկ, բայց այն ինչ սպասում էի չտեսա. միջանցքի պատից կախված էին մի քանի լուսանկարներ և այլն: Սակայան հետքրքրականն այն էր, որ երկրորդ հարկի դահլիճից լսվում էին անհասկանալի բառաչանքներ: Զարմացա:
Մոտեցա: Մեկ էլ տեսնեմ մի խումբ աղանդավորներ «ծես» են անում: Մնացի, բայց խոստովանեմ, որ վերջում գլխացավանքով դուրս եկա:
Եւ այսպես, մի անհասկանալի անձնավորություն քարոզում էր, իսկ մյուսները հաճույք էին ստանում ուղեղի լվացումից:
Ինձ վրա շատ ազդեցին այն մեթոդները, որոնք կիրառվում էին քարոզչի կողմից. ռոմանտիկ երաժշտություն, ձայնի փոփոխություն ...:
Մտածում եմ, ինչ գործ ունեն աղանդավորները ճարտարապետների տանը: Պահակից մի քանի բաներ ճշտելուց հետո, պարզ դարձավ, որ այս խումբը միակը չէ, կան ավելի մեծ «եկեղեցիներ, բայց դե դրանք ուրիշ ժամերի են գալի, իրանց մոտ ռեմոնտ ա, ստե են հավաքվում»:
ՏԽՈՒՐ Ա...
No comments:
Post a Comment