Friday, July 31, 2009

«Կիլիկիա» նավի ուխտագնացությունը...









2009 հուլիսի 31-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն և ՀԱՀ «Հայրենասեր» ակումբը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպել էին հանդիպում «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանի և իր թիմակիցների հետ:

Հանդիպման ժամանակ ցուցադրվեց «Կիլիկիա» նավի ուխտագնացության մասին պատմող երկու ֆիլմ` «700 կմ + ... անհայտություն» և «Կիլիկիա», որից հետո նավապետը և նավի անձնակազմից Կարեն Դանիելյանը կիսվեցին իրենց հուշերով, ապա պատասխանեցին ներկաների բարձրացրած հարցերին:

Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում:


Wednesday, July 29, 2009

«Վասպուրական» հայրենակցական միության հայտարարությունը...

29.07.2009թ.

հ.9/001

Հարգելի հայրենակից.

2010 թվականին լրանում է Վան քաղաքի Հայկական պետության առաջին մայրաքաղաքի հիմնադրման 2835 տարին։

Հայոց առաջին մայրաքաղաքի 2835-ամյակը պատշաճ մակարդակով նշելու համար «Վասպուրական» հայրենակցական միության վարչությունը նախատեսում է գիտա-մշակութային բնույթի միջոցառումներ, մասնավորապես Վանի պատմությանը և մշակույթին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպում։

Խնդրում ենք Ձեր աջակցությունը /մեր պատմական հայրենիքին նվիրված նյութերի, պահպանված լուսանկարների, փաստաթղթերի, այլ բնույթի իրերի կրկնօրինակների տրամադրում/ Վանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հարցում։

Նյութերը խնդրում ենք տրամադրել Հանրապետության 32 հասցեում գտնվող «Վասպուրական» հայրենակցական միության գրասենյակ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել

27-16-05,

56-16-52,

57-52-64

հեռախոսահամարներով։


ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Thursday, July 23, 2009


Կարմիր Բլուրի հնավայրը վտանգված է: Օրեցօր ավելացող շինարարական աղբը ծածկել է գրեթե ողջ հնավայրի մակերեսը:
հարգելի Հայրենակիցներ, խնդրում ենք մի քիչ հոգացավ եղեք, այս հուշարձանները մեր ինքնության մասնիկներն են...
...դրանք մենք ենք...

Sunday, July 19, 2009

Ձեռնադրություն



Հուլիսի 19-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կազմակերպվել էր ձեռնադրության ճոխ արարողություն: Այլոց շարքին կուսակրոն քահանա ձեռնադրվեց նաև «Ծիրանի» հկ-ի համահիմնադիր Թաթուլ Սրկ. Համբարձումյանը` անվանակոչվելով Հայր Գարեգին:
«Ծիրանի» ՀԿ-ն իր շնորհավորանքներն է բերում մեր նորոգ ձեռնադրյալ ընկերոջը: Վստահ ենք, որ Հայր Գարեգինը, Սուրբ Հոգու շնորհներով լեցուն, մեծ ակտիվությամբ կշարունակի իր հայանպաստ մշակութային գործունեությունը:

Friday, July 17, 2009

Զուղայի խաչքարերի վերաբերյալ բացօթյա ցուցահանդես...













2009թ. հուլիսի 17-ին Երևանի Առագաստ սրճարանի հարակից այգում «Ծիրանի» հկ-ն կազմակերպել էր բացօթյա ֆոտո ցուցահանդես: Ներկայացվող լուսանկարները վերաբերում էին Զուղաի կործանված գերեզմանատան պատմությանը: Ֆոտոների միջոցով փորձ է կատարվել ներկայացնել Զուղայի խաչքարերի ողբերգական ճակատագրի ժամանակագրությունը:

Հիշեցնենք, որ դեռևս խորհրդային տարիներից Ձուղայի հայկական գերեզմանատունը, որ հայտնի էր իր անկրկնելի խաչքարերով, ենթարկվել է ադրբեջանցիների դիտավորյալ կազմակերպած մշակութային սպանդի, իսկ 2005թ. դեկտեմբերի 15-ին վանդալիզմը հասել է իր գագաթնակետին. Զուղայի խաչքարերի մի ամբողջ դաշտ վերածվել է մանրակույտի և անցել պատմության գիրկը:

«Ծիրանի» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն` Զ. Սարգսյանին, RAA ՀԿ-ի Երևաանյան գրաս. կորդինացնողէ Ս. Կարապետյանին և «Ծիրանիի» լավ բարեկամ` կինոռեժիսյոր Հ. Համբարձումյանին:


Thursday, July 16, 2009

Բացվեց “Դարբնագործություն” ցուցահանդեսը

Ս. թ. հուլիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության և "Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան" ՊՈԱԿ-ի երրկողմ պայմանագրի "Հայ ավանդական դարբնագործություն և ուսուցման կենտրոնի ստեղծում" մեկամյա ծրագրի ավարտի կապակցությամբ թանգարանի ցուցասրահում կազմակերպվեց "Դարբնագործություն" ուսուցման ընթացքը լուսաբանող ցուցահանդես: Ներկայացված էր ժողովրդական վարպետ-դարբնագործ Տիգրան Անտոնյանի ղեկավարությամբ յոթ մասնակից /նախատեսված հինգի փոխարեն/ սաների դարբնագործական-ստեղծագործական հմտությունների և կարողությունների վերարտադրման ցուցադրությունը: Մեկամյա ուսուցման ծրագրի ընթացքում մասնակից յոթ սաներն իրենց վարպետի ղեկավարությամբ ցուցադրեցին երեսուն ավարտուն աշխատանքներ` "Կամար" զարդանախշերով բազրիք, ջահեր, վանդակաճաղեր, դռներ, թոնրի կափարիչ և մոտ տասնհինգ կիսաֆաբրիկատ գործեր, որոնք տեսանելի էին դարձնում աշխատանքի ընթացքը:

Wednesday, July 15, 2009

Ցավակցական



«Ծիրանին» իր խորհին ցավակցությունն է բերում Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածնների ընտանիքներին: Թող, որ Տերը նրանց հոգիները դասի իր աջ կողմում...

Tuesday, July 14, 2009

A photo exhibition on the Destroyed Khachkars of Julfa


«Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն տեղեկացնում է Ձեզ, որ հուլիսի 17 -ին ժամը 11:00 - 22:00 Երևանի Առագաստ (Պոպլավոկ) սրճարանի հարակից այգում ցուցադրվելու են Ձուղայի կործանված գերեզմանատան վերաբերյալ ֆոտոներ:

Հիշեցնենք, որ դեռևս խորհրդային տարիներից Ձուղայի հայկական գերեզմանատունը, որ հայտնի էր իր անկրկնելի խաչքարերով, ենթարկվել է ադրբեջանցիների դիտավորյալ կազմակերպած մշակութային սպանդի, իսկ 2005թ. դեկտեմբերի 15-ին վանդալիզմը հասել է իր գագաթնակետին. Զուղայի խաչքարերի մի ամբողջ դաշտ վերածվել է մանրակույտի և անցել պատմության գիրկը:



“Tsirani” Cultural, Youth NGO cordially invites you to a photo exhibition on the Destroyed Khachkars of Julfa which will take place on July 17 from 11:00 am to 10:00 p.m. at the park near Aragast Cafe (Poplavok).


We would like to remind you that the Julfa cemetery khachkars, unique cultural values in themselves, have been systematically and deliberately destroyed by Azerbaijanis. On December 15, 2005, Azeri vandalism reached its climax - a huge valley of khachkars was leveled to the ground. Completely.

NO Comment...





Հետաքրքիր պատշգամբ Երևանում...

Monday, July 13, 2009

Ջավախքում` աշուղ Ջիվանու ծննդավայրում հերթական անգամ կայացել է մեծ գուսանին նվիրված հիշատակի միջոցառումը, որին մասնակցել են պրոֆեսիոնալ ու սիրողական երաժշտական խմբեր, քաղաքական-հասարակական գործիչներ ինչպես Ջավախքից, այնպես էլ Հայաստանից: Միջոցառման մասնակիցները կարևորել են հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, չմոռանալով, սակայն նշել վերջին ժամանակներում նկատվող որոշակի տարաձայնությունները, մասնավորապես Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ջավախահայության նկատմամբ:

Sunday, July 12, 2009

«Ոսկե Ծիրանը» բացված է...













Հուլիսի 12-ին Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի Մերձավոր շրջապատ (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:






ժողովուրդ ջան, Լևոն Ներսիսյանի կիսանդրին վերադարձված է, սակայն ցավով նկատեցինք, որ այն այլևս բրոնզեձույլ չէր...


Ասում էին, թե Բուզանդի և Արամի փողոցներում պիտի վերականգնվի «հին Երևանի» ճարտարապետական տեսքը և ստեղծվի յուրատիպ կոլորիտ:
Հետաքրիր ա, երևի էս շենքերը պիտի քանդեն ու նոր...

«Արջի քարանձավ»

Հայաստանի ամենամեծ ու ամենաանանցանելի «Արջի քարանձավ»-ն (Եղեգնաձոր) իր անունը ստացել է 1982-ին , երբ ուկրաինացի երկրաբաններն այստեղ գտան արջի մարմին, որ մտել էր ներս, մոլորվել ու չէր կարողացել դուրս գալ:

Արշավախմբի մասնակիցներն այս քարանձավի ներսի էքստրեմալ պայմաններում կոփում են իրենց կամքը` ամեն րոպե կյանքի ու մահվան եզրագծին հայտնվելով, պատմում, որ մի սխալ դեպի ձախ, և անհատակ խավարը կուլ կտա մարմինդ: Անցնելու միակ տարբերակն էլ թիկունքով պատին հենվելն է և գոգավոր, նեղ հարթությունից ոտքերով կառչելը, թթվածնի պակասն էլ զգացնել է տալիս: Եթե կյանքում ունես ընտրության հնարավորություն, ապա այստեղ սխալվելու և ոչ մի իրավունք:

Քարանձավի ստալակտիդների` շթաքարային գոյացությունների ծայրից շարունակ ջուր է կաթում (բացի չղջիկների ապաստարանից), ինչն էլ խոսում է քարանձավի գործող լինելու մասին::

Friday, July 10, 2009

Սիրահարների այգում այսօր ռոքային համերգ էր...
EMOցիոնալ մարդիկ շատ էին...

Thursday, July 9, 2009

Շախմատ խոնարհված եկեղեցու քարերի հաշվին...




Ցավալի է, երբ մայրաքաղաքի հնագույն եկեղեցում` Ավանի 6րդ դարի տաճարում, տեսնում ենք խոնարհված սրբաքարեր, որոնցից շատերը մի կողմից դարձել են նստարան, իսկ մյուս կողմից`շախմատի հարմարանք:




Wednesday, July 8, 2009

էլի տարօրինակություն...

Զարմանալու բան ա, երբ քաղաքիդ
փողոցներից մեկում տեսնում էս քո
հերոսներիդ նկարները և որոնց կողքին
իրենց զինակից ընկերներից մեկը երգում
է տղերքի հիշատակի երգը... այս պարագայում` հերոս Լեոնիդ Ազգալդյանի:

հավերժ փառք հերոսներին... և

բարեկեցիկ կյանք ողջերին...

Tuesday, July 7, 2009

Քրդահայ երգիչներ
















Առաջին հայացքից քրդական հասարակությունը հայերիցս հեռու մի հասարակություն է, որն ապրում է շատ մոտ, բայց միևնույն ժամանակ շատ հեռու, քանզի սահմանային ուղղակի շփում գոյություն չունի: Գնալով համոզվում եմ, որ դեռևս 95 տարի առաջ մի տարածքում ապրած ժողովուրդները դեռևս կիսում են մշակութային ընդհանրություններ, չնայած այն փաստին, որ Մեծ Եղեռնից հետո մեր մշակույթը թալանվեց և դրա մեջ իր մեղավորությունն ունի նաև քրդական տարրը:
Երբ ուսումնասիրում էինք ժամանակակից քրդական երաժշտության ներկայացուցիչների կենսագրականները, հանդիպեցինք մի շատ տարօրինակ երևույթի: Քրդերը մեծ հպարտությամբ նշում են, որ իրենց երկու խոշոր երգիչները` Կարապետե Խեչոն և Արամ Տիգրանը հայ են: Անշուշտ, սա մեզ համար զարմանալի փաստ էր և լավ առիթ` խորամուխ լինել այս իրականության մեջ:
Պարզվեց, որ ցեղասպանությունից հետո դավանափոխ եղած շատ հայեր շարունակել են ապրել իրենց հողի վրա, սակայն նրանց էթնիկական ինտեգրումը լիարժեք չի եղել: Փաստորեն` այսօր, եթե փորձենք ինտերնետով որոնել քուրդ-հայկական երգիչներ, առաջինը կհանդիպենք կրոնափոխ եղած այդ երգիչներին, ովքեր չենք ամաչում ասել, որ իրենք ՀԱՅ են:

Նարեկ Վան

Sunday, July 5, 2009

Apostle Bartholomew’s burial site still is a restricted area


Armenian Apostolic church was founded by two Apostle’s St. Bartholomew and St. Thaddeus, who where martyred during their mission in the southern regions of historical Armenia in the first century A. D. The St. Thaddeus's shrine is currently on the Iranian territory and the Armenian monastery St. Thaddeus built over it is currently a popular pilgrimage place for Christians and Moslems. The government of Iran gives importance to the preservation of country’s Christian heritage and the Armenian Monastic ensembles is added to UNESCO's World Heritage List.

The monastery of St. Bartholomew (now in the South-East of Turkey) was built in the 4th century at the site of the martyrdom of the Apostle Bartholomew. The burial site of the Apostle Bartholomew was inside of the Cathedral, which was the important pilgrimage place for Armenians before the genocide.

The monastery St. Bartholomew partly was destroyed by the Turkish army using explosives in the 1960s under the Turkish state-sponsored policy of cultural genocide of Armenian monuments. The main Cathedral currently is in ruins and it is turned into a military installation near the Turkish town Albayrak. It is also strictly prohibited to take photos of the monastery and come close to the standing ruins of the Armenian temple because of the regime of high security around the site.

Turkish armed forces still practices using the ruins or preserved constructions of the Armenian churches and temples as a military installations and stores.

Հրաշալի հրապարակ հայոց...




Հետաքրքիր ա, տեսնես Թամանյանը հանրապետության հրապարակը գծագրելիս նախատեսել էր դրա հետևի շենքերի հրաշափառ շարվածքը, որ փակել են տեսադաշտը և ջարդել մի ամբողջ ճարտարապետական հուշարձան...

Saturday, July 4, 2009

Ամոթ...




Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի պատին ամրացված է հայ ազգի մեծ զավակ Լևոն Ներսիսյանի հուշաքարը, իսկ հուշաքրի վրա դրված էր նրա բրոնզեձույլ կիսանդրին: Քայլելիս նկատեցինք, որ բրոնզե ձուլվածքը ինչ որ մի «անասունի» անհրաժեշտ է եղել:
Հետո մեղադրում ենք թուրքերին, վրացիներին.... սա էլ Երևանի սրտի մեջ...
մինչև ե՞րբ...

«Վասպուրական» հայրենակցական միությունը ակտիվ է...

Այսօր «Վասպուրական» հայրենակցական միության նոր կազմավորված վարչությունը և ավագների խորհուրդը միության նախագահ Գ. Բաղդասարյանի ուղեկցությամբ համավասպուրական հայրենակցական միության նախագահի նրա տիկնոջ հետ եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա տեղի ունեցավ հանդիպում ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն` Հայկ Դեմոյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի քանի կարևոր խնդիրներ, անգամ առաջարկվեց համատեղ ջանքերով ստեղծել Վան-Վասպուրականին վերաբերող նյութերի վիրտուալ թանգարան-ձեռնարկ:

Ի՞նչ է սպասվում Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկում...


2009թ. հուլիսի 4-ին Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց Կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ-ի ներկայությամբ կատարվեց ապագա կառուցվելիք Սբ. Աննա եկեղեցու և կաթողիկոսական նստավայրի հողի օրհնության կարգը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ` Գ. Բեգլարյանը, ՍԴ նախագահ` Գ. Հարությունյանը, սրբազան հայրեր և բարերարի ընտանիքը: Կաթողիկոսը իր խոսքում ասեց, որ մի քանի տարի հետո այս վայրում մեծ եկեղեցին իր գրկի մեջ կառնի Երևանի ամենահին եկեղեցուն: Հիշեցնենք, որ կառուցվելիք համալիրի ճարտարապետն է Հրաչ Պողոսյանը:

Friday, July 3, 2009

Գտնվել են թանգարանային ֆոնդում գրանցված գեղանկարներ


ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցները պարզել են, որ պատկերասրահում կազմակերպված Խաչատուր Եսայանի 100-ամյակին նվիված ցուցահանդեսում անհատ անձանց հավաքածուներից ներկայացված երկու գեղանկարները գրանցված են Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆունդում, որոնք խորհրդային տարիներին ի պահ են հանձնվել տարբեր կազմակերպությունների: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

«Ծիրանին» շնորհավորում է...

2009թ. հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում հայ ժողովրդի մեծ բարեկամ Ցվետանա Պասկալևան արժանացավ ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» ամենամյա մրցանակին: Ցվետանա Պասկալևան պարգևատրվեց այս բարձր մրցանակին արցախահայության պայքարի ճշմարտացի և ամբողջական լուսաբանման գործում իր մեծ ներդրման, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ իր տածած անմնացորդ սիրո համար:
«Ծիրանի» ՀԿ սիրով շնորհավորում է Ցվետանա պասկարևային և խոնարհվում նրա կատարած սխրագործությունների առջև:

Wednesday, July 1, 2009





Երևան քաղաքի ինքնության վերջին մնացորդները Բուզանդի փողոցում...