Հարցադրումը շատ ապշեցնող չէ, քանզի այն արդեն լայնորեն գործադրվող մեթոդ է այլ ազգերի և պետություններ մեջ: Մեզ նման փոքր ազգերը սովորաբար ունենում են ինքնության պահպանման խնդիրներ, որը, մեծապես, կապված է ազգի անվտանգության հետ: Նմանատիպ խնդիրներից ազատվելու կամ նվազագույնի հասցնելու համար, շատ դեպքերում պետական ռազմավարական ծրագրերը ընտրում են պահպանողական մեթոդը. այսինքն` աջակցում են ազգային մշակույթի ավելի ազգայանականացմանը: Ներկա աշխարհի բազում գործոններ կամա թե ակամա խալխլում են մշակութային պատնեշները և այն առավել արդյունավետ է լինում «տարօրինակ» հոգեբանություն ունեցող ազգերի մոտ: Իր մշակութային անվտանգության պատնեշները ամրացնելու համար հայ ազգը ունի ոչ նպաստավոր վարքագծեր, որոնց հետ ռազմավարություն կազմողները ստիպված են հաշվի նստել: Խոսքը վերաբերում է օտարամոլությանը, անտարբերությանը և շատ դեպքերում անգրագիտությանը:
Առաջ քաշված հարցին պատասխանելու համար ստեղծենեք մի ուտոպիկ պատկեր, որից եզրակացություն անելը բավականին արդյունավետ կլինի: Պատկերացնենք Հայաստան, որտեղ տեղ չունի ռաբիզ էժանագին ոճը, երիտասարդների շրջանակներում հայրենիքի ճանաչողությունը բարձր աստիճանի վրա է և մշակութային այս երկու հիմքի վրա ստեղծվել են ամուր կամուրջներ հայրենիքի և սփյուռքի երիտասարդների միջև, իսկ մյուս կողմից մշակույթի «էլիտար գործիչները» մի կողմ դնելով իրենց ֆինանսական անհեռատես ամբիցիաները` կանգնած են երիտասարդների կողքին և փորձում են մշակութային ավանդական դպրոցների պահպանության հիմնահարցեր լուծել: Ահա, այս իրավիճակում իրար սերտ կապակցված շատ սոցիալ խնդիրներ կսկսեն զարգանալ, իսկ ինքնության պահպանման հետ կապված անվտանգության խնդիրների լուծումները կդառնան ավելի իրատեսական:
...փաստորեն խնդիրները բարդ են, բայց լուծելի, միայն անհրաժեշտ է հայ մտավորակնների համընդհանուր կամք... ուստի կարևոր է`
- ազգային մշակութային համընդհանուր ճաշակի զարգացում
- հայրենիքի մասին նվազագույն գիտելիքների ուսուցում
- ավագ սերունդ - երիտասարդ փոխըմբռնում և մերձեցում
No comments:
Post a Comment