Tuesday, September 29, 2009
Thursday, September 24, 2009
Saturday, September 12, 2009
Այցելություն Երևանի Շենգավիթ Հնավայր
Այցելության նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել հուշարձանի պատմությանը, ապա ցույց տալ, որ նմանատիպ հնագիտական հուշարձանները թեև չունեն գեղագիտական ճոխ տեսք, այդուհանդերձ, դրանց` որպես հուշարձան նշանակությունը պակաս չէ այլ հուշարձաններից, որոնք ունեն ճարտարապետական գեղեցիկ հորինվածքներ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Պրն. Ռուբեն Բադալյանին` այցելությանը սիրով մասնակցելու համար:
Sunday, September 6, 2009
ՈԻՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
2009թ. սեպտեմբերի 6-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպել էր երիտասարդների հանդիպում Աշոտ Փիլիպոսյանի հետ: Աշոտ Փիլիպոսյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է և ղեկավարում է Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը:
Հանդիպման ժամանակ հարգարժան հյուրը խոսեց «ՈԻՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» թեմայի շուրջ, առանձին անդրադարձ կատարվեց Երևանի տարածքում գտնվող հայտնի ուրարտական հուշարձան` Կարմիր Բլուրի պահպանության խնդրահարույց մանրամասներին: Հյուրը իր հետ բերել էր Կարմիր բլուրին նվիրված ԱՐ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը, որն ամփոփեց բանախոսի մատուցած նյութը:
Հանդիպման ընթացքում հնչեցին բազում հարցեր, որից հետո սկվեց ակտիվ քննարկում, որը շարունակվեց անգամ միջացառման ավարտից հետո:
Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն Թովմաս Սամուելյանին` դահլիճն տրամադրելու համար:
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի ակցիա / «Ճանաչենք մեր հուշարձանները»
2009թ. սեպտեմբերի 5-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն մի խումբ երիտասարդ կամավորների հետ կազմակերպել էր ակցիա, որը նպատակ ուներ նախևառաջ պարզել, թե որքանով են Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակիչները ճանաչում իրենց հուշարձանները, ապա տեղեկացնել մշակութային բացառիկ այն ժառանգության մասին, որ գտնվում է այդ թաղամասում: Այս պարագայում խոսքը վերաբերում է Ավանի 6րդ դարի Սբ. Հովհաննես կամ ինչպես տեղացիներն են անվանում Ծիրանավոր եկեղեցուն:
Եվ այսպես` մի խումբ երիտասարդներ իրենց ձեռքում ունենալով Ավանի եկեղեցու լուսանկարը մոտենում էին թաղամասի բնակիչներին և հարցնում, թե ինչպես կարող են գնալ այդ եկեղեցի, սակայն հարցի իմաստը այն էր, որ հարցնելու ժամանակ մասնակիցը շեշտում էր, որ եկեղեցին 6րդ դար է կամ 1400 տարեկան է: Այս իրողությունը մեծ զարմանք էր առաջացնում շատերի մոտ:
Ակցիան շարունակվեց Ավան-առինջում, ապա Օպերայի շրջակայքի կանգառներում:
Այս ճանապարհով շատերը տեղեկացան, որ Երևանում գոյություն ունի 1400 տարեկան հուշարձան, իսկ հուշարձանի հարևանությամբ ապրողները նոր մանրամասներ իմացան իրենց եկեղեցու վերաբերյալ:
Միջոցառումը կորդինացնում էր Սոնա Ղազազյանը: Նրա հավաստմամբ ակցիան ունի շարունակական բնույթ. «մեզ են սպասում Երևան քաղաքի մի շարք հուշարձաններ...»
Հարգելի անցորդնե՛ր, սպասեք մեր «դաժան» հարցերին: