Ո՛չ մշակութային ցեղասպանությանը
Հայ Եկեղեցին աշխարհասփյուռ հայությամբ Իր ներկայությունն ունի ամբողջ աշխարհում, իրենց խաղաղ կեցությամբ հայերը միշտ էլ շենացրել ու ծաղկեցրել են այն վայրերը, որտեղ նրանց հաստատել է կյանքի հանգամանքը:
Դրացի Վրաստանում հայեր ապրում են անհիշելի ժամանակներից և գրեթե միշտ հայերն ու վրացիները ապրել են խաղաղ պայմաններում: Ի տարբերություն աշխարհի շատ այլ ազգերի, հայերը միշտ էլ իրենց մշակութային հետքն են թողել այնտեղ, որտեղ ապրել են ու արարել: Բացառություն չէ նաև Վրաստանը: Այս ամենի հավաստի վկայությունն են հայկական եկեղեցիները: Միայն 20դ. սկզբում Թբիլիսիում գործում էին շուրջ 29 հայկական եկեղեցիներ: Համայնավարության կարգերի հաստատումով ինչպես վրացական, այնպես էլ հայկական եկեղեցիներից շատերը քանդվեցին, սակայն որոշները պահպանվեցին մինչև այսօր: Ու թվում է, թե այսօր այն խաղաղ ու բարենպաստ ժամանակներն են, երբ հայը կարող է նորից վերականգնել իր կորցրածը և ի՛նչ,- մեր <<բարեկամ>> վրացիները ոչ միայն բարեհաճ չեն իրենց երկրի մշակույթը հարստացրած հայկական կոթողների վերադարձման գործում, այլև օսմանացիներից ավելի վատ են վարվում. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ, այս երկու համեստ բառերով կարելի է որակել այն ամենը ինչ կատարվում է քրիստոյա մեր այս հարևան երկրում:
Տասնյակ հայկական եկեղեցիներից Թբիլիսիում այսօր գործում են միայն երկուսը` Սբ. Գևորգը և Սբ. Էջմիածինը, մինչդեռ մյուսները կամ վաղուց ավերված են, կամ վրացականացված: Համոթ այս հին ազգի, որը դարեր ի վեր թվում է` ունեցել է սեփական պատմություն և մշակույթ, այսօր թշնամի դարձած իր երկրի տարածքից փորձում է ջնջել հայկական հետքը: Վրաց եկեղեցու ոմն <<խոնարհ>> սպասավոր իր գործակիցներով հայկական եկեղեցու բակից ջնջում է հայկական արձանագրությունները,
տեղահան անում գերեզմանաքարերը և փորձում ջնջել այն ամենը ինչը կարող է հանկարծ հայկական որևէ բան հիշեցնել:
Մեր խնդիրն է ինչպես անցյալի շատ դեպքերում այս անգամ ևս ի գին մեր արյան պահպանել մեզ հայ պահող, մեր ինքնությունը աշխարհին ազդարարող հայ եկեղեցիները: Գլոբալ թվացող այս խնդրի լուծումը սկսվում է ինձնից ու քեզնից, իմ հայ բարեկամ,անտարբերությունը կհանգեցնի այս ցեղասպանության շարունակմանը: Այս պահից ևեթ քո վերաբերմունքով ու կեցվածքով եղիր պահաջատեր եղիր քեզ պատկանող քո հայրերի մշակույթին:
Ամբողջ ազգով ոչ ասենք հայերի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ:
No comments:
Post a Comment