Tuesday, January 27, 2009

ԾԻՐԱՆՒ ՀԿ-ն Դարձավ 1 Տարեկան

Այս տարվա հունվարի 31-ին 
<<ԾԻՐԱՆԻ>> ՀԿ-ն դարձավ մեկ տարեկան: <<Ծիրանի>> ՀԿ-ի անդամները հուսով են, որ 2009-ին նպատակային և ազգօգուտ ծրագրերը կավելանան և կպսակվեն հաջողությամբ:


Մենք մի բուռն ենք քո հողի, հայրենի երկիր...

Wednesday, January 21, 2009

ԳՈՐԻՍԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ


Մենք` հայերս միշտ հպարտացել ենք մեր ազգային մշակույթով` երաժշտությամբ, նկարչությամբ, ճարտարապետությամբ և այլն: Այսօր սակայն մեր հպարտության առարկա մի շարք արժեքներ վտանգված են ոչ թե թշնամիների, զավթիչների, նվաճողների կողմից, այլ մեր     

«մշակութասեր» հայերիս: 

Հայաստանում շատ չեն այն քաղաքները, որոնց ինքնատիպ դիմագիծը իրապես մշակութային արժեք է իրենից ներրկայացնում: 

Գորիս քաղաքի հիասքանչ բնապատկերն, անկասկած, հիացրել է բոլոր նրանց, ովքեր երբևէ եղել են այնտեղ: Ավանդական ճարտարապետությամբ կառուցված միատեսակ տները այցելուներին մտովի տանում են դեպի անցյալ և հաղորդակից դարձնում 18-19րդ դարերի` Սյունիքի բնակչության կենցաղին:

Մինչև վերջին տարիները Գորիսում կառուցվող բոլոր նոր շինությունները նմանեցվում էին հներին, և դրանով պահպանվու էր քաղաքի ընդհանուր տեսքը: Սակայն վերջերս «Ծիրանի» հկ-ի անդամները, Գորիսում իրականացրած հերթական ծրագրի ժամանակ քաղաքի կենտրոնում տեսան մի շինություն, որն իր «եվրո» տեսքով խաթարում է քաղաքի կոլորիտը:

«Ծիրանին» հուսով է, որ նման շինություններ այլևս տեղ չեն գտնի Գորիսում և ամեն բան կնախաձեռնի իր նպատակին հասնելու համար:

Monday, January 19, 2009

Քոբայրի հայկական եկեղեցին շահարկման առարկա


Լոռու մարզում գտնվում է մի եկեղեցի, որը վերջին ժամանակներում բազմաթիվ անհարիր

 շահարկումների առարկա է դարձել: Խոսքը վերաբերում է Քոբայրի եկեղեցուն: Բանն այն է, որ հարևան Վրաստանի ուղղափառ եկեղեցին Քոբայրի տաճարը համարում է իր սեփականը, իսկ բազում հայ գիտնականներ կարծում են հակառակը: Վրաստանը իր պնդումները հիմնավորում է եկեղեցու պատերին դրվատված մի քանի վրացալեզու

 արձանագրությունններով և եկեղեցու բյուզանդական ոճով: Թվում է, թե վրացական պնդումները արդարացվում են, սակայն, երբ դատում ես իրական փաստերի վրա հիմնվելով,հասկանում ես, որ այս եկեղեցին ոչ այլ ինչ է, քան հայ քաղքեդոնական եկեղեցի: Այս միտքը հաստատվում է մի քանի հիմնավոր փաստարկներով.


  • կենտրոնական խորանը հատակից բավականին բարձր է, որը խորթ է վրացական եկեղեցուն: 
  • այն գտնվում է բուն հայկական հողի վրա, որը երբեք վրացաբնակ չի եղել:
  • փաստեր կան, որ վրացական արքունիքին մոտ կանգնած շատ հայ իշխաններ հարել են քաղքեդոնականությանը, ովքեր հաստատվել էին հյուսիսային Հայաստանում:



Հուսով ենք, որ մեր հարևանը վերջապես ուժ կգտնի իր մեջ և կհրաժարվի հոգևոր արժեքների անհարկի շահարկումներից, իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը կփորձի վերականգնել և ինչու չէ` այն դարձնել Հայաստանի հոգևոր ակտիվ կենտրոններից մեկը:

Մշակույթը ազատում է ազգային բարդույթներից

Անպայման ամեն հայ հպարտությամբ պետք է կարդա թուրք մեծ գրող Օրհան Փամուկի «Ձյուն» վեպը, որը ներկայացնում է իրական թուրքիան առանց վարագույների Կարս քաղաքի օրինակով:

Thirty thousand Kurds, and a million Armenians were killed in these lands and nobody dares to talk about it. 

What happened to the Ottoman Armenians in 1915 was a major thing that was hidden from the Turkish nation; it was a taboo. But we have to be able to talk about the past. 

I repeat, I said loud and clear that one million Armenians and 30,000 Kurds were killed in Turkey. 

Orhan Pamuk

Friday, January 16, 2009

Varagavank in Turkey in 1915 and nowadays: No Comment.

«ԾԻՐԱՆԻՆ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է...



ՍՅՍ ՏԱՆԸ ԱՊՐԵԼ Է 

ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆԸ...

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

<<Ծիրանին>> իր խորին վրդովմունքն է հայտնում Արմենիա հեռուստաընկերությունով հեռարձակվող P.S. Club հաղորդման կապակցությամբ: Մենք չենք ընդունում այն երևույթը, որ ակումբային ստրիպ պարերը բարձրացվում են եթեր: Անկախ իրենց ծնողների կամքից շատ պատահականորեն այդ խայտառակ նյութերին հաղորդակից են լինում բազմաթիվ երեխաներ: Հարգելի կազմակերպիչ, դուք պատասխանատու եք այդ երեխանների խեղաթյուրված դաստիարակության համար:
Մեր և բազում հայրենակիցների խնդրանքն է` հնարավորինս մաքրել եթերը լկտի տարրերից:

Thursday, January 15, 2009


Ո՛չ մշակութային ցեղասպանությանը

Հայ Եկեղեցին աշխարհասփյուռ հայությամբ Իր ներկայությունն ունի ամբողջ աշխարհում, իրենց խաղաղ կեցությամբ հայերը միշտ էլ շենացրել ու ծաղկեցրել են այն վայրերը, որտեղ նրանց հաստատել է կյանքի հանգամանքը:
Դրացի Վրաստանում հայեր ապրում են անհիշելի ժամանակներից և գրեթե միշտ հայերն ու վրացիները ապրել են խաղաղ պայմաններում: Ի տարբերություն աշխարհի շատ այլ ազգերի, հայերը միշտ էլ իրենց մշակութային հետքն են թողել այնտեղ, որտեղ ապրել են ու արարել: Բացառություն չէ նաև Վրաստանը: Այս ամենի հավաստի վկայությունն են հայկական եկեղեցիները: Միայն 20դ. սկզբում Թբիլիսիում գործում էին շուրջ 29 հայկական եկեղեցիներ: Համայնավարության կարգերի հաստատումով ինչպես վրացական, այնպես էլ հայկական եկեղեցիներից շատերը քանդվեցին, սակայն որոշները պահպանվեցին մինչև այսօր: Ու թվում է, թե այսօր այն խաղաղ ու բարենպաստ ժամանակներն են, երբ հայը կարող է նորից վերականգնել իր կորցրածը և ի՛նչ,- մեր <<բարեկամ>> վրացիները ոչ միայն բարեհաճ չեն իրենց երկրի մշակույթը հարստացրած հայկական կոթողների վերադարձման գործում, այլև օսմանացիներից ավելի վատ են վարվում. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ, այս երկու համեստ բառերով կարելի է որակել այն ամենը ինչ կատարվում է քրիստոյա մեր այս հարևան երկրում:
Տասնյակ հայկական եկեղեցիներից Թբիլիսիում այսօր գործում են միայն երկուսը` Սբ. Գևորգը և Սբ. Էջմիածինը, մինչդեռ մյուսները կամ վաղուց ավերված են, կամ վրացականացված: Համոթ այս հին ազգի, որը դարեր ի վեր թվում է` ունեցել է սեփական պատմություն և մշակույթ, այսօր թշնամի դարձած իր երկրի տարածքից փորձում է ջնջել հայկական հետքը: Վրաց եկեղեցու ոմն <<խոնարհ>> սպասավոր իր գործակիցներով հայկական եկեղեցու բակից ջնջում է հայկական արձանագրությունները,
տեղահան անում գերեզմանաքարերը և փորձում ջնջել այն ամենը ինչը կարող է հանկարծ հայկական որևէ բան հիշեցնել:
Մեր խնդիրն է ինչպես անցյալի շատ դեպքերում այս անգամ ևս ի գին մեր արյան պահպանել մեզ հայ պահող, մեր ինքնությունը աշխարհին ազդարարող հայ եկեղեցիները: Գլոբալ թվացող այս խնդրի լուծումը սկսվում է ինձնից ու քեզնից, իմ հայ բարեկամ,անտարբերությունը կհանգեցնի այս ցեղասպանության շարունակմանը: Այս պահից ևեթ քո վերաբերմունքով ու կեցվածքով եղիր պահաջատեր եղիր քեզ պատկանող քո հայրերի մշակույթին:
Ամբողջ ազգով ոչ ասենք հայերի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ:

Tuesday, January 13, 2009

Հայաստանի հանրային հեռուստաալիքը 2009թ. Հունվարից սկսում է իրական փաստերի վրա հիմնված բազմասերիանոց ֆիլմի ցուցադրում: Ֆիլմը կոչվում է <<Որբերը>>:
Ծիրանիի անդամներից ոմանք պարբերաբար այցելություններ են կատարում մանկատներ, ուստի մենք համոզված ենք, որ այդ ֆիլմի ցուցադրումը չի բխում մանկատան երեխանների շահերից: Գրեթե բոլոր մանկատներում երեխանները օգտվում են հեռուստացույցից, պատկերացրեք ինպիսի ապրումներ կունենան այն երեխաները, ովքեր ապրում են մանկատանը և դիտում այդ ֆիմը: Ինչ վերաբերում է ֆիլմի անվանմանը, ապա պետք է նշենք, որ <<Որբ>> բառը պատշճ չէ օգտագործել մանկատան երեխաների նկատմամբ: Այդ քայլերով խանգարվում է մանկատան երեխայի հասարակության մեջ սահուն ինտեգրվելու գործընթացը:

Monday, January 12, 2009

Ծիրանի ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Պուշկին-Տերյան փողոցների մոտակայքում գտնվող ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող մի շենքի քանդման վերաբերյալ: Շենքի ճակատային մասը կանգուն է, սակայն դատելով շենքի հարևանությամբ ընթացող ակտիվ քանդման աշխատանքները և վերոնշված շենքի բնակիչների մտահոգությունները, հասկանալի է, որ ճարտարապետությունը մեզ չի հետաքրքրում, որ hայ ժողովուրդը արժանի չէ ունենալու կոլորիտային մայրաքաղաք:
Հուսով ենք, որ հայրենի իշխանությունները ջանք չեն խնայի պահպանելու գոնե վերջին ճարտարապետական նմուշները: