Thursday, May 5, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

http://armsociology.com/?p=678

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Ծիրանի» ՀԿ-ն արդեն մի քանի շաբաթ է, ինչ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի զարգացմանը: Դրանց հիմնական նպատակն է դպրոցում մասնագիտական գրադարանի ձեւավորմանը եւ ոչ մի կերպ չի ենթադրում դպրոցի տեխնիկական հագեցվածության կամ պայմանների անբարենպաստություն:

Գրադարանը հնարավորություն է դպրոցի սաների մոտ բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը: Մյուս կողմից հնարավորություն է ընձեռում ձեւավորել Երեւանում այդ դպրոցի վերաբերյալ պատկերացումների ընդլայնման նախապայմաններ, քանի որ յուրաքանչյուր գրքի նվիրատու տեղեկանում է դպրոցի, վերջինիս փայլուն գործառնման եւ սաների հաջողության մասին:

Այսպիսով՝ «Ծիրանի» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Ապրիլի 26-ին «Առավոտ» թերթի էլեկտրոնային եւ տպագիր հոդվածներում առկա հոդվածը ոչ մի առնչություն չունի «Ծիրանի» ՀԿ-ի կողմից տրամադրվող տեղեկատվության հետ:

Ավելին, «Ծիրանի» ՀԿ-ն ներկա գտնվելով նկարչական դպրոցում կարող է փաստել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նախաձեռնությունը կրում է զուտ քաղաքացիական ներգրավվածության նպատակ:

Ֆիլմի դիտում-դասախոսություն Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան նկարչական դպրոցում

2011թ. ապրիլի 16-ին, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի հրավերով, «Ծիրանի» ՀԿ-ն դպրոցի աշակերտների և դասախոսների համար ներկայացրեց «Հրաշք Վանիկը» ֆիլմը: Ֆիլմը «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ֆիմն է, որը պատմում է դպրոցի հիմնադրի` Հովհաննես Շարամբեյանի մշակութային գործունեության մասին:

Ֆիլմի ավարտից հետո «Ծիրանի» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը ներկաներին տեղեկացրեց Դիլիջան քաղաքի հուշարձանների վերաբերյալ «Ծիրանի» ՀԿ-ի ապագա աշխատանքների, ինչպես նաև Հ. Շարամբեյանի մասին պատմող ևս մեկ ֆիլմի նախագծի մասին: