Sunday, January 30, 2011

«ԾԻՐԱՆԻՆ» 3 ՏԱՐԵԿԱՆ Է ...

«Ծիրանիի» հիմնադրման 3 տարին պատիվ ունեցանք նշելու Ա. Աբրահամյանի անվան ռուսական արվեստի թանգարանում: Թանգարանի կոլեկտիվը ջերմորեն ընդունեց մեզ և մեր հյուրերի համար կազամկերպեց թանգարանային էքսկուրսիա: Ապա, Նարեկ Աշուղաթոյանը ներկայացրեց 2010թ. «Ծիրանիի» գործունեությունը, որին էլ հաջորդեց շնարհակալագրերի հանձնում:




2010թ. «ԾԻՐԱՆԻ» ՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.

  • Դասախոսություն - քննարկում Արցախի Տիգրանակերիտի շուրջ. բանախոս` Համլետ Պետրոսյան:
  • Դասախոսություն - քննարկում Զուղայի կործանված գերեզմանատան դատապարտման իրավական հեռանկարների վերաբերյալ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
  • http://julfa.webs.com/ բլոգի մեկնարկում: Բլոգը նախատեսված է ինֆո քարոզչության համար և ներկայացնում է Զուղայում կատարված բարբարոսությունները:
  • «Ճանաչի՛ր քո հուշարձանները» ակցիա, թռուցիկների բաժանում-իրազեկում Երևանի Կաթողիկե եկեղեցու հարավային պատի մի արձանագրության մասին:
  • Գրաբարի ուսուցման գարնանային դպրոց: Մասնակցում էին 130 հոգի:
  • Գարնանային դպրոց «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» (մեկ ամիս տևողությամբ): Մասնակցում էին 25 հոգի:
  • Երկու դասախոսություն Գլաձորի համալսարանում «մշակութային ցեղասպանության» թեմայի վերաբերյալ:
  • Գրական երեկո - հանդիպում կանադացի բանաստեղծ, ցեղասպանագետ Ալան Ուայթհորնի հետ:
  • Զեկույց մշակութային ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովում: Իրավական վերլուծություն:
  • Զուղայի հիմնախնդրի ներկայացում Եվրոպական պառլամենտում: Բելգիայի «Նուարդ» մշակութային կազմակերպության մեծ աջակցությամբ:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի նկարահանում: 18 րոպե: Շանորհանդես Հայաստանի Ամերիկյան համալսարանի դահլիճում:
  • Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցում դասախոսություն: Թեմա` «Մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրները զինված ընդհարումների ժամանակ»:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:
  • «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում: Վարում էր Համլետ Մելքոնյանը:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայում:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Ժառանգ» ՀԿ-ում:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Երկիր և Մշակույթ» ՀԿ-ում:
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում:
  • Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար
  • Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ:
  • Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում
  • «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Կենաց տուն» ՀԿ-ում:
  • Դասախոսություն-քննարկում «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ:
  • Դասախոսություն-քննարկում «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ «ՀԵԿԱ» գրասենյակում:
  • Դասախոսություն-քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում. «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»:
  • http://jugha-jp.blogspot.com/ ճապոներենով բլոգի մեկնարկում:
  • «Ինչո՞ւ ենք հայերս Սուրբ Ծնունդը նշում հուվարի 6-ին» խորագրով դասախոսություն-քննարկում:

ՏԵՍԱԿԵՏ/ԲՈՂՈՔ

Թուրքական Elle ամսագրի հունվարյան համարի շապիկի նկարահանումներն իրականացվել են Անիի ավերակաների շրջակայքում, ընդ որում որոշ լուսանկարներ արվել են անմիջապես Անիի կաթողիկե մայր տաճարում: Սրբազան վայրի նմանատիպ անհարիր կիրառությունը ինքնին խնդրահարույց է՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից նմանատիպ քայլերի զարգացման միտումները:Փորձ իրականացնելով համատեղել եվրոպական եւ ասիական ինքնությունները՝ Թուրքիան կենտրոնացնում է իր շուրջ մի շարք խոշոր առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություների: Այն միաժամանակ փորձում է ներկայանալ սեփական մշակույթի այնպիսի ոչ ներկայացուցչական տարրերով, որոնք վերցվել են նախկին Օսմանյան կայսրության տարածքում ապրող խմբերի պատմական անցյալից:

Քեմալական ավանդույթները շարունակող հասարակարգում բավականին խորն են արմատավորվել մի շարք կարեւոր հայկական պատմա-մշակութային եւ հուշարձանային համալիրների հանրային ներկայացումներն ու դիտարկումները՝ որպես սեփական, ըստ այդմ՝ նաեւ համապատասխան համատեքստից դուրս:

Որպես նմանատիպ օրինակ կարելի է դիտարկել Արդահանին հարակից հատվածներից մեկում Քեմալի պատկերի որոնումը: Կրկնօրինակելով ԱՄՆ-ում տարածում գտած մոտեցումը, որ Մաուի կղզու լեռներից մեկի վրա ուղիղ կեսօրին կարելի է դիտել նախագահներից մեկի կիսադեմը, դեպքի տարածում են իրականացրել տեղային լեռներից մեկի վրա: Վերջին մի քանի տարիներին այստեղ հունիս 25-հուլիս 5 ժամանակահատվածում իրականացվում է Աթաթուրքին նվիրված միջոցառումների շարք[1]: Այստեղ են հավաքվում Թուրքիայի տարբեր մարզերից մարդիկ, ովքեր մասնակցում են այս պաշտամունքային միջոցառմանը՝ դիտարկելով տարածքը որպես վաղ թուրքական տարածաշրջան: Եւ այս ամենը այն պարագայում, երբ քաջ հայտնի է տարածքի հայկական լինելու հանգամանքը: Սակայն այդ փաստը երբեւէ չի ենթարկվում որեւէ քննարկման:

Եթե նախկինում դրանք հիմնականում սահմանափակվում էին պատմության տարածքային վերագրումներով, ապա այժմ պատկերը մի փոքր այլ է: Այստեղ խոսքը գնում է Անիի ավերակների շրջակայքում իրականացված ELLE Turkey ամսագրի լուսանկարների մասին: Լուսանկարներում մանեքենուհիները հանդիսանում են որպես որոշակի բրենդերի հագուստի ներկայացնողներ, իսկ Անիի ավերակները լուսանկարի համար ծառայում են որպես լոկ ետնաբեմ:

Սա բավականին մտահոգիչ փաստ է, քանի որ եթե Արդահանի պարագայում մենք ունենք պատմական անցյալի խեղաթյուրում, ապա այստեղ առավել կարեւոր՝ կրոնական ավանդույթի խեղաթյուրման մասին է խոսքը գնում: Անին, որը շատ հաճախ նաեւ անվանվում է «1000 ու մի եկեղեցիների» քաղաք, ունի շատ խորը պատմական արմատներ եւ մեծ նշանակություն ունեցող պատմամշակութային տարածք է:

Այսպիսով, թուրքական հերթական քայլով հիմնավորվում է, որ Թուրքիայում ոչ միայն անտեսվում է նախկինում այնտեղ բնակության գտած ազգերի եւ հատկապես հայերի հոգեւոր մշակույթի նյութական դրսեւորումների պատմական համատեքստն ու կարեւորությունը, այլեւ փորձ է արվում դրանցից զատել հատկապես «կրոնական կարեւորության» գործոնը:

Դրա վառ արտահայտում կարելի է դիտարկել ոչ միայն մանեքենուհիների նկարահանումները սրբավայրում, որը քրիստոնեական ավանդույթի ոտնահարում է, այլեւ այն հանգամանքը, որ Սեպտեմբերի 30-ին «Ազգայնական շարժում» կուսակցությունը թույլտվություն էր ստացել նամազ անել Անիիում:

«Ծիրանի» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Թուրքիայի կողմից անհարգալից մոտեցումը հայկական սրբավայրերին եւ դրանց կիրառումը կոմերցիոն նպատակներով:


[1]Miniaturizing Atatu¨rk: Privatization of state imagery and ideology in Turkey՚” Esra O¨ zyu¨ rek, American Ethnologist, Vol. 31, No. 3, pp. 374 – 391, ISSN 0094-0496. 2004 , American Anthropological Association