Saturday, November 21, 2009

ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

2009թ. հոկտեմբեր ամսին «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց գրաբարի մեկամսյա անվճար դասընթացներ: Մեր պատրաստած հրավեր-նամակին արձագանքնեցին ավելի քան 70 հոգի, և արդյունքում կազմվեց երկու խումբ: Խմբերից մեկին դասավանդում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Հ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ մյուսին` լեզվաբան-իրավաբան Թոմ Սամուելյանը:

Դասավանդման հատվածում կազմվեց հիմական կորիզը, և այդ կորիզից շատերը կարողացան հաջողությամբ ավարտել ծրագրված դասընթացը: Սկզբում նախատեսվում էր ողջ դասընթացը տեղավորել չորս դասի մեջ (յուրաքանչյուրը երկու ժամ), սակայն, ուսանողների հետ փոխադարձ համաձայնությամբ դասաժամերը ավելացվեցին և, փաստորեն, մեկամսյա դասընթացը դարձավ երկամսյա:

Ուրախությամբ արձանագրեցինք, որ մի շարք ուսանողներ կարողացան հնագույն հայկական ձեռագրից կարդալ և վերլուծել գրաբարյան տեքստեր: Այդ փաստը, իրապես, շատ ոգևորիչ էր թե կազմակերպիչների և թե ուսանողների համար:

Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հին ճեմարանի շենքում տեղի ունեցավ դասընթացի ավարտական վկայականների հանձման արարողությունը, որից հետո ուսանողները գնացին Սբ. Գայանեի վանք, որտեղ էլ միմյանց հրաժեշտ տվեցին:

հուսով ենք, որ այս ծրագիրը կլինի շարունակական և էլ ավելի արդյունավետ:


Տես ավելին` Facebook group: TSIRANI VIRTUAL CLUB


Thursday, November 12, 2009

Սիրելի հայրենակիցներ,

Հրավիրում ենք ձեզ հանդիպման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանի հետ:

Հանդիպման թեման է`


Աղանդները և նրանց գործունեությունը Հայաստանում

Հանդիպումը կկայանա


Ոսկե Միջին գրասենյակում

/նախկին Common Ground, հասցեն`

Տպագրիչների 9, դեղատան հարևանությամբ/

Նոյեմբերի 16-ին /երկուշաբթի/

Ժամը 18.30



Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը պատասխանելով club_patriot@yahoo.com հասցեին:


Նվարդ Չալիկյան

Հայրենասեր ակումբ

Monday, November 9, 2009

Ուրախությամբ հայտնում ենք, որ «ԾԻՐԱՆԻ» բլոգը վերսկսում է իր աշխատանքները:

Շուտով ավարտին է մոտենում Գրաբարի ուսուցման մեր երկու խմբերի դասընթացները: Ավարտից հետո մասնակիցներն իրենց վկայականները կստանան Սբ. Գայանե եկեղեցու բակում: Դասընթացները համարում ենք կայացած, քանզի մասնակիցներից շատերը պահանջում են, որպեսզի դասերը տեղափոխվեն գիտական հարթություն և շարունակվեն, իսկ հատկանշականն այն է, որ արդեն Հայր Գարեգին Համբարձումյանի խմբի սանները գրաբարայան տեքստը կարդում են հնագույն ձեռագրերից, ապա վերլուծում և թարգմանում: