Monday, March 7, 2011

SOS.TSIRANI.AM ԿԱՅՔԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

2011թ. մարտի 3-ին մամլո ասուլիսի շրջանակներում ներկայացվեց «sos.tsirani.am» կայքը: Վերջինիս հանդիսանում է «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի երկարատեւ աշխատանքների արդյունքը:

«Փրկե՛նք Հուշարձանները»/Sos Monuments նախագիծը «Ծիրանի» ՀԿ-ի նախաձեռնությունն է:Այն նպատակ ունի ի մի բերել հայկական հուշարձաններին վերաբերող տարաբնույթ հրատապ խնդիրներ եւ որպես վերջնարդյունք՝ այդ խնդիրներն ուղղել համապատասխան գերատեսչություններին ու դրանց լուծմանը շահագրգիռ այլ կառույցների եւ անհատների:

Յուրաքանչյուր անհատ կամ շահագրգիռ կառույց կարող է մասնակցություն ունենալ այս նախագծում հետեւյալ կերպ. եթե նկատում եք որեւէ հուշարձանի պահպաննությանն առնչվող խնդիր, լուսանկարեք եւ ուղարկեք մեզ կամ պարզապես տեղեկացրեք իրավիճակի մասին:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2011թ. մարտի 4-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն հյուրընկալվեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման հարցի շուրջ վերջին տարիններին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքները՝ հատուկ շեշտադրում իրականացնելով տեղեկատվական ոլորտի վրա, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում կանխել հուշարձանների քանդումը: Այս համատեքստում նաեւ ներկայացվեց «Փրկե՛նք հուշարձանները» նախաձեռնությունը: Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց այն հանգամանքին, որ լրագրողների դերը եւս շատ մեծ է նախաձեռնության առաջընթացի ապահովման գործընթացում: