
Thursday, September 23, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Monday, September 20, 2010
Saturday, September 18, 2010
Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ
2010թ. սեպտեմբերի 18-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն և «Արամարա» ընկերությունը համատեղ կազմակերպեցին «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում:
Դասախոսությունը վարեց Համլետ Մելքումյանը (ԵՊՀ Մշակութաբանության ամբիոն, ասպիրանտ: ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի աշխատակից): Ներկայացվեց Հայաստանում ժամանակակից հուշանվերային մշակույթում ազգային խորհրդանշանների վերստեղծման, օգտագործման, մասայականացման - շուկայականացման գործընթացները (ըստ երևանյան Վերնիսաժների հետազոտության):
Thursday, September 16, 2010
«ԳՐԱԲԱՐ - ԼԵԶՈՒ ՆԱԽՆԵԱՑ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԵԿԱ»-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Շնորհակալություն Վարուժան Գեղամյանին:
Wednesday, September 15, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
2010թ. սեպտեմբերի 14-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ նախաձեռնությամբ, «Արևելագետների ակումբի» և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳ-ի օժանդակությամբ ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
Հատուկ շնորհակալություն Վարուժան Գեղամյանին կազմակերպչական գործում մեծ աջակցության համար:
Sunday, August 15, 2010
Wednesday, August 11, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի շնորհանդէսը
2010թ. օգոստոսի 10 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ՀԱՀ Մանուկեան սրահում կազմակերպեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը չորս ամսուա քրտնաջան աշխատանքի արդիւնք է, որը նպատակ ունի երիտասարդութեան մէջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սէրը եւ դրանով ցոյց տալու, որ գրաբարը հիմքն է, ինչպէս արդի հայերենի այնպէս էլ մեր` հայերիս ողջ
լեզուամտածողութեան:
ֆիլմը չի քարոզում վերադարձ դեպի գրաբար, այլ կարեւորում է մեզանում դրա իմացութիւնը, քանզի, փաստ է, որ գրաբարը մեր մշակոյթի, ասել է թէ` մեր ինքնութեան կարեւորագոյն մի մասն է:
«Ծիրանի» հկ-ն արդեն մեկ տարի է, ինչ նախաձեռնել եւ իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ, որոնց արդիւնքում շուրջ 200 հայորդիներ հնարաւորութիւն են ստացել առնչուելու մեր նախնիների կողմից մեզ աւանդուած ոսկեղենիկ գրաբարին: ՀԿ-ի այս փորձը ցոյց տուեց, որ գրաբարի նկատմամբ հետաքրքրութիւնը շատ մեծ է, պարզապէս մեզանում պէտք է փոխել այն կարծրատիպը, թէ գրաբարը դժուար է ու անմատչելի: Ահա, մեծաւ մասամբ հենց այս նպատակով է, որ ՀԿ-ն իրականացրեց սոյն ֆիլմի պատրաստութիւնը:
Ֆիլմի ռեժիսոր և յեղինակ - Նարեկ Աշուղաթոյեան
Օպերատոր և մոնտաժող - Լեւոն Առաքելեան
Պրոդիւսեր - Լիլիա Պետրոսեան
Տեւողութիւնը` 18 րոպե
Լեզուն` Հայերեն
Միջոցառման վերջում ազգային-հոգեւոր երգորով ծաղկացրեց Արարատեան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, գլխաւորութեամբ տիկին Լիլիթ Գրիգորյանի:
Saturday, July 31, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Monday, July 12, 2010
ԳՐԱԲԱՐ/լեզու նախնեաց
Saturday, July 10, 2010
«ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ» ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
2010թ. մայիսի 14-28 «Ծիրանի» ՀԿ-ն նախաձեռնեց «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոցը: Այս դպրոցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակութային մի շարք խնդիրներին և դրանց համացանցային քարոզչության ներկա իրավիճակին: Դասընթացը բաժանված էր երկու խմբի` տեսական և գործնական: Գործնական մասը մասնակիցներին հնարավորություն ընձեռց հմտանալ ինքնուրույն բլոգ ստղծելու և աշխատեցնելու գործում:
Դպրոցում զեկույցներով հանդես եկան.
Նարեկ Աշուղաթոյան («ԾԻՐԱՆԻ» ՀԿ ):
Սամվել Մարտիրոսյան (Նորավանք Գ/Կ հիմնադրամ):
Կարեն Վրթանեսյան («ԺԱՌԱՆԳ» ՀԿ):
Թոմ Սամուելյան («Առակ 29» Բարեգործական հիմնադրամ):
Լիլիա Պետրոսյան («ԾԻՐԱՆԻ» ՀԿ):
Վահան Զաքարյան (lusamut.net):
Վահագն Վարդումյան
Արդյունքւոմ ստեղծվեցին հետևյալ բլոգերը, որոնք հիմնականում վերաբերում են Զուղայի կործանված գերեզմանատանը.
http://armartproject.blogspot.com/
http://culturalgenocide.blogspot.com/
http://culturalgenocide-julfa.blogspot.com/
http://jughaculturalgenocide.blogspot.com
http://khachkar-khachkar.blogspot.com/
Monday, June 14, 2010
ԱՄՓՈՓԵՑԻՆՔ ԳՐԱԲԱՐԻ ՅՈԹՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2010թ. ապրիլի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն վերսկսեց ԳՐԱԲԱՐԻ (հին հայերեն) յոթշաբաթյա դասընթացները: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մեր հնագույն լեզվի քերականական և ոճաբանական սկզբունքներին: Գրաբարի իմացությունն իրապես շատ կարևոր է, որովհետև մեր ազգային գրավոր ժառանգության զգալի մասը դեռ թարգմանված չէ, բացի դրանից, գրաբարի իմացությունը կօգնի ժամանակակից հայերենի ճիշտ կիրառմանը: մասնակիցների աննախադեպ քանակի պատճառով ձևավորվեց երկու խումբ: Առաջին խմբին դասավանդեց Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդին` լեզվաբան Թովմաս Սամուելյանը: Ծրագիրը ամփոփվեց հունիսի 13-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, ուր դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան վկայականներ:
Sunday, May 30, 2010
Saturday, May 29, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ ՀԵՏ

2010թ. մայիսի 29-ին «Ծիրանի» ՀԿ կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայտնի կանադացի բանաստեղծ Ալան Ուայթհորնի մասնակցությամբ:
Ալան Ուայթհորնը դասավանդում է Կանադայի թագավորական զինվորական քոլեջում: Նա բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դասախոսություններ կարդացել նույն թեմայով աշխարհի առաջատար համալսարաններում:
Նա հրապարակել է «Արդար պոեմներ» իր բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց ցեղասպանության խնդրի և դրա հաղթահարման, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների անձնական մշակութային արտացոլումն է:
Հանդիպման ժամանակ բանախոսը ներկայացրեց իր հեղինակած որոշ գրքեր ու նրանցում բարձրացվող խնդիրներ, ապա մեկնաբանեց իր անձնական դիտարկումները մեր այժմյան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
«ԾԻՐԱՆԻՆ» իր խորին շնորհակալությունն է հայտնում բանախոսին, ով մեծ սիրով համաձայնվեց ներկա լինել մեր ակումբում:
Thursday, May 27, 2010
Saturday, May 15, 2010
«Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» գարնանային դպրոց


Thursday, May 6, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. մայիսի 6-ին Գլաձորի համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպեց դասախոսություն-քննարկում հայոց մշակութային ցեղասպաության վերաբերյալ: Այն վարում էր Լիլիա Պետրոսյանը:
Լիլիա Պետրոսյանը ուսանողներին ներկայացրեց զեկույց, որում քննարկվում էր հայոց մշակութային ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Զեկույցում մանրամասն ներկայացվեց գոյություն ունեցող կոնվենցիաները և դրանց իրավական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության դեմ բարբարոսությունների կանխման գործում:
Լիլիա Պետրոսյանը «Ծիրանի» ՀԿ-ի շրջանակներում արդեն երկար ժամանակ է ինչ զբաղվում է այս խնդրով: Նա վերապատրաստվել է Զորյան ինստիտուտում (Կանադա) մասնագիտանալով` «ցեղասպանություն և մարդու իրավունքներ» ոլորտում և ներկայումս ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գլաձոր համալսարանի ղեկավարությանը, հանձին` Հասմիկ Վարդանյանի, ով ջանասիրաբար կազմակերպեց «Ծիրանիի» դասախոսությունը:
Tuesday, April 27, 2010
ՄԵՆՔ vs ՀԱՄԱՑԱՆՑ

Համացանցի ներկայությունը մեզանում մեծապես փոխում է զանազան մոտեցումներ: Փաստորեն, եթե առաջ գիտնականնեը պայքարում էին գրքեր, հոդվածներ հրատարակելով կամ պարզապես գիտաժողովներ հրավիրելով, ապա այժմ բացվել է նոր ճակատ, այն է` համացանցը: Համացանցում հայկական էլեմենտի ներկայությունը բավականին պասիվ է, չնայած որ մի խումբ մարդիկ արել են անհնարինը, որպեսզի այս ոլորտը ևս ետ չմնա: Այդուհանդերձ, սա մեկ մարդու խնդիր չէ, այլ ճիշտ համակարգելու դեպքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ այս գործում. հատկապես հայկական մշակույթի համացանցում ներկայացման գործում:
Ինչո՞ւ է սա կարևոր.
ա. որովհետև պետք է համացանցում ունենանք պատշաճ ներկայություն:
բ. որպեսզի թույլ չտանք, որ մեր թշնամինները, օգտագործելով մեր անունները, տարածեն մեր մասին ապատեղեկատվություն:
գ. որպեսզի հենց մեր հայկական լսարանի համար ստեղծենք հայերեն էլ. պաշարներ, որպեսզի գոնե տարրական նյութեր փնտրելիս ստիպված չլինենք գնալ այլ լեզուների ցանցեր:
Saturday, April 24, 2010

Tuesday, April 20, 2010
«ԾԻՐԱՆԻՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ...

Saturday, April 17, 2010
Thursday, April 15, 2010
ՆԿԱՏԵՑԻՆՔ...
Wednesday, April 14, 2010
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԴԱՍԵՐԸ...


Monday, April 12, 2010

Հարգելի բլոգերներ,
Հավանաբար ձեզանից շատերը տեղյակ են Զուղայում կաարված մշակութային ցեղասպանության մասին: Համացանցում ճիշտ ինտերնետ քաղաքականության բացակայության պատճառով այս իրողությունները չեն ներկայացվում, որպես մշակութային ցեղասպանություն, այն ինչ, այն մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:
Խնդրում ենք Ձեզ հարմար առիթի դեպքում անդրդառնալ այս խնդրին` շեշտադրելով դրա հենց մշակութային ցեղասպանություն լինելը:
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ
Saturday, April 10, 2010
ԱՄՓՈՓԵՑԻՆՔ 2009թ. «ԾԻՐԱՆԻԻ» ԾՐԱԳՐԵՐԸ

Վարպետաց դաս ազգային երաժշտության վերաբերյալ. թեմա` «հորովել և բլուլ». բանախոսներ` Անդրանիկ Մանուկյան «Սասուն» համույթ, Սերոբ սարկավագ Հովհաննիսյան և Նորայր Քարտաշյան:
Դասախոսություն - քննարկում մահմեդական հայերի վերաբերյալ. բանախոս` Կարեն Խանլարյան:
Դասախոսություն - քննարկում «վաղագույն պետական կազմավորումները հայկական լեռնաշխարհում» խորագրով. բանախոս` ՀՀ ԳԱԱ հնագիտ. և ազգագր. ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան:
«Արարատ. հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի բացօթյա ցուցադրություն Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:
Զուղայի կործանված գերեզմանատան վերաբերյալ բացօթյա ֆոտո ցուցահանդես Առագաստ սրճարանի հարակից այգում:
ՀԱՀ «Հայրենասեր» ակումբի հետ համատեղ դասախոսություն Կիլկիա նավի ուխտագնացության մասին. բանախոս` նավապետ Կարեն Բալայան:
Դասախոսություն - քննարկում Զուղայի գերեզմանատան որոշ լուսանկարների վերաբերյալ. բանախոս` Զավեն Սարգսյան:
«Ճանաչի՛ր քո հուշարձանները» կրթական ակցիա Ավանի տաճարի շրջակայքում:
Դասախոսություն - քննարկում «Ուրարտական հուշարձանների պահպանության խնդիրներ» խորագրով. բանախոս` Աշոտ Փիլիպոսյան:
Երիտասարդական այցելություն Շենգավիթի հնավայր: Բացօթյա դասախոսություն կարդաց պատմ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բադալյանը:
Գրաբարի յոթ շաբաթյա անվճար ուսուցում: Մասնակցում էին ավելի քան 60 ուսանող:
Friday, April 9, 2010
ՍԿՍՎԵՑ ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸ ...

Ապրիլի 9-ին մեկնարկեց «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ի նախաձեռնած գրաբարի անվճար դասընթացները: Մասնակիցների աննախադեպ քանակի պատճառով դասընթացները բաժանեցինք երկու խմբի: Առաջին խմբին դասավանդում է Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, իսկ երկրորդին` լեզվաբան Թոմ Սամուելյանը: Հուսով ենք, որ մասնակիցները կշարունակեն նույն եռանդով ներգրաված լինել գրաբարի ուսուցման ծրագրում մինչև դասընթացի ավարտը:
Wednesday, April 7, 2010
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն 2010թ. ապրիլի 7-ին Գլաձորի համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպեց Զուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ դասախոսություն-քննարկում: Այն վարում էր Ն. Աշուղաթոյանը: Դասախոսության սկզբում ցուցադրվեց Տիրան Կարապետյանի «Զուղա» ֆիլմը, ապա ներկայացվեց դատապարտման ուղղությամբ առ այսօր կատարված ողջ գործընթացը, իսկ վերջում ուսանողներին առաջարկվեց ակտիվորեն մասնակցել այս քարոզարշավին: Քննարկվեց բլոգեր ստեղծելու և դրանք վարելու խնդիրները և հեռանկարները:
Ի դեպ, «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գլաձոր համալսարանի ղեկավարությանը, հանձին` Հասմիկ Վարդանյանի, ով ջանասիրաբար կազմակերպեց «Ծիրանիի» դասախոսությունը:
Friday, April 2, 2010
ԱԿՑԻԱ «ՃԱՆԱՉԻ՛Ր ՔՈ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

2010թ ապրիլի 2-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «ՃԱՆԱՉԻ՛Ր ՔՈ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» ակցիան: Ակցիայի շրջանակներում Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակայքում բաժանավեցին թռուցիկներ, որը ներկայացնում էր Կաթողիկե Եկեղեցու հարավային պատին գտնվող մի արձանագրություն: Ակցիայի հիմնական նպատակն էր մեր համաքաղաքացիներին ծանոթացնել իրենց շատ մոտ կանգնած և շատերին անհայտ հուշարձանին:
Թռուցիկի տեքստը ամբողջական « ԻՍԿ ԳԻՏԵԻ՞Ք, որ Երևանի Սուրբ Կաթողիկե Եկեղեցու հարավային պատին գտնվում է Երևանի ամենահին գրավոր արձանագրությունը (1264թ.): Այն շատ հետաքրքիր և կարևոր արձանագրություն է և իր բնույթով համարվում է հնագույն իրավական հուշարձան: Արձանագրությունը պատմում է, թե ինչպես ոմն Սահմատին անունով մեկը հողով և ջրով գնեց Երևանը, ապա հայտարարում է, որ այն վերադարձի ենթակա չէ, քանզի դրա առուծախից անցել է մեկ տարի:»
Saturday, March 27, 2010
Քաղկեդոնականության խնդիրներ...

«ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն հետքրքրված է այն եկեղեցիների ճակատագրով, որոնք համարվում են հայկական, բայց իրեն քաղկեդոնական ոճի պատճառով դարձել են շահարկումների առարկա: Այդ եկեղեցիների շարքին է պատկանում Քոբայրի հայտնի եկեղեցին, ինչպես նաև Լոռու մարզում գտնվող բազում այլ եկեղեցիներ:
ՀԿ-ն շուտով պատրաստվում է հրավիրել դասախոսություն-քննարկում, որտեղ այս խնդիրը կքննարկվի հոգևոր-մշակութային տեսանկյունից:
Friday, March 26, 2010
Ինչու՞ է մեր քաղաքի որոշ հատվածներ շատ «գեշ»


Հավանաբար նկատած կլինեք, որ Երևանը իր քաղաքային գույներով էապես տարբերվում է Եվրոպական մի շարք քաղաքներից: Եթե ավելի խորապաես ուսումնասիրենք քաղաքային գույները, կտեսնենք, որ Երևանում գերակշռում են երեք հիմնական գույներ. վարդագույն, որ գալիս է դեռևս խորհրդային շրջանից, բաց դեղին, որը հիմնականում օգտագործվում է ժամանակակից շենքերում և, վերջապես, մոխրագույն, որն համարվում է մեր քաղաքի գերակշռող գույնը: Դրա հիմնական պատճառը մեր շատ սիրելի «ցեմենտ-բետոնն» է, որ շատերի կարծիքով համարվում է շինարարության վերջին շտրիխը:
Մեզանում պատ ներկելը շատ ընդունված չէ, և սա է այն հիմնական պատճառը, որ մեր քաղաքը նմանվում է մռայլ մի տարածության: Օրինակ` աշխարհի շատ քաղաքներում հաճելի գույներով շինություն ներկելը պարտադիր պայման է հենց քաղաքային իշխանությունների կողմից:
Առաջարկում ենք սկսել այս ավանդույթի ձևավորումը հենց մեր քաղաքում: Մի գուցէ մի բան փոխվի...
Ն. Աշուղաթոյան












