


Իրապես հպարտանալու է, երբ քո երկիր ժամանում են համաշխարհային մեծ համբավ ունեցող աստղեր: Վերջապես կենդանի կատարումներ լսելուց հետո հասկանում և համոզվում ես, թե ինչ է նշանակում լինել իրական աստղ:
Մայիսի 22-ին Համալիրի դահլիճը լեցուն էր հանդիսատեսով. բեմում հանրահայտ Jethro Tull ռոք խումբն էր:
Հավաքվել էին բազմաթիվ երիտասարդներ և ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր անհամբեր սպասում էին համերգի մեկնարկին: Այդ ընթացքում մի շատ տարօրինակ բան նկատեցինք. հավաքված երիտասարդությունը էապես տարբերվում էր մեր ամենօրյա տեսած շեմուշկա թքող, սև ու մութ դեմքերից:
Ուրախ ենք, որ դեռ Հայաստանում գոյություն ունի քիչ բայց բավականին կուռ երիտասարդություն, ով իր մտավոր կարողություններով կարող է օրինակ լինել կողքի շեմուշկա դեմքերի համար:

Ճարտարապետական փորձի շարունակականության և ժառանգորդության ժամանակակից օրինակ է Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը, որ արվել էր դեռ 1987-88 թթ. «Հայարտնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ:

Շինարարությունը սկսվել էր 1988թ., բայց երկրաշարժից հետո ընդհատվել էր, իսկ 2006-ին վերսկսվել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Նախատեսվող մասնաշենքն ավելի շատ ֆունցիոնալ, քան գեղագիտական խնդիրներ է լուծելու, չի դրվում ո´չ ճարտարապետական կոնտրաստի, ո´չ էլ նորարարության խնդիր: Մատենադարանի հետնամասում կառուցվող նոր մասնաշենքը, ըստ ճարտարապետ Արթուր Մեսչյանի, իր ծավալատարածական լուծումներով պետք է գլխավոր մասնաշենքի հետ համահունչ լինի: Հին մասնաշենքին ծավալով 4 անգամ գերազանցող նորը պետք է դիտվի որպես դրա «չեզոք շարունակություն»: Հարավային ճակատը միակ դիտվող ճակատն է և երևում է միայն ճարտարագիտական համալսարանի բակից: Մյուս ճակատները հպվում են խիստ ռելիեֆին և այդպիսով թեթևացնում կառույցի դիտվող ծավալը:
Իրար հերթագայող կամարաշարքերով ձևավորված հարավային ճակատի կոմպոզիցիայի հորիզոնականության մեջ միակ ուղղահայաց շեշտարդումը կենտրոնական մասում ճեմասրահների ծավալն է, որ տեսողական առումով բազմազանություն է մտցնում:


2009թ. մայիս 16-ին «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում նվիրված «թաքուն հայերին»: Թեմային վերաբերող բազմաթիվ մանրամասներ ներկայացրեց «Ծիրանի» ՀԿ-ի պատվավոր հյուր պրն. Կարեն Խանլարյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում է կրոնափոխ եղած հայերի տարատեսակները, առանձնահատկությունները և խնդիրները:
«Ծիրանին» իր խորին շնորհակալությունն է հայտնում պրն. Կ. Խանլարյանին հրավերը ընդունելու համար:
Ընկերներով քայլում էինք «Կասկադ» մշակութային համալիրի տարածքով և հանկարծ տարօրինակ հնչյուններ զարնվեցին մեր ականջներին: Դա հանրահայտ Սպիտակցի Հայկի երգերի հերթական ռաբիս շարանն էր: Պարզվում է, որ մոտակա բարձունքում տեղակայված է մի «քեֆչի» ռեստորան, որի երաժշտությունը մեղմ ասած պարտադրվում է շատերին, այն էլ` լայն շառավիղով:
Մենք մտահոգված ենք և անտարբեր չենք լինելու: Կասկադը եզակի հուշարձանային համալիրներից է, որին սազական է որակով երաժշտություն կամ պարզապես` լռություն:
Ն. Ա.

Մեկնարկեց 2009 Եվրատեսիլ երգի մրցույթը: Առաջիկա օրերին Ռուսաստանը ջանք ու եռանդ (եւ գումար) չի խնայի իր հարեւանների բերանը բաց թողնելու համար: Իսկ այդ ընթացքում մենք հայերով կհետեւենք, թե ինչպես են Ինգա եւ Անուշ Արշակյանները պարում ջան ջան:
Հենց նոր ավարտվեց Հայաստանի կիսաեզրափակիչ փուլի ելույթը. մի քանի դիտարկումներ` առաջին տպավորության վրա հիմնված:
Հիանալի ձայն. Քույրերի վոկալն անկրկնելի է: Չէի կարողանում տարբերել` ձայնագրությո՞ւն եմ լսում, թե կենդանի երաժշտություն: Կենդանի հնչյունով կատարումը նույնիսկ ավելի զորեղ ու հարուստ էր:
Մթագնած բեմ. Ավելի կենսառատ գույներ էի սպասում կատարման ժամանակ: Երաժշտության ու խոսքերի ջերմությունը չէր համապատասխան ճառագայթվող (կամ, ավելի ճիշտ չճառագայթվող) լույսերին: Մութ էր, մռայլ էր, եւ երգն ու քույրերը կորում էին այդ խավարի մեջ:
Հոգեհարազատ հագուստ. Քույրերի եւ պարուհիների զգեստերը հայկական էին եւ հոգեհարազատ: Ավելին, այնպես չէր, որ նեղ ազգային էր հագուստը, այլ տրված էր տարազի ժամանակակից լուծում, չափազանց գրավիչ: Ափսոս, որ այդ հայեցիությունը կորավ մթության մեջ:
Շպար. Ես շատ չեմ հասկանում կանացի շպարից, բայց ինչ-որ բան այն չէր...
Ամեն դեպքում, շատ հաջող մեկնարկ է տրվել: Մի փոքր ավելի տաք գույներ եւ ջերմացնող լուսավորում ու էֆֆեկտներ, համատարած աջակցություն եվրոպաբնակ հայության (եւ այլ ազգության ներկայացուցիչների) կողմից, կատարելագործված կատարում եզրափակչին եւ... գուցե 2010-ին հանդիպենք Երեւանում :):
Ստեփան Խզրթյան
«ՀԵՆՔ» ԵՆ




Հարգելի ընկերներ, «Ծիրանի» հկ-ն սիրով հրավիրում է Ձեզ ներկա լինելու «Թաքուն հայեր» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում խոսվելու է մահմեդական հայերի մշակութային առանձնահատկությունների և խնդիրների մասին:
Մեր հյուրն է լինելու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ Կարեն Խանլարյանը:
Միջոցառումը տեղի կունենա` ք. Երևան, Տպագրիչների 9 հասցեում,
մայիս16-ին, ժամը` 18:00:
Dear friends,
“TSIRANI” NGO invites you to take part in a presentation on “Hidden Armenians.” During the presentation our guest speaker, Karen Khanlaryan, will talk about the cultural characteristics and problems of Muslim Armenians.
Where: Tpagrichneri 9, Yerevan
When: 16 May, 6:00 p.m.

«Շարան Արհեստների կենտրոնը» և «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը մայիսի 17-ին ժամը 14:00 - 17:00, սիրով հրավիրում են Ձեզ Դիլիջան` Թանգարանների Միջազգային օրվան նվիրված բացօթյա տոնակատարություններին մասնակցելու համար:
Հասցե` Շարամբեյան փողոց 1, Դիլիջան
Երևանից ավտոբուսներով ուղևորվել ցանկացողներին խնդրում ենք մինչև մայիսի 15-ը զանգահարել «Արտ Բրիջ»` 58 12 84 հեռախոսահամարով:
When observing the web site (http://www.mct.gov.az/?/en/azerbaijan/2003/9) of the Ministry of Culture and Tourism of the Republic of Azerbaijan, we noticed misrepresentation of certain facts concerning the history of Armenia.
The article, which is about the history of Azerbaijan, says, “In 1836 Russia liquidated free Albanian church, subordinated it to Armenian Grigorian church and thus created a favorable condition to grigorianization and armenianization of the ancient population of Azerbaijan--the Christian Albans. Armenians started claims to our lands.” To rebut this statement, we will introduce an argument, which shows that the azeries’ misrepresentation policy has a political contest. Azeries’ stating the term “grigorianization” per se means that they recognize the fact that the Armenian Church has some relations with St. Gregory who in reality was the first Catholicos of all Armenians (302-325 AD). Many foreign researchers of armenology strongly claim that the religious mission of St. Gregory passed in the historical and current territory of Armenia. It means that Armenians are not newcomers. Armenians are ancient population living in the territory, which is called the homeland of all Armenians.
Thus, the actions of azeries have an aim to misrepresent the real facts of our history. Doing this, they create political grounds for their further territorial claims.




Ձախ կողմի նկարում պատկերված են ճարտարապետական տարբեր ոճերով կառուցված երկու երևանյան շենքեր: Մեր ուշադրությունը երկար ժամանակ այս տարօրինակ «կոնտրաստի» շուրջ է և փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ նորարարություն կա այս մոդեռն շենքի մեջ: Պատասխանը մեկն է` ոչ մի: Այս նկարի օրինակով կարող ենք պատկերացնել մեր Երևանի ճարտարապետական համահունչության ընդհանուր պատկերը, որը շատ հուսադրող չէ…
Մենք դեմ չենք ճարտարապետական նորամուծություններին, սակայն այն պիտի իրենից ներկայացնի գոնե ինչ որ արժեք, ինչպես օրինակ Փարիզի Պոմպիդուի կենտրոնի շենքը, որը շատ տարօրինակ և գեղեցիկ համադրությամբ կառուցված է մոդեռն եղանակով, սակայն գտնվում է դասական ճարտարապետական միջավայրում:

Այս պլակատային պատկերն արվեստի դաշտում հայտնվելու հավակնություն չունի: Թեև այն խոսում է ողբերգության մասին, մասնավորապես` 1915 թ. տեղի ունեցած հայոց եղեռնի, բայց խոսում է կիչի` զանգվածային մշակույթի լեզվով, ընդ որում` դրա ամենացածրորակ տեսակով: Այս ցածրորակ կիչն ունի մտածված հանգրվան, որը վերջին ժամանակներում Հայաստանում խիստ տարածված ռուսական odnoklassniki.ru ինտերնետային կայքն է, որն այնքանով է հանրային ոլորտ, որքանով կայքի շրջանակներում համադասարանցիների և պարզապես ծանոթների որոնումը ընդհանուր նպատակ է հանրային որոշակի ոլորտի կայացման համար: Վերոհիշյալ կայքում համազգային ողբին հղող user-ների պատկերները չափից ավելի պաթետիկ են` վառվող մոմերով ուղեկցվող ողբերգական արտահայտություններ ու կոչեր, որբ երեխաների, գանգերի ու կմախքների պատկերներ և այլն: Կայքի այցելուների շրջանակում ծավալվում է որոշակի ներքին մրցակցություն ողբի պատկերների միջև, որոնք հավակնում են մեկը մյուսից պատկերավոր ներկայացնել հայոց եղեռնի «եզակիությունը» և ողբերգականությունը: Այսպես, համահարթեցման սկզբունքով կողք կողքի հայտնվում են բարձր մշակույթին վերագրվող գործերը (Արշիլ Գորկու հայտնի դիմանկարը մոր հետ, Պ. Սևակի «Անլռելի զանգակատան» խանջյանական պատկերազարդումները) և կայքի շարքային այցելուների` իրենց անվան և ազգանվան վերևում տեղադրված պլակատային պատկերները:
Ս.Շեկոյան