Sunday, May 10, 2009

Tsirani invites you...

Հարգելի ընկերներ, «Ծիրանի» հկ-ն սիրով հրավիրում է Ձեզ ներկա լինելու «Թաքուն հայեր» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում խոսվելու է մահմեդական հայերի մշակութային առանձնահատկությունների և խնդիրների մասին:

Մեր հյուրն է լինելու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ Կարեն Խանլարյանը:

 

Միջոցառումը տեղի կունենա` ք. Երևան, Տպագրիչների 9 հասցեում,

մայիս16-ին, ժամը` 18:00:


Dear friends,

“TSIRANI” NGO invites you to take part in a presentation on “Hidden Armenians.” During the presentation our guest speaker, Karen Khanlaryan, will talk about the cultural characteristics and problems of Muslim Armenians. 

Where: Tpagrichneri 9, Yerevan

When: 16 May, 6:00 p.m.

Հրավեր


«Շարան Արհեստների կենտրոնը» և «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը մայիսի 17-ին ժամը 14:00 - 17:00, սիրով հրավիրում են Ձեզ Դիլիջան` Թանգարանների Միջազգային օրվան նվիրված բացօթյա տոնակատարություններին մասնակցելու համար:


Հասցե` Շարամբեյան փողոց 1, Դիլիջան


Երևանից ավտոբուսներով ուղևորվել ցանկացողներին խնդրում ենք մինչև մայիսի 15-ը զանգահարել «Արտ Բրիջ»` 58 12 84 հեռախոսահամարով:

Saturday, May 9, 2009

Հաղթական Մայիս…


Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անսակարկ իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ` մարտ-ապրիլ ամիսներին:
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածքի բարդույթը:
Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը:

Friday, May 8, 2009

Տարօրինակ երևույթներ...





Մեկ-Մեկ Երևանում հանդիպում ենք շատ տարօրինակ երևույթների...

Դրանք դրական երևույթներ են...

Tsirani is observing...

When observing the web site (http://www.mct.gov.az/?/en/azerbaijan/2003/9) of the Ministry of Culture and Tourism of the Republic of Azerbaijan, we noticed  misrepresentation of certain facts concerning the history of Armenia.

The article, which is about the history of Azerbaijan, says, “In 1836 Russia liquidated free Albanian church, subordinated it to Armenian Grigorian church and thus created a favorable condition to grigorianization and armenianization of the ancient population of Azerbaijan--the Christian Albans. Armenians started claims to our lands.” To rebut this statement, we will introduce an argument, which shows that the azeries’ misrepresentation policy has a political contest. Azeries’ stating the term “grigorianization” per se means that they recognize the fact that the Armenian Church has some relations with St. Gregory who in reality was the first Catholicos of all Armenians (302-325 AD). Many foreign researchers of  armenology strongly claim that the religious mission of St. Gregory passed in the  historical and current territory of Armenia. It means that Armenians are not newcomers. Armenians are ancient population living in the territory, which is called the homeland of all Armenians.

Thus, the actions of azeries have an aim to misrepresent the real facts of our history. Doing this,  they create political grounds for their further territorial claims.  

Thursday, May 7, 2009

Հանգիստ թողե՛՛ք մեր մեծերին...

Ցավով արձանագրում ենք, որ մեր ազգի մեծերը գնալով դառնում են հումորի շահարկամ համար ակտուալ թեմաներ: Երեկ Շանթ ՀԸ-ի եթերով հեռարձակվող 32 Ատամ ակումբի հումորներից մեկը նվիրված էր հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանին և մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին: Ցավում ենք, որ հումորի թեմայի սպառման պարագայում, հիշատակվում են մեր մեծերը:

Հարգելինե՛ր, խնդրում ենք հանգիստ թողնել մեր ինքնությանը առնչվող մարդկանց և երևույթներին, քանզի նման հումորներից հետո դպրոցական երեխային դժվար է դառնում բացատրել նման մարդկանց մեծության խորհուրդը:

«Ծիրանին» նկատել է ճարտարապետական «կոնտրաստի» ադաթ Երևան քաղաքում...


Ձախ կողմի նկարում պատկերված են  ճարտարապետական տարբեր ոճերով կառուցված երկու երևանյան շենքեր: Մեր ուշադրությունը երկար ժամանակ այս տարօրինակ «կոնտրաստի» շուրջ է և փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ նորարարություն կա այս մոդեռն շենքի մեջ: Պատասխանը մեկն է` ոչ մի: Այս նկարի օրինակով կարող ենք պատկերացնել մեր Երևանի ճարտարապետական համահունչության ընդհանուր պատկերը, որը շատ հուսադրող չէ…

Մենք դեմ չենք ճարտարապետական նորամուծություններին, սակայն այն պիտի իրենից ներկայացնի գոնե ինչ որ արժեք, ինչպես օրինակ Փարիզի Պոմպիդուի կենտրոնի շենքը, որը շատ տարօրինակ և գեղեցիկ համադրությամբ կառուցված է մոդեռն եղանակով, սակայն գտնվում է դասական ճարտարապետական միջավայրում:

“Tsirani” informs about an interesting statue located in the city Yerevan...

Dear all, do you know that in Yerevan, especially in “Poplavok” park you can see a unique archeological statute of “grand fish”? The statute belongs to the 2nd millennium BC.

Go and see...


Examine very carefully, it is really very interesting...

Tuesday, May 5, 2009

Ողբ և կիչ

Այս պլակատային պատկերն արվեստի դաշտում հայտնվելու  հավակնություն չունի: Թեև այն խոսում է ողբերգության մասին, մասնավորապես` 1915 թ. տեղի ունեցած հայոց եղեռնի, բայց խոսում է   կիչի` զանգվածային մշակույթի լեզվով, ընդ որում` դրա ամենացածրորակ տեսակով: Այս ցածրորակ կիչն ունի մտածված հանգրվան, որը վերջին ժամանակներում Հայաստանում խիստ տարածված ռուսական odnoklassniki.ru ինտերնետային    կայքն է, որն այնքանով է հանրային ոլորտ, որքանով կայքի շրջանակներում համադասարանցիների և պարզապես ծանոթների որոնումը ընդհանուր նպատակ  է հանրային որոշակի  ոլորտի կայացման համար: Վերոհիշյալ կայքում համազգային ողբին հղող user-ների պատկերները չափից ավելի պաթետիկ են` վառվող մոմերով ուղեկցվող ողբերգական արտահայտություններ ու կոչեր, որբ երեխաների, գանգերի ու կմախքների պատկերներ և այլն: Կայքի այցելուների  շրջանակում ծավալվում է որոշակի ներքին մրցակցություն ողբի պատկերների միջև, որոնք հավակնում են մեկը մյուսից պատկերավոր ներկայացնել հայոց եղեռնի «եզակիությունը» և ողբերգականությունը: Այսպես, համահարթեցման սկզբունքով կողք կողքի հայտնվում են բարձր մշակույթին վերագրվող գործերը (Արշիլ Գորկու հայտնի դիմանկարը մոր հետ, Պ. Սևակի «Անլռելի զանգակատան»  խանջյանական պատկերազարդումները) և կայքի շարքային այցելուների` իրենց անվան և ազգանվան վերևում տեղադրված պլակատային պատկերները:

Ս.Շեկոյան

 Տես` http://prm.am/index.php?option=com_content&view=article&id=291:2009-03-27-12-17-45&catid=52:2009-02-16-15-34-10&Itemid=279

Led Zeppelin Երևանի փողոցներում...


Ուրախ ենք, որ մեր քաղաքամայր Երևանում կարող ենք մեկ-մեկ հանդիպել զարմանալի երևույթների: Շատ պատահականորեն նկատեցինք, որ բավականին պատրաստված մի երաժիշտ Հյուսիսային պողոտայում նվագում է Led Zeppelin-ի հայտնի գործերից: 

Ինչքան շատ նման երևույթներ, այնքան ավելի կոլորիտային քաղաք...

Monday, May 4, 2009

«Ծիրանին» նկատում է...



Մեզ անչափ հետաքրքիր է, թե ով է ընտրել մշակութային կոլորիտ ձևավորող այս այգու լուսասյունների "ճաշակով" կապույտ գույնը: 
Չի կարելի ամեն բանվորի թողնել, որ միջամտի մեր քաղաքի մշակութային միջավայրերի ձևավորման աշխատանքներին....

Ախր Պուշկինը մեծ գրող ա, է՜...


Գիտեք չէ՞,թե այս մարդը ինչ է ասել հայերիս մասին: 

Խնդրեմ կարդացե՛ք.


"Поди ты прочь — ты мне не сын, 

Ты не чеченец — ты старуха, 

Ты трус, ты раб, ты армянин! 

Будь проклят мной! поди — чтоб слуха 

Никто о робком не имел..."


                        А.С.Пушкин

Saturday, May 2, 2009

Ու՞ր են մեր բակի...

Այս կիսավեր կառույցները, որոնք այսօր այլևս չկան, հին Երևանի եզակի մնացորդներն էին: «Ծիրանին» հայտարարում  է, որ ճարտարապետական այս ոճը Երևանում գրեթե ոչնչացված է, այն դեպքում, երբ Հայաստանը շնորհիվ այս մնացորդների կարող էր դառնալ տուրիզմի համար հետաքրիքր երկիր, օրինակ` Երևանը առանձնանար իր յուրօրինակ կովկասյան ոճով, ինչպես Թբիլիսին, բայց ավա՜ղ...

Ապաշխարհություն...

2009թ. Մայիսի 2-ի դրությամբ 29765 թուրք մտավորականներ ստորագրել և ապաշխարհել են հետևյալ գրության ներքո.

My conscience does not accept the insensitivity showed to and the denial of the Great Catastrophe that the Ottoman Armenians were subjected to in 1915. I reject this injustice and for my share, I empathize with the feelings and pain of my Armenian brothers and sisters. I apologize to them.


Տես ավելին`  http://www.ozurdiliyoruz.com/ 

Friday, May 1, 2009

Պահենք` մարդ չտեսնի...



«Խեղճ» Ալ. Թամանյանը գծեց-գծագրեց, որ այսօր օպերայի և բալետի ազգային ճարտարապետության գլուխգործոց այս շենքի գեղեցկությունը փակվի մի քանի «քոսոտ զոնտիկներով»: 

Վատ չի, վատ չի...

Thursday, April 30, 2009

Հայոց «շուշաբանդ» հոգեբանություն..


1918թ. այս պատշգամբից կարդացվեց Հայաստանի հանրապետության անկախության ավետիսը: Հետագայում այս շենքը ծառայեց որպես առաջին հանրապետության կառավարության նստավայր: Այսօր նրա տանիքին անհասկանալի շինություն է ավելացել: 

Մի պահ մտածեցինք, գոնե լավա, որ «բալկոնը շուշաբանդ» չեն արել:

Սա Երևանում է...



Այս նկարում երևում է Երևանի հայտնի մզկիթի մինարեթի մի հատվածը: Գոյություն ունի մի հետաքրքիր տեսակետ, որ մինարեթի ներքևի հատվածը, որը հստակ երևում է լուսանկարում, եղել է քրիստոնեական կառույց...  

Մեզ այն հիշեցնում է առանց գմբեթ մատուռ...

Հերթական հետք մեր նախնիներից...




«Ծիրանին» այս ազգային մասունքը նկատել է Վան քաղաքի թանգարանի բակում: Վանի ներկայիս բնակիչներից շատերը կարծում են, որ այս և այլ բեկորներ իրենց նախնիների թողած անմոռաց հետքերն են, սակայն չգիտես թե ինչու` լեզուն անհասկանալի է...

Tuesday, April 28, 2009

Գիտեք, որ...


Շատ ուրախալի փաստ է, որ Հայաստանում մարդիկ կարող են տեսնել աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալլի նկարչությունից գոնե մի ցուցանմուշ: Այն ցուցադրվում է ազգային պատկերասրահի ռուսական արվեստի բաժնում: 

Այցելե՛ք...

Ճաշակ եմ ասել, հա...


Օպերայի շրջակայքի գովադային ցուցանակ! 
Կարգին ճաշակ ենք զարգացնում և կարգին ներկայանում մեր ազգային «առանձնահատկությամբ»

Անհրաժեշտ է ուշադրություն


«Ծիրանին» հորդորում է բոլոր մտահոգ մարդկանց և կազմակերպություններին: Վտանգված է հայ մշակույթի լավագույն նմուշ` Խծկոնքի վանքի Սբ. Սարգիս եկեղեցին: Անհրաժեշտ է հրատապ նախաձեռնություններ եղեղեցին փրկելու համար: Կոթողը այժմ գտնվում է Անի քաղաքից մի քանի կմ. հեռավորության վրա: 
Հետամուտ լինենք... 

Monday, April 27, 2009

Աղավաղում ենք մեր հասարակության ճաշակը...

Երևան մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված են զանազան գովազդային ցուցանակներ, որոնք խոսում են տարբեր թեմանների շուրջ: Ցուցանակների առավել խիտ շարվածք է նկատվում օպերայի բակի շրջանում: Սովորույթ էր, որ այդ շրջանում տեղադրված ցուցանակները պիտի գովազդեն մշակութային միջոցառումներ: Դրանք հիմնականում ներառում էին թատրոնները, համերգասրահները, ցուցահանդեսները և այլն: Սակայն, այսօր իրավիճակը այլ է: Այդ տարածքով քայլելիս տեսնում ենք տարօրինակ մարդկանց և երևույթների բազում գովազդներ: Թվում է, թե սա խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ սա լավագույն ճանապարհներից է հասարակության մեջ կարծիք ձևավորելու համար: 

Եվ այսպես, սրա արդյունքում հասարակության ճաշակը սկսում են ձևավորել անճաշակ և հիմնականում միջավայրին ոչ հարիր աֆիշները, որի հետևանքը դեռ զգալու ենք: Սրանով վտանգում ենք մեր մշակութային անվտանգությունը... 

Մենք ուշադիր ենք...մի աղավաղեք մեր հասարակության ճաշակը...

«ԾԻՐԱՆԻԻ» Բարեկամ Նկարիչ Էմին Ահարոնյանը

























Պատիվ ունենք ներկայացնելու «Ծիրանիի» լավ բարեկամ ֆրանսահայ նկարիչ Էմին Ահարոնյանին, ով իր տարօրինակ նկարչական ոճով կարողացել է զարմացնել շատերին: Հուսով ենք, որ Էմին Ահարոնյանի արվեստը ուղղված կլինի հայ մշակույթի զարգացմանը և տարածմանը: Վստահ ենք, որ նրա նկարները մի օր կզարդարեն հայրենիքի կերպարվեստի սրահները, իսկ տաղանդը կփոխանցվի հայ երիտասարդ արվեստագետներին:


Տե՛ս ավելին` http://emine-aharonyan.blogspot.com

Sunday, April 26, 2009

Երևանի Սբ. Կաթողիկե եկեղեցու քանդակ. 1937թ. և 2009թ.

ՈՂՋՈՒՆԵԼԻ Է...

«Ծիրանին» ողջունում է «Մեղեդի» սրճարանի նախաձեռնությունը: Սրճարանի մուտքը պատշաճորեն զարդարված է մեր ազգային Եռագույնով: 
Մենք կցանկանային նման օրինակ հայրենասեր նախաձեռնություններ տեսնել մեր հարազատ քաղաքի այլ մարդաշատ վայրերում:

Saturday, April 25, 2009

"Թքում ենք արևածաղիկ..."

Հայոց մեծ Եղեռնի հուշահամալիրը զբոսանքի տեղ չէ: Ցավով ենք արձանագրում, որ ապրիլի 24-ին հուշահամալիր բարձրացող բազմաթիվ երիտասարդների դեմքին նկատում էինք տգետ ժպիտներ և միջավայրին անհամահունչ շարժումներ: Գոնե համազգային նշանակություն ունեցող այդ օրը յուրաքանչյուր հայ պարտավոր է սրբությամբ պահել և հարգել անմեղ զոհերի անմար հիշատակը: Ի՞նչ է նշանակում բարձրանալ ծիծեռնակաբերդի հուշահամալաիր և ողջ ճանապարհը թքել արևածաղիկ կամ ծամել բամբակ ու նմանատիպ այլ բաներ: Սրանք երևույթներ են, որոնք քայքայում են մեզ հենց մեր ներսից: 

«Ծիրանին» մտահոգ է..., դեռ անելու շատ բան կա...

Thursday, April 23, 2009

«ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ


ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է.

Հասարակությանը մոտցնել մշակույթին
  • ազգային և համաշխարհային մշակութային արժեքների ճանաչում
  • կրում
  • փոխանցում
Սերունդների մշակութային կամրջում

  • երիտասարդների և ավագ սերնդի մերձեցում 
  • դասի քաղում
  • սերունդների համգործակցում

ՃԱՆԱՉԵՆՔ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ծիրանի»  ՀԿ-ն այս տարվա ապրիլի 30-ից սկսում է իրագործել «Դասական ուղղագրության ճանաչում» ծրագիրը: Այն նախատեսում է դպրոցական և ուսանողական շրջանակներում ուսուցանել դասական ուղղագրություն:
Այսօր մեր իրականության մեջ առկա է երկու ուղղագրություն, որոնցից ավանդականը գրեթե անծանոթ է մեր հասարակության լայն շրջանակներին: Ազատ ու անկախ Հայաստանում, երբ մեր ավանդությունն իմանալու արգելք այլևս չկա, լավ կլիներ, որպեսզի ճանաչենք և գնահատենք մեր ժառանգությունը:
Լեզվական առումով ավանդական ուղղագրության իմացությունը մի յուրատեսակ կամրջի դեր կարող է կատարել մեր և սփյուռքահայության մերձեցման գործում:
Ծրագրին աջակցելու կապակցությամբ մեր շնորհակալություններն ենք հայտնում «Առակ 29» բարեգործական հիմնադրամին:

Wednesday, April 22, 2009

Քե՛զի հայ ժողովուրդ...

Այրունաքամ և սպառած, սովահար  և կես առ կես կոտորակված, ինկած ես կորստական Ճամփու մը վրա, իզուր կը սպասես ողորմած Սամարացիի մը, որ գա, քեզ վերցնե արյունալից վերքերդ լվա ու կապե:

ԻԶՈՒՐ ՄԻ ՍՊԱՍԵՐ, քու դարավոր հարևանդ դեռ հագեցած չէ քու արդար ու անմեղ արյունեդ, և եթե կրնա, հետամուտ է կոտորելու մինչև վերջին քու որբ զավակդ:


Գրիգորիս ծ. վարդապետ Պալաքյան, 1922թ.

Tuesday, April 21, 2009

ՀԻՄՆԸ ՄԵՐ ՀՈԳԻՆ Է....


«Ծիրանի» ՀԿ-ն  և «ՀԵՆՔ» հն-ն համատեղ նախաձեռնել են «հիմնը մեր հոգին է» դպրոցական ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում  հիմնի տարածումը, որպեսզի ամեն առավոտ հայ երիտասարդ աշակերտը դպրոց մտնելիս լսի Հայաստանի հանրապետության հիմնը: Հավատացած ենք, որ այն մեծապես կնպաստի երիտասարդ հայի հայրենասիրական ոգով դաստիարակությանը: Շնորհակալ ենք Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությանը` մեր խնդրանքին աջակցելու կապակցությամբ:

Saturday, April 18, 2009

Սուրբ Թարգմանչած տոնը լոկ եկեղեցական տոն չէ...

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:

 Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը, որի մտածումները կիսում են Սահակ Պարթև կաթողիկոսը և Վռամ Շապուհ Արշակունի կաթողիկոսը: Ս. Մաշտոցը իր աշակերտների հետ , գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Աստված լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»): Սկսվում բուռն թարգմանական շրջան, առաջինը թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից:

Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը:

Շնորհիվ հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունների, կորստից փրկվեցին բազմաթիվ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների այնպիսի աշխատություններ, որոնց բնագրերը չեն պահպանվել իրենց լեզուներով և միայն հայերեն թարգմանություններով են հասել մեզ:

Մաշտոցյան սխրանքի շնորհիվ հայ ազգը փրկվեց գլոբալացման այն մեծ վտանգից, որ սպառնում էր նրան այն ժամանակ:

            Այս տարի Սուրբ Սահակի և Մեսրոպի տոնը նշվում է հուլիսի 2 –ին, իսկ ընդհանուր թարգմանիչների տոնը` հոկտեմբեր 11 –ին:

«ԾԻՐԱՆԻՆ» ՄՏԱՀՈԳ Է...

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Հայաստանի հանրապետությունը այս կազմակերպության անդամ է և ենթադրվում է, որ մշակութային արժեքների պահպանության առումով Հայաստանը ձգտում է առավելագույնին, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգային կոթողներին: Սակայն, արի ու տես, որ իրական պատկերը այլ է: Եթե համեմատում ենք կովկասյան երեք հանրապետությունների հուշարձանների պահպանության ուղղությամբ կատարվող քայլերը, արդյունքները էապես տարբերվում են: Խնդիրը ավելի հստակ պարզաբանելու համար դիտարկենք ընդհամենը քաղաքային հուշարձան-շինությունները, որոնք շատ հաջողությամբ և ջանասիրությամբ ոչնչացվեցին: Հասկանալի է, որ բիզնեսը թելադրող հանգաման է, սակայն, երբ խոսքը վերաբերում է մեր ինքնությանը, կարծում ենք, որ զիջումները պարտադիր պիտի լինեին:

Համեմատականի համար ուշադրություն դարձնենք Թբիլիսի մայրաքաղաքի հուշարձանային պատկերին: Մեր հարևանները ամեն բան պահպանել են, իսկ այժմ նոր ներդրումների շնորհիվ Թիֆլիսը վերափոխվում է հեքիաթային մի քաղաքի: 

Սրանից հետևում է մի տարօրինակ հարց, եթե հայ ժողովուրդը մշակութասեր է, իսկ ու՞ր է նրա մշակութային հին քաղաքը:

Friday, April 17, 2009

ԱՄՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՄՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՆԵՇ

Ինչպե՞ս կարել է օգտագործել մշակույթը ազգային անվտանգությունը արդյունավետ դարձնելու համար:

Հարցադրումը շատ ապշեցնող չէ, քանզի այն արդեն լայնորեն գործադրվող մեթոդ է այլ ազգերի և պետություններ մեջ: Մեզ նման փոքր ազգերը սովորաբար ունենում են ինքնության պահպանման խնդիրներ, որը, մեծապես, կապված է ազգի անվտանգության հետ: Նմանատիպ խնդիրներից ազատվելու կամ նվազագույնի հասցնելու համար, շատ դեպքերում պետական ռազմավարական ծրագրերը ընտրում են պահպանողական մեթոդը. այսինքն` աջակցում են ազգային մշակույթի ավելի ազգայանականացմանը: Ներկա աշխարհի բազում գործոններ կամա թե ակամա խալխլում են մշակութային պատնեշները և այն առավել արդյունավետ է լինում «տարօրինակ» հոգեբանություն ունեցող ազգերի մոտ:  Իր մշակութային անվտանգության պատնեշները ամրացնելու համար հայ ազգը ունի ոչ նպաստավոր վարքագծեր, որոնց հետ ռազմավարություն կազմողները ստիպված են հաշվի նստել: Խոսքը վերաբերում է օտարամոլությանը, անտարբերությանը և շատ դեպքերում անգրագիտությանը: 

Առաջ քաշված հարցին պատասխանելու համար ստեղծենեք մի ուտոպիկ պատկեր, որից եզրակացություն անելը բավականին արդյունավետ կլինի: Պատկերացնենք Հայաստան, որտեղ տեղ չունի ռաբիզ էժանագին ոճը, երիտասարդների  շրջանակներում հայրենիքի ճանաչողությունը բարձր աստիճանի վրա է և մշակութային այս երկու հիմքի վրա ստեղծվել են ամուր կամուրջներ հայրենիքի և սփյուռքի երիտասարդների միջև, իսկ մյուս կողմից մշակույթի «էլիտար գործիչները» մի կողմ դնելով իրենց ֆինանսական անհեռատես ամբիցիաները` կանգնած են երիտասարդների կողքին և փորձում են  մշակութային ավանդական դպրոցների պահպանության հիմնահարցեր լուծել: Ահա, այս իրավիճակում իրար սերտ կապակցված շատ սոցիալ խնդիրներ կսկսեն զարգանալ, իսկ ինքնության պահպանման հետ կապված անվտանգության խնդիրների լուծումները կդառնան ավելի իրատեսական:

...փաստորեն խնդիրները բարդ են, բայց լուծելի, միայն անհրաժեշտ է հայ մտավորակնների համընդհանուր կամք... ուստի կարևոր է`


  • ազգային մշակութային համընդհանուր ճաշակի զարգացում
  • հայրենիքի մասին նվազագույն գիտելիքների ուսուցում
  • ավագ սերունդ - երիտասարդ փոխըմբռնում և մերձեցում

Monday, March 23, 2009

«ԾԻՐԱՆԻՆ» քարոզում է ազգային երաժշտություն...

Մարտի 21-ին «Ծիրանի» հկ-ն կազմակերպել էր միջոցառում` նվիրված Ազգային երաժշտությանը` մասնավորապես հայոց հորովելներին և ազգային նվագարաններից Բլուլին: Հանդիպումը բացվեց բանախոսությամբ, «Ծիրանի» հկ-ի անդամ Սերոբ սրկ. Հովհաննիսյանը ներկայացրեց հորովելների ներկայությունը հայոց մեջ, նրանց պատմական զարգացումը, ծեսի խորհուրդն ու կիրառությունը: Այնուհետև «վարպետի դաս» անցկացրեց հայտնի սրնգահար Նորայր Քարտաշյանը: Խոսելով Բլուլի մասին` նա ներկայացրեց գործիքի ծագումը, զարգացումը, հնչեց գեղեցիկ հովվական երաժշտություն, այնուհետև ներկաներն իրենց հարցերն ուղղեցին վարպետին:

Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Անդրանիկ սրկ. Մանուկյանն ու Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի առաջին կուրսի ասպիրանտ Գարեգին Առաքելյանը:

Երեկոն անցավ բարձր մթնոլորտում, որի համար «Ծիրանին» իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր աջակիցներին ու մասնակիցներին: