
Tuesday, May 5, 2009
Led Zeppelin Երևանի փողոցներում...

Monday, May 4, 2009
«Ծիրանին» նկատում է...
Ախր Պուշկինը մեծ գրող ա, է՜...
Saturday, May 2, 2009
Ու՞ր են մեր բակի...
Այս կիսավեր կառույցները, որոնք այսօր այլևս չկան, հին Երևանի եզակի մնացորդներն էին: «Ծիրանին» հայտարարում է, որ ճարտարապետական այս ոճը Երևանում գրեթե ոչնչացված է, այն դեպքում, երբ Հայաստանը շնորհիվ այս մնացորդների կարող էր դառնալ տուրիզմի համար հետաքրիքր երկիր, օրինակ` Երևանը առանձնանար իր յուրօրինակ կովկասյան ոճով, ինչպես Թբիլիսին, բայց ավա՜ղ...
Ապաշխարհություն...
My conscience does not accept the insensitivity showed to and the denial of the Great Catastrophe that the Ottoman Armenians were subjected to in 1915. I reject this injustice and for my share, I empathize with the feelings and pain of my Armenian brothers and sisters. I apologize to them.
Տես ավելին` http://www.ozurdiliyoruz.com/
Friday, May 1, 2009
Պահենք` մարդ չտեսնի...
Thursday, April 30, 2009
Հայոց «շուշաբանդ» հոգեբանություն..
Սա Երևանում է...
Հերթական հետք մեր նախնիներից...
Tuesday, April 28, 2009
Գիտեք, որ...
Ճաշակ եմ ասել, հա...
Անհրաժեշտ է ուշադրություն
Monday, April 27, 2009
Աղավաղում ենք մեր հասարակության ճաշակը...
.jpg)
Երևան մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված են զանազան գովազդային ցուցանակներ, որոնք խոսում են տարբեր թեմանների շուրջ: Ցուցանակների առավել խիտ շարվածք է նկատվում օպերայի բակի շրջանում: Սովորույթ էր, որ այդ շրջանում տեղադրված ցուցանակները պիտի գովազդեն մշակութային միջոցառումներ: Դրանք հիմնականում ներառում էին թատրոնները, համերգասրահները, ցուցահանդեսները և այլն: Սակայն, այսօր իրավիճակը այլ է: Այդ տարածքով քայլելիս տեսնում ենք տարօրինակ մարդկանց և երևույթների բազում գովազդներ: Թվում է, թե սա խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ սա լավագույն ճանապարհներից է հասարակության մեջ կարծիք ձևավորելու համար:
Եվ այսպես, սրա արդյունքում հասարակության ճաշակը սկսում են ձևավորել անճաշակ և հիմնականում միջավայրին ոչ հարիր աֆիշները, որի հետևանքը դեռ զգալու ենք: Սրանով վտանգում ենք մեր մշակութային անվտանգությունը...
Մենք ուշադիր ենք...մի աղավաղեք մեր հասարակության ճաշակը...
«ԾԻՐԱՆԻԻ» Բարեկամ Նկարիչ Էմին Ահարոնյանը


Պատիվ ունենք ներկայացնելու «Ծիրանիի» լավ բարեկամ ֆրանսահայ նկարիչ Էմին Ահարոնյանին, ով իր տարօրինակ նկարչական ոճով կարողացել է զարմացնել շատերին: Հուսով ենք, որ Էմին Ահարոնյանի արվեստը ուղղված կլինի հայ մշակույթի զարգացմանը և տարածմանը: Վստահ ենք, որ նրա նկարները մի օր կզարդարեն հայրենիքի կերպարվեստի սրահները, իսկ տաղանդը կփոխանցվի հայ երիտասարդ արվեստագետներին:
Տե՛ս ավելին` http://emine-aharonyan.blogspot.com
Sunday, April 26, 2009
ՈՂՋՈՒՆԵԼԻ Է...
Saturday, April 25, 2009
"Թքում ենք արևածաղիկ..."

Հայոց մեծ Եղեռնի հուշահամալիրը զբոսանքի տեղ չէ: Ցավով ենք արձանագրում, որ ապրիլի 24-ին հուշահամալիր բարձրացող բազմաթիվ երիտասարդների դեմքին նկատում էինք տգետ ժպիտներ և միջավայրին անհամահունչ շարժումներ: Գոնե համազգային նշանակություն ունեցող այդ օրը յուրաքանչյուր հայ պարտավոր է սրբությամբ պահել և հարգել անմեղ զոհերի անմար հիշատակը: Ի՞նչ է նշանակում բարձրանալ ծիծեռնակաբերդի հուշահամալաիր և ողջ ճանապարհը թքել արևածաղիկ կամ ծամել բամբակ ու նմանատիպ այլ բաներ: Սրանք երևույթներ են, որոնք քայքայում են մեզ հենց մեր ներսից:
«Ծիրանին» մտահոգ է..., դեռ անելու շատ բան կա...
Thursday, April 23, 2009
«ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ
ՃԱՆԱՉԵՆՔ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Wednesday, April 22, 2009
Քե՛զի հայ ժողովուրդ...

Այրունաքամ և սպառած, սովահար և կես առ կես կոտորակված, ինկած ես կորստական Ճամփու մը վրա, իզուր կը սպասես ողորմած Սամարացիի մը, որ գա, քեզ վերցնե արյունալից վերքերդ լվա ու կապե:
ԻԶՈՒՐ ՄԻ ՍՊԱՍԵՐ, քու դարավոր հարևանդ դեռ հագեցած չէ քու արդար ու անմեղ արյունեդ, և եթե կրնա, հետամուտ է կոտորելու մինչև վերջին քու որբ զավակդ:
Գրիգորիս ծ. վարդապետ Պալաքյան, 1922թ.
Tuesday, April 21, 2009
ՀԻՄՆԸ ՄԵՐ ՀՈԳԻՆ Է....
Saturday, April 18, 2009
Սուրբ Թարգմանչած տոնը լոկ եկեղեցական տոն չէ...

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:
Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը, որի մտածումները կիսում են Սահակ Պարթև կաթողիկոսը և Վռամ Շապուհ Արշակունի կաթողիկոսը: Ս. Մաշտոցը իր աշակերտների հետ , գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Աստված լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»): Սկսվում բուռն թարգմանական շրջան, առաջինը թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից:
Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը:
Շնորհիվ հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունների, կորստից փրկվեցին բազմաթիվ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների այնպիսի աշխատություններ, որոնց բնագրերը չեն պահպանվել իրենց լեզուներով և միայն հայերեն թարգմանություններով են հասել մեզ:
Մաշտոցյան սխրանքի շնորհիվ հայ ազգը փրկվեց գլոբալացման այն մեծ վտանգից, որ սպառնում էր նրան այն ժամանակ:
Այս տարի Սուրբ Սահակի և Մեսրոպի տոնը նշվում է հուլիսի 2 –ին, իսկ ընդհանուր թարգմանիչների տոնը` հոկտեմբեր 11 –ին:
«ԾԻՐԱՆԻՆ» ՄՏԱՀՈԳ Է...


ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Հայաստանի հանրապետությունը այս կազմակերպության անդամ է և ենթադրվում է, որ մշակութային արժեքների պահպանության առումով Հայաստանը ձգտում է առավելագույնին, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգային կոթողներին: Սակայն, արի ու տես, որ իրական պատկերը այլ է: Եթե համեմատում ենք կովկասյան երեք հանրապետությունների հուշարձանների պահպանության ուղղությամբ կատարվող քայլերը, արդյունքները էապես տարբերվում են: Խնդիրը ավելի հստակ պարզաբանելու համար դիտարկենք ընդհամենը քաղաքային հուշարձան-շինությունները, որոնք շատ հաջողությամբ և ջանասիրությամբ ոչնչացվեցին: Հասկանալի է, որ բիզնեսը թելադրող հանգաման է, սակայն, երբ խոսքը վերաբերում է մեր ինքնությանը, կարծում ենք, որ զիջումները պարտադիր պիտի լինեին:
Համեմատականի համար ուշադրություն դարձնենք Թբիլիսի մայրաքաղաքի հուշարձանային պատկերին: Մեր հարևանները ամեն բան պահպանել են, իսկ այժմ նոր ներդրումների շնորհիվ Թիֆլիսը վերափոխվում է հեքիաթային մի քաղաքի:
Սրանից հետևում է մի տարօրինակ հարց, եթե հայ ժողովուրդը մշակութասեր է, իսկ ու՞ր է նրա մշակութային հին քաղաքը:
Friday, April 17, 2009
ԱՄՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՄՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՆԵՇ

Հարցադրումը շատ ապշեցնող չէ, քանզի այն արդեն լայնորեն գործադրվող մեթոդ է այլ ազգերի և պետություններ մեջ: Մեզ նման փոքր ազգերը սովորաբար ունենում են ինքնության պահպանման խնդիրներ, որը, մեծապես, կապված է ազգի անվտանգության հետ: Նմանատիպ խնդիրներից ազատվելու կամ նվազագույնի հասցնելու համար, շատ դեպքերում պետական ռազմավարական ծրագրերը ընտրում են պահպանողական մեթոդը. այսինքն` աջակցում են ազգային մշակույթի ավելի ազգայանականացմանը: Ներկա աշխարհի բազում գործոններ կամա թե ակամա խալխլում են մշակութային պատնեշները և այն առավել արդյունավետ է լինում «տարօրինակ» հոգեբանություն ունեցող ազգերի մոտ: Իր մշակութային անվտանգության պատնեշները ամրացնելու համար հայ ազգը ունի ոչ նպաստավոր վարքագծեր, որոնց հետ ռազմավարություն կազմողները ստիպված են հաշվի նստել: Խոսքը վերաբերում է օտարամոլությանը, անտարբերությանը և շատ դեպքերում անգրագիտությանը:
Առաջ քաշված հարցին պատասխանելու համար ստեղծենեք մի ուտոպիկ պատկեր, որից եզրակացություն անելը բավականին արդյունավետ կլինի: Պատկերացնենք Հայաստան, որտեղ տեղ չունի ռաբիզ էժանագին ոճը, երիտասարդների շրջանակներում հայրենիքի ճանաչողությունը բարձր աստիճանի վրա է և մշակութային այս երկու հիմքի վրա ստեղծվել են ամուր կամուրջներ հայրենիքի և սփյուռքի երիտասարդների միջև, իսկ մյուս կողմից մշակույթի «էլիտար գործիչները» մի կողմ դնելով իրենց ֆինանսական անհեռատես ամբիցիաները` կանգնած են երիտասարդների կողքին և փորձում են մշակութային ավանդական դպրոցների պահպանության հիմնահարցեր լուծել: Ահա, այս իրավիճակում իրար սերտ կապակցված շատ սոցիալ խնդիրներ կսկսեն զարգանալ, իսկ ինքնության պահպանման հետ կապված անվտանգության խնդիրների լուծումները կդառնան ավելի իրատեսական:
...փաստորեն խնդիրները բարդ են, բայց լուծելի, միայն անհրաժեշտ է հայ մտավորակնների համընդհանուր կամք... ուստի կարևոր է`
- ազգային մշակութային համընդհանուր ճաշակի զարգացում
- հայրենիքի մասին նվազագույն գիտելիքների ուսուցում
- ավագ սերունդ - երիտասարդ փոխըմբռնում և մերձեցում
Monday, March 23, 2009
«ԾԻՐԱՆԻՆ» քարոզում է ազգային երաժշտություն...

Մարտի 21-ին «Ծիրանի» հկ-ն կազմակերպել էր միջոցառում` նվիրված Ազգային երաժշտությանը` մասնավորապես հայոց հորովելներին և ազգային նվագարաններից Բլուլին: Հանդիպումը բացվեց բանախոսությամբ, «Ծիրանի» հկ-ի անդամ Սերոբ սրկ. Հովհաննիսյանը ներկայացրեց հորովելների ներկայությունը հայոց մեջ, նրանց պատմական զարգացումը, ծեսի խորհուրդն ու կիրառությունը: Այնուհետև «վարպետի դաս» անցկացրեց հայտնի սրնգահար Նորայր Քարտաշյանը: Խոսելով Բլուլի մասին` նա ներկայացրեց գործիքի ծագումը, զարգացումը, հնչեց գեղեցիկ հովվական երաժշտություն, այնուհետև ներկաներն իրենց հարցերն ուղղեցին վարպետին:
Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Անդրանիկ սրկ. Մանուկյանն ու Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի առաջին կուրսի ասպիրանտ Գարեգին Առաքելյանը:
Երեկոն անցավ բարձր մթնոլորտում, որի համար «Ծիրանին» իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր աջակիցներին ու մասնակիցներին:
Tuesday, January 27, 2009
ԾԻՐԱՆՒ ՀԿ-ն Դարձավ 1 Տարեկան

Wednesday, January 21, 2009
ԳՈՐԻՍԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ

Մենք` հայերս միշտ հպարտացել ենք մեր ազգային մշակույթով` երաժշտությամբ, նկարչությամբ, ճարտարապետությամբ և այլն: Այսօր սակայն մեր հպարտության առարկա մի շարք արժեքներ վտանգված են ոչ թե թշնամիների, զավթիչների, նվաճողների կողմից, այլ մեր
«մշակութասեր» հայերիս:
Հայաստանում շատ չեն այն քաղաքները, որոնց ինքնատիպ դիմագիծը իրապես մշակութային արժեք է իրենից ներրկայացնում:
Գորիս քաղաքի հիասքանչ բնապատկերն, անկասկած, հիացրել է բոլոր նրանց, ովքեր երբևէ եղել են այնտեղ: Ավանդական ճարտարապետությամբ կառուցված միատեսակ տները այցելուներին մտովի տանում են դեպի անցյալ և հաղորդակից դարձնում 18-19րդ դարերի` Սյունիքի բնակչության կենցաղին:
Մինչև վերջին տարիները Գորիսում կառուցվող բոլոր նոր շինությունները նմանեցվում էին հներին, և դրանով պահպանվու էր քաղաքի ընդհանուր տեսքը: Սակայն վերջերս «Ծիրանի» հկ-ի անդամները, Գորիսում իրականացրած հերթական ծրագրի ժամանակ քաղաքի կենտրոնում տեսան մի շինություն, որն իր «եվրո» տեսքով խաթարում է քաղաքի կոլորիտը:
«Ծիրանին» հուսով է, որ նման շինություններ այլևս տեղ չեն գտնի Գորիսում և ամեն բան կնախաձեռնի իր նպատակին հասնելու համար:
Monday, January 19, 2009
Քոբայրի հայկական եկեղեցին շահարկման առարկա

Լոռու մարզում գտնվում է մի եկեղեցի, որը վերջին ժամանակներում բազմաթիվ անհարիր
շահարկումների առարկա է դարձել: Խոսքը վերաբերում է Քոբայրի եկեղեցուն: Բանն այն է, որ հարևան Վրաստանի ուղղափառ եկեղեցին Քոբայրի տաճարը համարում է իր սեփականը, իսկ բազում հայ գիտնականներ կարծում են հակառակը: Վրաստանը իր պնդումները հիմնավորում է եկեղեցու պատերին դրվատված մի քանի վրացալեզու
արձանագրությունններով և եկեղեցու բյուզանդական ոճով: Թվում է, թե վրացական պնդումները արդարացվում են, սակայն, երբ դատում ես իրական փաստերի վրա հիմնվելով,հասկանում ես, որ այս եկեղեցին ոչ այլ ինչ է, քան հայ քաղքեդոնական եկեղեցի: Այս միտքը հաստատվում է մի քանի հիմնավոր փաստարկներով.
- կենտրոնական խորանը հատակից բավականին բարձր է, որը խորթ է վրացական եկեղեցուն:
- այն գտնվում է բուն հայկական հողի վրա, որը երբեք վրացաբնակ չի եղել:
- փաստեր կան, որ վրացական արքունիքին մոտ կանգնած շատ հայ իշխաններ հարել են քաղքեդոնականությանը, ովքեր հաստատվել էին հյուսիսային Հայաստանում:
Հուսով ենք, որ մեր հարևանը վերջապես ուժ կգտնի իր մեջ և կհրաժարվի հոգևոր արժեքների անհարկի շահարկումներից, իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը կփորձի վերականգնել և ինչու չէ` այն դարձնել Հայաստանի հոգևոր ակտիվ կենտրոններից մեկը:
Մշակույթը ազատում է ազգային բարդույթներից

Անպայման ամեն հայ հպարտությամբ պետք է կարդա թուրք մեծ գրող Օրհան Փամուկի «Ձյուն» վեպը, որը ներկայացնում է իրական թուրքիան առանց վարագույների Կարս քաղաքի օրինակով:
Thirty thousand Kurds, and a million Armenians were killed in these lands and nobody dares to talk about it.
What happened to the Ottoman Armenians in 1915 was a major thing that was hidden from the Turkish nation; it was a taboo. But we have to be able to talk about the past.
I repeat, I said loud and clear that one million Armenians and 30,000 Kurds were killed in Turkey.
Orhan Pamuk
Friday, January 16, 2009
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
<<Ծիրանին>> իր խորին վրդովմունքն է հայտնում Արմենիա հեռուստաընկերությունով հեռարձակվող P.S. Club հաղորդման կապակցությամբ: Մենք չենք ընդունում այն երևույթը, որ ակումբային ստրիպ պարերը բարձրացվում են եթեր: Անկախ իրենց ծնողների կամքից շատ պատահականորեն այդ խայտառակ նյութերին հաղորդակից են լինում բազմաթիվ երեխաներ: Հարգելի կազմակերպիչ, դուք պատասխանատու եք այդ երեխանների խեղաթյուրված դաստիարակության համար:Thursday, January 15, 2009

Tuesday, January 13, 2009
Հայաստանի հանրային հեռուստաալիքը 2009թ. Հունվարից սկսում է իրական փաստերի վրա հիմնված բազմասերիանոց ֆիլմի ցուցադրում: Ֆիլմը կոչվում է <<Որբերը>>:Ծիրանիի անդամներից ոմանք պարբերաբար այցելություններ են կատարում մանկատներ, ուստի մենք համոզված ենք, որ այդ ֆիլմի ցուցադրումը չի բխում մանկատան երեխանների շահերից: Գրեթե բոլոր մանկատներում երեխանները օգտվում են հեռուստացույցից, պատկերացրեք ինպիսի ապրումներ կունենան այն երեխաները, ովքեր ապրում են մանկատանը և դիտում այդ ֆիմը: Ինչ վերաբերում է ֆիլմի անվանմանը, ապա պետք է նշենք, որ <<Որբ>> բառը պատշճ չէ օգտագործել մանկատան երեխաների նկատմամբ: Այդ քայլերով խանգարվում է մանկատան երեխայի հասարակության մեջ սահուն ինտեգրվելու գործընթացը:















