Sunday, February 26, 2012
Կայքի մեկնարկում
Friday, February 17, 2012
Դասախոսություն-քննարկում «Հայ երաժշտությունը և նրա արդի աղավաղումները» խորագրով
Հարգարժան հյուրը հանդիպման ժամանակ խոսեց «Հայ երաժշտությունը և նրա արդի աղավաղումները» թեմայի շուրջ:
Դասախոսության ժամանակ հնչեցին հարցեր, որոնց պրն. Շահնազարյանը պատասխանեց ամենայն մանրամասնությամբ, ավելին` հավելեց կենդանի կատարումներով:
Thursday, November 24, 2011
Մասնակցություն «Արամի խաչմերուկ» շարժմանը
Կազմակերպված միջոցառումների և ակցիաների իրականացումից հետո հաջողվեց ժամանակավորապես դադարեցնել պատմական հուշարձան համարվող Արամի 30 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժումը:
Thursday, May 5, 2011
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ֆիլմի դիտում-դասախոսություն Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան նկարչական դպրոցում
2011թ. ապրիլի 16-ին, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի հրավերով, «Ծիրանի» ՀԿ-ն դպրոցի աշակերտների և դասախոսների համար ներկայացրեց «Հրաշք Վանիկը» ֆիլմը: Ֆիլմը «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ֆիմն է, որը պատմում է դպրոցի հիմնադրի` Հովհաննես Շարամբեյանի մշակութային գործունեության մասին:
Ֆիլմի ավարտից հետո «Ծիրանի» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը ներկաներին տեղեկացրեց Դիլիջան քաղաքի հուշարձանների վերաբերյալ «Ծիրանի» ՀԿ-ի ապագա աշխատանքների, ինչպես նաև Հ. Շարամբեյանի մասին պատմող ևս մեկ ֆիլմի նախագծի մասին:
Thursday, April 21, 2011
ԽՆԴՐԱՆՔ
Հարգելի հայրենակիցներ,
Վերջերս «Ծիրանի»-ի թիմն այցելեց Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոց: Այս դպրոցն այսօր ունի շատ սահմանափակ հնարավորություններ, սակայն դպրոցի սաներն ամեն տարի մասնակցում մի շարք տեղային եւ միջազգային մրցույթների և շատ դեպքերում զգալի հաջողությունների են հասնում:
Դպրոցն այսօր արվեստի գրքերով համալրված գրադարանի խիստ կարիք ունի: «Ծիրանին» խնդրում է Ձեզ լինել մասնակից այս նախաձեռնությանը:
Դրա համար, պարզապես, անհրաժեշտ է նվիրել արվեստի վերաբերյալ գրքեր:
Մեզ կարող եք գրել` tsiranihk@gmail.com կամ զանգահարել (077) 87 87 32 կամ (093) 47 43 32 հեռախոսահամարներով:
Dear compatrions,
Recently “Tsirani” team visited Art School after H. Sharambeyan in Dilijan. The school has limited sources, but in contrast the students are willingly participating in various local and international competitions. And mostly they achieve significant results.
The school is in need of a library, filled with various books about Art. “Tsirani” calls up to participate in this initiative.
To do so, you just need to donate an Art book for the future library.
You can contact us either via tsiranihk@gmail.com or (077) 87 87 32 /(093) 47 43 32 phone numbers.
Monday, March 7, 2011
SOS.TSIRANI.AM ԿԱՅՔԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
2011թ. մարտի 4-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն հյուրընկալվեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման հարցի շուրջ վերջին տարիններին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքները՝ հատուկ շեշտադրում իրականացնելով տեղեկատվական ոլորտի վրա, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում կանխել հուշարձանների քանդումը: Այս համատեքստում նաեւ ներկայացվեց «Փրկե՛նք հուշարձանները» նախաձեռնությունը: Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց այն հանգամանքին, որ լրագրողների դերը եւս շատ մեծ է նախաձեռնության առաջընթացի ապահովման գործընթացում:
Saturday, February 19, 2011
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Միջոցառման ընթացքում ներակայացվեց «Ծիրանիի» կողմից մշակված «Փրկենք հուշարձանները» նախագիծը, որը նպատակ ունի մեկ միասնական վիրտուալ հարթակում զետեղել հայկական հուշարձաններին վերաբերող տարաբնույթ հրատապ խնդիրներ և որպես վերջնարդյունք` ուղղորդել դեպի համապատասխան թիրախային լսարաններ:
Յուրաքանչյուր անհատ կամ շահագրգիռ կառույց կարող է իր մասնակցությունն ունենալ այս ծրագրում հետևյալ կերպ. եթե նկատում եք հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ, ապա լուսանկարեք եւ ուղարկեք մեզ կամ, պարզապես, բանավոր կերպով տեղեկացրեք իրավիճակի մասին թեժ գծի միջոցով: Մանրամասները` sos.tsirani.am կայքում:
Sunday, February 13, 2011
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դասախոսությունը վարեց աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Հարգարժան հյուրը ներկայացրեց հայկական հեքիաթներում եւ դիցավեպերում առկա կերպարների կապը աստղագիտական մի շարք երեւույթների հետ:
Sunday, January 30, 2011
«ԾԻՐԱՆԻՆ» 3 ՏԱՐԵԿԱՆ Է ...
2010թ. «ԾԻՐԱՆԻ» ՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.
- Դասախոսություն - քննարկում Արցախի Տիգրանակերիտի շուրջ. բանախոս` Համլետ Պետրոսյան:
- Դասախոսություն - քննարկում Զուղայի կործանված գերեզմանատան դատապարտման իրավական հեռանկարների վերաբերյալ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
- http://julfa.webs.com/ բլոգի մեկնարկում: Բլոգը նախատեսված է ինֆո քարոզչության համար և ներկայացնում է Զուղայում կատարված բարբարոսությունները:
- «Ճանաչի՛ր քո հուշարձանները» ակցիա, թռուցիկների բաժանում-իրազեկում Երևանի Կաթողիկե եկեղեցու հարավային պատի մի արձանագրության մասին:
- Գրաբարի ուսուցման գարնանային դպրոց: Մասնակցում էին 130 հոգի:
- Գարնանային դպրոց «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» (մեկ ամիս տևողությամբ): Մասնակցում էին 25 հոգի:
- Երկու դասախոսություն Գլաձորի համալսարանում «մշակութային ցեղասպանության» թեմայի վերաբերյալ:
- Գրական երեկո - հանդիպում կանադացի բանաստեղծ, ցեղասպանագետ Ալան Ուայթհորնի հետ:
- Զեկույց մշակութային ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովում: Իրավական վերլուծություն:
- Զուղայի հիմնախնդրի ներկայացում Եվրոպական պառլամենտում: Բելգիայի «Նուարդ» մշակութային կազմակերպության մեծ աջակցությամբ:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի նկարահանում: 18 րոպե: Շանորհանդես Հայաստանի Ամերիկյան համալսարանի դահլիճում:
- Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցում դասախոսություն: Թեմա` «Մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրները զինված ընդհարումների ժամանակ»:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:
- «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում: Վարում էր Համլետ Մելքոնյանը:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայում:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Ժառանգ» ՀԿ-ում:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Երկիր և Մշակույթ» ՀԿ-ում:
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում:
- Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար
- Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ:
- Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում
- «Գրաբար: Լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրություն «Կենաց տուն» ՀԿ-ում:
- Դասախոսություն-քննարկում «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ:
- Դասախոսություն-քննարկում «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ «ՀԵԿԱ» գրասենյակում:
- Դասախոսություն-քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում. «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»:
- http://jugha-jp.blogspot.com/ ճապոներենով բլոգի մեկնարկում:
- «Ինչո՞ւ ենք հայերս Սուրբ Ծնունդը նշում հուվարի 6-ին» խորագրով դասախոսություն-քննարկում:
ՏԵՍԱԿԵՏ/ԲՈՂՈՔ
Քեմալական ավանդույթները շարունակող հասարակարգում բավականին խորն են արմատավորվել մի շարք կարեւոր հայկական պատմա-մշակութային եւ հուշարձանային համալիրների հանրային ներկայացումներն ու դիտարկումները՝ որպես սեփական, ըստ այդմ՝ նաեւ համապատասխան համատեքստից դուրս:
Որպես նմանատիպ օրինակ կարելի է դիտարկել Արդահանին հարակից հատվածներից մեկում Քեմալի պատկերի որոնումը: Կրկնօրինակելով ԱՄՆ-ում տարածում գտած մոտեցումը, որ Մաուի կղզու լեռներից մեկի վրա ուղիղ կեսօրին կարելի է դիտել նախագահներից մեկի կիսադեմը, դեպքի տարածում են իրականացրել տեղային լեռներից մեկի վրա: Վերջին մի քանի տարիներին այստեղ հունիս 25-հուլիս 5 ժամանակահատվածում իրականացվում է Աթաթուրքին նվիրված միջոցառումների շարք[1]: Այստեղ են հավաքվում Թուրքիայի տարբեր մարզերից մարդիկ, ովքեր մասնակցում են այս պաշտամունքային միջոցառմանը՝ դիտարկելով տարածքը որպես վաղ թուրքական տարածաշրջան: Եւ այս ամենը այն պարագայում, երբ քաջ հայտնի է տարածքի հայկական լինելու հանգամանքը: Սակայն այդ փաստը երբեւէ չի ենթարկվում որեւէ քննարկման:
Եթե նախկինում դրանք հիմնականում սահմանափակվում էին պատմության տարածքային վերագրումներով, ապա այժմ պատկերը մի փոքր այլ է: Այստեղ խոսքը գնում է Անիի ավերակների շրջակայքում իրականացված ELLE Turkey ամսագրի լուսանկարների մասին: Լուսանկարներում մանեքենուհիները հանդիսանում են որպես որոշակի բրենդերի հագուստի ներկայացնողներ, իսկ Անիի ավերակները լուսանկարի համար ծառայում են որպես լոկ ետնաբեմ:
Սա բավականին մտահոգիչ փաստ է, քանի որ եթե Արդահանի պարագայում մենք ունենք պատմական անցյալի խեղաթյուրում, ապա այստեղ առավել կարեւոր՝ կրոնական ավանդույթի խեղաթյուրման մասին է խոսքը գնում: Անին, որը շատ հաճախ նաեւ անվանվում է «1000 ու մի եկեղեցիների» քաղաք, ունի շատ խորը պատմական արմատներ եւ մեծ նշանակություն ունեցող պատմամշակութային տարածք է:
Այսպիսով, թուրքական հերթական քայլով հիմնավորվում է, որ Թուրքիայում ոչ միայն անտեսվում է նախկինում այնտեղ բնակության գտած ազգերի եւ հատկապես հայերի հոգեւոր մշակույթի նյութական դրսեւորումների պատմական համատեքստն ու կարեւորությունը, այլեւ փորձ է արվում դրանցից զատել հատկապես «կրոնական կարեւորության» գործոնը:
Դրա վառ արտահայտում կարելի է դիտարկել ոչ միայն մանեքենուհիների նկարահանումները սրբավայրում, որը քրիստոնեական ավանդույթի ոտնահարում է, այլեւ այն հանգամանքը, որ Սեպտեմբերի 30-ին «Ազգայնական շարժում» կուսակցությունը թույլտվություն էր ստացել նամազ անել Անիիում:
«Ծիրանի» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Թուրքիայի կողմից անհարգալից մոտեցումը հայկական սրբավայրերին եւ դրանց կիրառումը կոմերցիոն նպատակներով:
[1] “Miniaturizing Atatu¨rk: Privatization of state imagery and ideology in Turkey՚” Esra O¨ zyu¨ rek, American Ethnologist, Vol. 31, No. 3, pp. 374 – 391, ISSN 0094-0496. 2004 , American Anthropological Association
Monday, December 27, 2010
Դասախոսություն-քննարկում
Դասախոսության վերջում Հայր Շահեն պատասխանեց ներկանների հարցերին: Հարցերը վերաբերում էին թե բուն դասախոսությանը, թե առհասարակ, մեր կրոնին:
Saturday, December 25, 2010
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
«Ծիրանի» ՀԿ-ն հանուն իր անդամների` իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է բերում նորոգ ձեռնադրյալ Տեր-Այգիկ քահանային:
Wednesday, December 15, 2010
Դասախոսություն-քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում. «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»
2010թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ արևելագիտության ՈՒԳ-ի և «Ծիրանի» ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր» խորագրով դասախոսություն-քննարկում: Միջոցառման ժամանակ դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը և Սոնա Նահապետյանը:
Sunday, December 12, 2010
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 14-ը այն օրն է, երբ երկրի երեսից հավիտենապես ջնջվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը: Արդարության համար մեր պայքարը շարունակվում է և խորապես հավատում ենք, որ այս ողբերգության միջազգային դատապարտումը կկանխի հայոց այլ հուշարձանների նկատմամբ բարբարոսական ոտնձգությունները, այդուհանդերձ,
հարգելի եղբայրներ և քույրեր,
թող, որ ամեն հայ այդ օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար:
Դասախոսություն «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» գրասենյակում
2010թ. դեկտեմբերի 9-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ –ի և «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» նախաձեռնությամբ «ՀԵԿԱ» գրասենյակում կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ:
Sunday, November 28, 2010
«ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»
2010թ. նոյոմբերի 28-ին «ԾԻՐԱՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ն կազմակերպեց սոցիոլոգներ, Սոնա Նահապետյանի («ԾԻՐԱՆԻ» ՀԿ), Աստղիկ Օսյանի և Ծովինար Բաբայանի (Հայկական Սոցիոլոգիական ակումբ) հետ հանդիպում: Հանդիպման ժամանակ բանախոսները խոսեցին «ՋՐԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայի շուրջ: Ներկայացվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ, որոնցում քննարկվում էր ցայտաղբյուրների օրինակը:
Saturday, November 20, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմը «Կենաց տանը»
Զուղայի մշակութային ցեղասպանությունը http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում
Հարգելի հայրենակիցներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ծիրանի» ՀԿ-ի երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ http://globalheritagefund.org/ հանրահայտ կայքում տեղադրել նյութեր, որոնք ներկայացնում են Զուղայում կատարված մշակութային ցեղասպանությունը: Նշենք, որ այս ամենը կյանքի կոչվեց ի շնորհ մեր այն հայրենակիցների, ովքեր «Ծիրանի» ՀԿ-ին զուգահեռ այդ կառույցին պարբերաբար ուղղարկում էին բազմաթիվ նամակներ:
Մանրամասները տես այստեղ`
http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225
Sunday, November 14, 2010
Դասախոսություն-քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ
2010թ. նոյեմբերի 14 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն կազմակերպեց դասախոսություն - քննարկում «Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ» թեմայի շուրջ: «ԾԻՐԱՆԻԻ» հյուրն էր թուրքագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորտոշյանը: Հարգարժան բանախոսը արևմտյան Հայաստանում իր կատարած լուսանկարների հիման վրա ներկայացրեց ապատեղեկատվություն պարունակող մի շարք թուրքական ցուցանակներ` հիմնականում կենտրոնանալով Անի քաղաքի հուշարձանների թուրքական ցուցանակների շուրջ: Հանդիպման վերջում լսվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և պատասխաններ:
Monday, November 8, 2010
Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար
2010թ. նոյեմբերի 6-7 «Ծիրանի» ՀԿ-ն Վարուժան Գեղամյանի աջակցությամբ կազմակերպեց Հայագիտական դասախոսություններ ԼՂՀ Քաշաթաղի Բերձոր քաղաքի և հարակից գյուղերի համար: Դասախոսությունները տեղի ունեցան Բերձոր քաղաքի Համբարձում Գալստյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում: Դասախոսություններով հանդես եկան Նարեկ Աշուղաթոյանը, Սոնա Նահապետյանը և «Ծիրանի»-ի բարեկամ Վարուժան Գեղամյանը:
Ծրագրի իրականացման համար մեզ մեծապես օգնեցին Վարուժան Գեղամյանը և դպրոցի տնօրեն` Անահիտ Քոսակյանը:
Wednesday, October 27, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Thursday, September 23, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Monday, September 20, 2010
Saturday, September 18, 2010
Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ
2010թ. սեպտեմբերի 18-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն և «Արամարա» ընկերությունը համատեղ կազմակերպեցին «Ազգային խորհդանշանների օգտագործումը ժամանակակից զանգվածային մշակույթի մեջ» խորագրով դասախոսություն-քննարկում:
Դասախոսությունը վարեց Համլետ Մելքումյանը (ԵՊՀ Մշակութաբանության ամբիոն, ասպիրանտ: ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի աշխատակից): Ներկայացվեց Հայաստանում ժամանակակից հուշանվերային մշակույթում ազգային խորհրդանշանների վերստեղծման, օգտագործման, մասայականացման - շուկայականացման գործընթացները (ըստ երևանյան Վերնիսաժների հետազոտության):
Thursday, September 16, 2010
«ԳՐԱԲԱՐ - ԼԵԶՈՒ ՆԱԽՆԵԱՑ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԵԿԱ»-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Շնորհակալություն Վարուժան Գեղամյանին:
Wednesday, September 15, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
2010թ. սեպտեմբերի 14-ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ նախաձեռնությամբ, «Արևելագետների ակումբի» և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳ-ի օժանդակությամբ ներկայացվեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վավերագրական-քարոզչական ֆիլմը: Ֆիլմի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
Հատուկ շնորհակալություն Վարուժան Գեղամյանին կազմակերպչական գործում մեծ աջակցության համար:
Sunday, August 15, 2010
Wednesday, August 11, 2010
«ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» ֆիլմի շնորհանդէսը
2010թ. օգոստոսի 10 -ին «ԾԻՐԱՆԻ» ՀԿ-ն ՀԱՀ Մանուկեան սրահում կազմակերպեց «ԳՐԱԲԱՐ - լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը չորս ամսուա քրտնաջան աշխատանքի արդիւնք է, որը նպատակ ունի երիտասարդութեան մէջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սէրը եւ դրանով ցոյց տալու, որ գրաբարը հիմքն է, ինչպէս արդի հայերենի այնպէս էլ մեր` հայերիս ողջ
լեզուամտածողութեան:
ֆիլմը չի քարոզում վերադարձ դեպի գրաբար, այլ կարեւորում է մեզանում դրա իմացութիւնը, քանզի, փաստ է, որ գրաբարը մեր մշակոյթի, ասել է թէ` մեր ինքնութեան կարեւորագոյն մի մասն է:
«Ծիրանի» հկ-ն արդեն մեկ տարի է, ինչ նախաձեռնել եւ իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ, որոնց արդիւնքում շուրջ 200 հայորդիներ հնարաւորութիւն են ստացել առնչուելու մեր նախնիների կողմից մեզ աւանդուած ոսկեղենիկ գրաբարին: ՀԿ-ի այս փորձը ցոյց տուեց, որ գրաբարի նկատմամբ հետաքրքրութիւնը շատ մեծ է, պարզապէս մեզանում պէտք է փոխել այն կարծրատիպը, թէ գրաբարը դժուար է ու անմատչելի: Ահա, մեծաւ մասամբ հենց այս նպատակով է, որ ՀԿ-ն իրականացրեց սոյն ֆիլմի պատրաստութիւնը:
Ֆիլմի ռեժիսոր և յեղինակ - Նարեկ Աշուղաթոյեան
Օպերատոր և մոնտաժող - Լեւոն Առաքելեան
Պրոդիւսեր - Լիլիա Պետրոսեան
Տեւողութիւնը` 18 րոպե
Լեզուն` Հայերեն
Միջոցառման վերջում ազգային-հոգեւոր երգորով ծաղկացրեց Արարատեան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, գլխաւորութեամբ տիկին Լիլիթ Գրիգորյանի: